Լրահոս
Առողջապահական
10:50
11.01.22
71

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 305 միլիոնը. ԱՀԿ

ԱՀԿ-ի տվյալներով՝ համավարակի սկսվելու օրվանից մինչև հիմա աշխարհում կորոնավիրուսով վարակման 305 914 601 դեպք է արձանագրվել։ Վիրուսի հարուցած բարդություններից 5 486 304 մարդ մահացել է։

Վարակման հաստատված դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 59 138 083: Հաջորդը Հնդկաստանը (35 707 727) ու Բրազիլիան (22 499 525) են:

ԱՄՆ-ն առաջատարն է նաև մահերի թվով` 830 334: Նաջորդում են Բրազիլիան (619 937), Հնդկաստանը (483 936), Ռուսաստանը (316 904) և Մեքսիկան (300 303):

Մեկ օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է 1 736 233 դեպք, մահվան դեպքերն աճել են 4 029-ով։