Լրահոս
Հայաստան
10:58
11.01.22
127

Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանի մոտ վթար է եղել

Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար եղել Շիրակի մարզում: 

Ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Վահան Առաքելյանը իր վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Նոր Ախուրյան ավտոճանապարհի Նոր Ախուրյանի վարչական տարածքում ԱԺ նախկին պատգամավոր, գործար Սամվել Ալեքսանյաին պատկանող շաքարի գործարանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին: 

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: