Լրահոս
2022-01-10
-
ԱրցախԿարմիր Շուկայում ադրբեջանցիների արձակած կրակոցների հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է այրվելԱՀ ՊՆ-ն հայտնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, թե ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:Ավելին15:3010.01.22 -
ԱրցախԱրցախը պարզապես տեղանուն չէ, այլ հայկական պատմության ամբողջություն․ ԱՀ ՄԻՊԱրցախի Մարդու իրավունքների պաշտպանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց․ «Ադրբեջանի այդ ջանքերը հանդիսանում են Արցախի ժողովրդին հայրենիքից զրկելու, Արցախի հայկական ինքնությունը մերժելու ադրբեջանական երկարամյա քաղաքականության հերթական դրսևորումը։ 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որն ուղղված էր Արցախի ողջ տարածքի բռնազավթմանն ու նրա ժողովրդի ոչնչացմանը, դարձել է ադրբեջանական հանցավոր քաղաքականության գագաթնակետը»,- գրել է ՄԻՊ-ը։ Գեղամ Ստեփանյանն ընդծել է՝ Արցախի նկատմամբ իր հավակնությունների կեղծ իրավաչափությունն ապահովելու համար Ադրբեջանը միտումնավոր ջնջում, ոչնչացնում և վերացնում է իր վերահսկողության տակ հայտված տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից հայերի և հայկական մշակույթի ու պատմության ցանկացած հետք․ «Քարտեզներից հայկական տեղանունները հանելու Ադրբեջանի պահանջների իրական դրդապատճառները հեշտությամբ կարելի է սահմանել. Արցախը (Լեռնային Ղարաբաղը) պարզապես տեղանուն չէ, այլ հայկական մշակույթի և պատմության ամբողջություն։ Արցախի հայկական տեղանունները տեղանքի հիշողություններ են, ինչպես նաև կենդանի հիշողություններ այն մարդկանց մասին, ովքեր այդ անունները տվել են այդ վայրերին։ Տեղանունները ծառայում են որպես տարածաշրջանային մշակույթի խորհրդանիշներ և այդպիսով արտացոլում են տվյալ վայրի պատմությունն ու միջավայրը: Քարտեզներից հայկական տեղանունները հանելու Ադրբեջանի պահանջը ոչ այլ ինչ է, քան քարտեզների վրա իր համար ցանկալի իրականություն ստեղծելու փորձ՝ նպատակ ունենալով նպաստելու իր հանցավոր քաղաքականությանը»։ Պաշտպանը նամակում ներկայացրել է միջազգային իրավունքի կարգավորումները, որոնցով ամրագրված է ժողովուրդների՝ իրենց տեղանունները ազատորեն կիրառելու, պահպանելու և սերունդների ժառանգելու իրավունքը։ Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը տեղանուններն ու աշխարհագրական անվանումները չի համարում պետությունների սեփականություն, այլ համարում է ժողովուրդների ոչ նյութական ժառանգություն․ «Հայկական տեղանունների հեռացումը միայն կխրախուսի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների կոպիտ խախտումները և կաջակցի ուժի անօրինական կիրառման արդյունքների օրինականացմանը։ Բարձր գնահատելով ընկերության մարդակենտրոն մոտեցումը, որն արտահայտվում է քարտեզներում հայկական տեղանունների կիրառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը վստահություն է հայտնել, որ ընկերությունը կմերժի քարտեզները փոփոխելու և Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը»,- եզրափակել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։Ավելին15:0010.01.22 -
ՀայաստանՍիրելի՛ զորակոչիկներ, գնացե՛ք և ձեր ներկայությամբ ուժեղացրեք մեր բանակը․ Բերդ համայնքում զորակոչ է«Մեր բանակը վիրավոր է, բայց ո՛չ ծնկած». ձմեռային զորակոչը շարունակվում է։ Այսօր՝ հունվարի 10-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Զորակոչիկներին ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, համայնքի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ուժային կառույցների ղեկավարներ, այլք: «Սիրելի՛ զորակոչիկներ, անփորձանք ծառայություն եմ ձեզ մաղթում: Սպասելու ենք ձեր վերադարձին և նույն վայրում, նույն կազմով գրկաբաց դիմավորելու ենք ձեզ»,- իր ելույթում նշել է Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի բաժնի պետ, գնդապետ Սերոբ Արշակյանը, դիմելով զորակոչիկներին, ասել է. «Այսօր միայն բարեմաղթանքի խոսքեր եմ ուզում հնչեցնել, քանի որ խորհուրդներ ձեր ծնողներից և ուսուցիչներից ստացել եք: Մաղթանքս է, որ պատվով