Լրահոս
Հայաստան
22:33
10.01.22
1 824

Ընտանիքը թունավորվել է պահածոյացված խավիարից և կարմիր բիբարից

Այսօր՝ հունվարի 10-ին, թունավորման դեպք է գրանցվել Տավուշի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «անհայտ էթոլոգիայի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։ 

Ոստիկանները պարզել են, որ 63-ամյա Նավասարդ Պ-ն, 63-ամյա Ռոզա Դ-ն, 36-ամյա Շուշանիկ Գ-ն, 15-ամյա Մարիամ Պ-ն և 12-ամյա Վահե Պ-ն հիվանդանոց են տեղափոխվել Վերին Կարմիրաղբյուր գյուղից։

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հունվարի 9-ին տանը վերջիններս ընթրիքի ժամանակ օգտվել են պահածոյացված խավիարից և կարմիր բիբարից, ինչն էլ պատճառ է դարձել թունավորման։