Լրահոս
2022-01-11
-
ՀայաստանՄահացել է Ռազմիկ ԴավոյանըՄահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Նա իր առաջին բանաստեղծությունը տպագրել է 1957թ. Լենինականի «Բանվոր» թերթում: Եղել է Գրողների միության վարչության նախագահ, Հայաստանի նախագահի խորհրդական:Ավելին13:2711.01.22 -
Հայաստան5 տարվա ազատազրկում՝ փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու համարԵղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։Ավելին13:2011.01.22 -
ՀայաստանՄայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակըՄայրաքաղաքի փողոցներում կրկին վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։Ավելին13:1811.01.22 -
ՀայաստանՊՆ ղեկավարին ԱԺ են կանչում՝ հարցերին պատասխանելուՆախորդ տարվա նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է գնա խորհրդարան և պատասխանի պատգամավորների հարցերին:Ավելին13:0811.01.22 -
Հայաստան«Քորվող արջը». Խոսրովի անտառի տեսախցիկի «թակարդում» արջ է հայտնվելԽոսրովի անտառի տեսախցիկ-թակարդում արջ է հայտնվել։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` այն վերնագրելով «Քորվող արջը»։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է արջը գետնին թավալ գալիս` քորելով իրեն։ Խոշոր արջը ծառերից մեկի արմատների մոտ պառկում է գետնին և մի լավ քորում իրեն։Ավելին13:0011.01.22 -
ՀայաստանՎիտալի Բալասանյանին վիրահատելու անհրաժեշտություն չկա. «Էրեբունի» ԲԿ–ի գործադիր տնօրենԱրցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը նորմալ է։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բուժկենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը։ Երեկ՝ հունվարի 10-ին, հայտնի դարձավ, որ Բալասանյանը սրտի նոպա է ունեցել և հոսպիտալացվել է։ «Պարոն Բալասանյանի առողջական վիճակը նորմալ է, նա վիրահատական միջամտության ենթարկվելու կարիք չունի»,- ասաել է Մանուկյանը։Ավելին12:5611.01.22 -
ԱրցախԼեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները նոր հրամանատար ունեն. «Սպուտնիկ-Արմենիա»Արցախում ռուս խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի: Գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի տեղակալն էր: Նրա նշանակման լուրը «Սպուտնիկ-Արմենիային» հայտնել են Ստեփանակերտի աղբյուրները։Ավելին12:5211.01.22 -
ՀայաստանՊապիկյանի հերթական մտերիմը` ՊՆ-ում«168.am»-ը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է մտերիմներին տեղավորել ՊՆ-ում: Նա իրեն օգնական է տարել Մանե Մարկոսյանին, ում 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, իսկ այդ ժամանակ փոխվարչապետի լիազորություններն իրականացնում էր հենց ինքը՝ Պապիկյանը․ «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է մտերիմներին տեղավորել ՊՆ-ում: Նա իրեն օգնական է տարել Մանե Մարկոսյանին, ում 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, իսկ այդ ժամանակ փոխվարչապետի լիազորություններն իրականացնում էր հենց ինքը՝ Պապիկյանը: Բնավ կասկածի տակ չդնելով Մարկոսյանի մասնագիտական կարողությունները, ամեն դեպքում նշենք, որ պաշտպանության ոլորտը սպեցիֆիկ է, պահանջում է որոշակի հմտություններ, ուստի 23 տարեկանում վաղ է Պաշտպանության նախարարի գրությունների հիման վրա փորձառու կադրերին և զինվորականներին հանձնարարականներ տալու, ավելին՝ նախարարին ուղղված նրանց գրությունները ֆիլտրելու համար: Մյուս կողմից, ռազմական գործից հեռու նախարարի առկայության դեպքում սա, ըստ էության, բնական է և ամենևին էլ զարմանալի չէ: 168.am-ը գրել էր, որ Պաշտպանության նախարարը գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ընտրել է Համլետ Բատիկյանին՝ ազատելով փորձառու Արթուր Սարգսյանին: Բատիկյանը ևս համարվում է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Նա աշխատել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ որպես գերատեսչության գլխավոր քարտուղար: Ավելի ուշ ՊՆ-ից արձագանքեցին, թե ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Համլետ Գագիկի Բատիկյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր: Հավելենք, որ ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է․ «Քաղաքացիական ծառայության պաշտոններն զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքով կամ վարկանիշային ցուցակներից կամ փոխադրման կամ վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքով կամ կադրերի ռեզերվից՝ մինչև սույն օրենքով սահմանված տարիքի լրանալը, և որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով կամ տեղափոխության հետևանքով կամ գործուղման դեպքում»: Իսկ 10-րդ հոդվածի համաձայն՝ մրցույթը հայտարարվում է քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո` երեք