կատարեք ձեր ծառայողական պարտականությունները և առողջ ու անփորձանք վերադառնաք ձեր օջախները»: ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը ևս անփորձանք ծառայություն է մաղթել զորակոչիկներին: Ապա դիմելով ծնողներին՝ նշել է. «Զորակոչիկների հարգելի՛ ծնողներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ առյուծ զավակներ եք դաստիարակել և ուղարկում եք նրանց՝ հայրենիքը հզորացնելու: Խաղաղ ծառայություն եմ մաղթում ձեր որդիներին»: Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը նույնպես իր բարեմաղթանքներն է հղել զորակոչիկներին, ապա Տերունական աղոթքով և օրհնությամբ ճանապարհել նրանց ազգային բանակ. «Այսօր մեր բանակը վիրավոր է, խոցված է, բայց ծնկած չէ, պարտված չէ։ Այսօր էլ մեր բանակը կատարում է իր խնդիրը և ավելի, քան երբևէ բոլորիս հոգատարության կարիքն ունի: Բոլորիս սրբազան պարտքն է սատար կանգնել մեր բանակին և օգնել, որ հնարավորինս շուտ կարողանա մեջքը շտկել: Սիրելի՛ զորակոչիկներ, խնդրանքս մեկն է. գնացե՛ք և ձեր ներկայությամբ ուժեղացրեք մեր բանակը»:Ավելին14:5610.01.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստան-ԱՄՆ բանակցություններ ժնևում՝ ընդլայնված ձևաչափովՌուս-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի ֆոնին այսօր Ժնևում նախատեսվում են ընդլայնված ձևաչափով բանակցություններ: Ռուսական պատվիրակությունը երեկվանից է Ժնևում:Ավելին13:3410.01.22 -
ՄիջազգայինՆյու Յորքի «ամենախոշոր հրդեհը՝ վերջին 30 տարվա ընթացքում». 19 մարդ մահացել էՆյու Յորքի բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: 19 մարդ է մահացել, նրանցից 9-ը՝ երեխա, 63 վիրավոր կա:Ավելին12:3610.01.22 -
Հայաստան80 բուժաշխատողի ասել են՝ «դիմում գրեք, ազատվեք». բողոքի ակցիաՆորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները բողոքի ակցիա են անում կենտրոնի դիմաց: Պատճառն այն է, որ ինֆեկցիոնի շուրջ 80 աշխատակցի դեկտեմբերի 30-ին ասել են՝ դիմում գրեք, ազատվեք:Ավելին12:3510.01.22 -
Միջազգային«Նրանց գլխավոր նպատակը սահմանադրական կարգի տապալումն էր» ՀԱՊԿ ը քննարկում է իրավիճակը ՂազախստանումԱյս րոպեներին տեսակոնֆերանսի ռեժիմով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը քննարկում է իրավիճակը Ղազախստանում: Նիստը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Ղազախստանում փողոցային բախումների ժամանակ զոհվածների հիշատակը:Ավելին12:3410.01.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Սա իսկական ահաբեկչական պատերազմ էր». ՀԱՊԿ-ը քննարկում է իրավիճակը ՂազախստանումԱվելին12:3010.01.22
2022-01-09
-
ՀայաստանՆա երբեք չեղավ արքաների ծաղրածունԵս չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ, և ո՛չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին: Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Գարրի Կունցևը Փարաջանովի մասին ասում էր. «Լինելով ծաղրածուների արքան, նա երբեք չեղավ արքաների ծաղրածուն»: Հայտնի է, որ Փարաջանովը յուրաքանչյուրին կարող էր ապշեցնել իր տարօրինակություններով։ Օրինակ՝ կոտլետներն ափսեի մեջ պիտի դասավորված լինեին որոշակի կարգով, իսկ բաժակը սեղանի վրա պիտի զբաղեցներ հատուկ տեղ։ Փարաջանովը կինոյի ու նկարների անիրական աշխարհից վերցված իր ֆանտազիաները տեղափոխում էր իրական կյանք։ Նա կարող էր շարունակաբար տուն հրավիրել օրական 4 տասնյակից ոչ պակաս հյուր։ Ասում են, մի անգամ նա երկու օր ու գիշեր խնջույք է կազմակերպել կայարանամերձ ռեստորանում՝ վճարելիք գումարը դուրս հանելով կանացի գուլպաներից։ Նա իր ընկերներին ողողում էր շքեղ ընծաներով, թեպետ, իհարկե, երբեմն նաև մտափոխվում էր և այդ ընծաները հետ վերցնելով՝ նվիրում էր ուրիշին։ Սերգեյ Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացավ 1964֊ին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից հետո։ Մինչ այդ նրան չէին ընկալում ըստ արժանվույն։ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը դարձավ նրա հաղթարշավի սկիզբը՝ Փարաջանովի շուրջը ձևավորելով երկրպագուների ու նախանձողների մի մեծ բանակ։ 1973թ․ դեկտեմբերին, երբ Փարաջանովը նկարահանում էր «Հրաշքն Օդենսեում» ֆիլմը, նրան ձերբակալում և դատապարտում են 5 տարվա ազատազրկման՝ համասեռամոլության մեղադրանքով։ Դանիական թերթերից մեկին տված հարցազրույցում Փարաջանովը կատակով ասել էր, թե Կենտկոմի շուրջ 2 տասնյակ անդամները փնտրում են իր բարեհաճությունը։ Կենտկոմում, սակայն, կատակներ չէին հասկանում և որոշեցին ազատազրկել նրան։ Տեղեկություններ կան, որ Փարաջանովի գործով վկաներից մեկը քննիչի հետ զրույցից հետո կտրել է երակները։ Փարաջանովի համար մեծ ողբերգություն է դառնում իր քույր Աննայի մահը։ Նա սեփական ձեռքերով ձևավորում է դագաղը՝ աննկարագրելիորեն գեղեցիկ տեսք տալով դրան։ Իսկ մի քանի ամիս անց պարզվում է, որ ինքը՝ Փարաջանովը հիվանդ է թոքերի քաղցկեղով։ Մոսկվայում նրան վիրահատում են, սակայն վիճակը չի բարելավվում։ 1990թ․ նա ժամանում է Երևան, որտեղ էլ մահանում է 3 օր անց։ Փարաջանովին հուղարկավորում են երևանյան Պանթեոնում՝ Արամ Խաչատրյանի կողքին։Ավելին21:5209.01.22 -
ՀայաստանՓարաքարը համայնքապետ ունիՓարաքար համայնքի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը։ Փարաքարում այսօր՝ հունվարի 9-ին, շարունակվում էր 2 օր առաջ ընդհատված նիստը։ Այսօրվա նիստում «Ապրելու երկրի» ավագանինները հայտնեցին,որ վայր են դնում իրենց մանդատները և դուրս եկան նիստերի դահլիճից, որից հետո նիստը շարունակվեց և առաջադրվեց Դավիթ Մինասյանի թեկնածությունը։ Քվեարկությունից պարզ դարձավ, որ ՔՊ-ի և «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանիները միաձայն ընտրել Դավիթ Մինասյանին՝ որպես համայնքի ղեկավար։Ավելին13:5009.01.22 -
Հայաստան«Ծալապակաս լրագրողի» արկածները գիշերային ակումբումԱյսօր` հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցում գտնվող «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։ Ահազանգողը հայտնել է նաև, որ ինքն այդ տեղեկատվությունը ստացել է մոտ 30 րոպե առաջ։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և ԱԻՆ ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի ծառայողները։ Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, պարեկներ՝ Վարդան Միրզոյանի, Սերգեյ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փրկարարներին հայտնել են, որ կարիք չկա փրկարարների միջամտությանը, և փրկարարները հետ են վերադարձել ջոկատ։ Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի օրվա պատասխանատու հերթապահը զանգահարում է 911 և հայտնում, որ ակումբի տարածքը հավելյալ հետախուզելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատին այս անգամ միանում են թիվ 15 փրկարարական ջոկատի կինոլոգիական խումբը։ Տեղազննման արդյունքում պարզվում է, որ ահազանգը կեղծ է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, պարզել են կեղծ ահազանգի հեղինակին, ով ներկայացել է, որ ինքը լրագրող է և ցանկացել է մտնել գիշերային ակումբ, սակայն նրան թույլ չեն տվել, ինչից հետո «ծալապակասը» կեղծ ահազանգ է տվել։Ավելին13:3609.01.22 -
ՀայաստանՇիրակում հրդեհ է բռնկվելԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 03:00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է մարագ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մարագում (մոտ 40 քմ) այրվում է մոտ 200 հակ կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ին մարվել՝ 10։11-ին։ Այրվել են մարագի փայտե ծածկն ու կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 25 քմ) և մոտ 200 հակ անասնակեր։Ավելին10:5009.01.22 -
Միջազգային«Խենթ կայսրուհին» և նրա ընկերը. փափուկ երազանք՝ բնակարանումՍանկտ Պետերբուրգում բնակվող Յուլիան չի պատկերացնում կյանքը առանց Դուսյայի ու Կեշայի: Մինի խոզերի հետ է ապրում Յուլիան: Համացանցում հայտնի դարձած խոզուկներին կարող եք գտնել ինստագրամում, տիկտոկում:Ավելին10:4309.01.22 -
Միջազգային«Սառցե քաղաքի» ջերմությունը. «օլիմպիական քանդակագործություն»Հարբինում սպասվող ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ քաղաքում սառցե փառատոն է: Սառույցից պատրաստված քանդակները օլիմպիադային մասնակցող երկրների տեսարժան վայրերի մանրակերտերն են:Ավելին10:4209.01.22 -
ՀայաստանԳերիներից ում մոտ նկատել են խաչի դաջվածք, մարմնի այդ մասն այրել են կրակայրիչով․ ԹաթոյանՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է, որ խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ վկայում են Ադրբեջանի թշնամանքի մասին․ «Օրինակ` մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն` կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել: Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել: Ում մոտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել: Ծաղրել են կրոնը»,- գրել է Թաթոյանը։ ՄԻՊ-ի խոսքով՝ այս դեպքերը ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության ու թշնամանքի քաղաքականության ուղիղ հետևանքն են: Թաթոյանն ընդգծել է՝ պատերազմից հետո ադրբեջանցիների այս քաղաքականության շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը․ «Այս դեպքերն արձանագրվել են Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկույցից հետո: Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս հրապարակումը, որ առկա են հավաստի օբյեկտիվ ապացույցներ, որոնք, սակայն, մարդկանց չթիրախավորելու համար չեմ հանրայնացնում: Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար, որ թե´ մեր, թե´ միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե իրական վիճակը որն է և իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում»,- եզրափակել է Մարդու իրավունքների պաշտպանը։Ավելին00:0509.01.22
2022-01-08
-
ՀայաստանԱյրել են Առուշ Առուշանյանի մեքենան«SHAMSHYAN.com»-ը հաղորդում է, որ հունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում գտնվող «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ում հրդեհ է է բռնկվել: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ժամանել են Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր նախ կանխել են կայանված 2 ավտոմեքենաներում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն: Այրվել է Հարթաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Արմեն Դավթանին պատկանող КамАЗ-5511 մակնիշի և Գորիսի բնակիչ, 31-ամյա Առուշ Առուշանյանին պատկանող ЗИЛ-130 մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Դավթյանին պատճառվել է 1 միլիոն դրամի գույքային վնաս, իսկ Ա. Առուշանյանին՝ մոտ 800 հազ. դրամի: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, հրդեհի նախնական պատճառ է հանդիսացել նշված ավտոմեքենաները հեղուկ վառելիքով՝ բենզինով, դիտավորյալ այրելը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածներ չկան: Ոստիկանության Գորիսի բաժնի կողմից նշանակվել են դատաապրանքագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային համալիր փորձաքննություններ, հրդեհի փաստով էլ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշենք, որ Ա. Առուշանյանը վերջերս Գորիսի ընտրված քաղաքապետն է, ով գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:Ավելին22:4508.01.22 -
ՄիջազգայինՓողոցներից տանում են զոհերի մարմինները. «Ղազախստանի ազատագրական ճակատ»՝ ընդդեմ ՀԱՊԿ-իԵրեխաների իրավունքների պաշտպանը հայտնում է, որ Ալմաթիում հրազենային կրակոցից 11-ամյա երեխա է սպանվել, ևս մեկը վիրավոր է: Ալմաթիում այսօր էլ կրակոցները շարունակվում են: Նախագահ Տոկաևը այսօր նորից հրամայել է ոչնչացնել բոլոր զինյալներին, որոնք կհրաժարվեն զենքը վայր դնել:Ավելին21:4708.01.22 -
ՀայաստանԵվ ամեն ինչ վաճառվում է՝ Հանրապետության հրապարակումՀանրապետության հրապարակում դեռ տոնական տրամադրություն է, բայց ուրախ են միայն երեխաները: Թաթուլի, Թաթայի, Հայկոյի երգերի տակ՝ իսկական առևտուր է մայրաքաղաքի կենտրոնում:Ավելին21:4208.01.22 -
Միջազգային«Մենք ենք կարմիր գիծը». Իսրայելից՝ Իսպանիա հակապատվաստումային բողոքի ցույցեր ենՊատվաստումների պարտադրանքը տարվա սկզբին փողոց է հանել տասնյակ երկրների բնակիչների: Հակապատվաստումային բողոքի ցույցեր են եղել՝ Իսրայելից Իսպանիա:Ավելին21:4108.01.22