ամսվա ընթացքում: Այս նշանակումները, և ոչ միայն, փաստում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը ՊՆ-ն խառնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, որի «գործառույթներից», ըստ էության, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի էլ «հրաժարվել»՝ մասնակցություն և ազդեցություն ունենալով ՏԻՄ ընտրություններում: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, ՊՆ օգնական Մանե Մարկոսյանը եղել է Սուրեն Պապիկյանի աշակերտուհին: Նշենք, որ Պապիկյանը աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, իսկ 2011-2018 թթ. դասավանդել «Քվանտ» վարժարանում»,- գրել է կայքը։Ավելին12:4411.01.22 -
ՀայաստանՍուրեն Պապիկյանը կադրային ջարդ չի սկսել․ փոխնախարարՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կադրային ջարդ չի սկսել: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: «Ընդհանրապես բոլոր պետական մարմիններում, երբ տեղի է ունենում ղեկավարի փոփոխություն, տեղի են ունենում նաև որոշակի կադրային փոփոխություններ: Եթե լրատվությանը հետևենք, ապա լուրջ կադրային ջարդ է տեղի ունենում, բայց իրականում որևէ խնդիր չկա և ջարդ անվանել չի կարելի, երբ մի քանի փոփոխություններ են տեղի ունեցել»,- ասել նա:Ավելին12:4111.01.22 -
ՄիջազգայինՀՀ քաղաքացիները Ղազախստանից մեկնելու ցանկություն է հայտնել՝ դիմելով ՀՀ դեսպանությանըՂազախստանում գտնվող ՀՀ մի քանի քաղաքացի դիմել է ՀՀ դեսպանություն, խնդրել աջակցություն տրամադրել Ղազախստանի տարածքից դուրս գալու համար՝ նկատի ունենալով երկրում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ «Մեր դեսպանություն դիմել են մի քանի քաղաքացիներ, որոնք խնդրել են իրենց օժանդակել՝ երկրից մեկնելու հարցում։ Մեր դեսպանությունը հիմա համապատասխան քայլեր է ձեռնարկում նրանց աջակցելու համար»,- ասել է Վահան Հունանյանը։ Խոսնակը պարզաբանել է, որ խոսքը ՀՀ երկու-երեք քաղաքացիների մասին է, որոնք, սակայն ՀՀ-ում մշտական չեն բնակվում, պարզապես խնդրել են օժանդակել երկրից դուրս գալու համար։ Հունանյանը չի մանրամասնել՝ ինչ մեխանիզմներով են քաղաքացիներին Ղազախստանից դուրս բերելու։ Հարցին՝ արդյոք նրանք Հայաստան են տեղափոխվելու, Հունանյանը պատասխանել է, որ երկու քաղաքացիները ՀՀ չեն ցանկանում վերադառնալ։ «Դիմումը երեկ երեկոյան, այսօր առավոտյան է ստացվել։ Հիմա պետք է ուսումնասիրեն ու հասկանան՝ ինչպես են անելու։ Երկու հոգու դեպքում՝ նրանք Հայաստան չեն գալու, չեն ցանկանում գալ Հայաստան»։ Խոսնակի փոխանցմամբ՝ ՀՀ քաղաքացիներին Ղազախստանից մեծ մասշտաբի տարհանման հարցում մտադրություն չկա։Ավելին12:3111.01.22 -
ՀայաստանԲեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է ժամանակավոր տաքացման հենակետՎայոց Ձորի մարզում հունվարի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 23:55-ի սահմանններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ հատվածում Գարիկ Գասպարյանը իր վարած «Iveko» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: «Shamshyan.com»-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները վարորդին տեղափոխել են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կարգադրությամբ ճանապարհին տեղադրված ժամանակավոր տաքացման հենակետ, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան:Ավելին12:2611.01.22 -
ՄիջազգայինՆրանց աշխատավարձի սահմանված չափն արդար էՀունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է նախարարների, շրջանների ղեկավարների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հնգամյա արգելքի մասին։ «Վերը նշված կատեգորիաների քաղծառայողների աշխատավարձերը բավարար են, ուստի հնարավոր եմ համարում այս անձանց աշխատավարձերի բարձրացման հնգամյա մորատորիում հայտարարելը»,- ասել է պետության ղեկավարը։ Նա ընդգծել է, որ պաշտոնյաների աշխատավարձերի հարցն ակտիվորեն քննարկվել է 2021 թվականի վերջին։ Տոկաևի խոսքով՝ նրանց աշխատավարձի սահմանված չափն արդար է։Ավելին12:1611.01.22 -
ՀայաստանՄահացել է Ռազմիկ ԴավոյանըԵրևանում մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Ծնունդով մեծպարնեցի մեծանուն բանաստեղծը 82 տարեկան էր: Նա իր առաջին բանաստեղծությունը տպագրել է 1957 թ. Լենինականի «Բանվոր» թերթում: Եղել է գրողների միության վարչության նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական: Ավելի քան 30 գրքերի հեղինակ է, նրա գործերը տպագրվել են ռուսերեն, չեխերեն, անգլերեն: Ռազմիկ Դավոյանը տեղական ու միջազգային մի շարք մրցանականեր է ստացել: «Իմ զգացողությունը կապված է երկրի, ժողովրդի զգացողության հետ: Նրանք սպասման մեջ են, ես էլ եմ սպասման մեջ»,- ասում էր բանաստեղծը:Ավելին12:0411.01.22 -
ԱռողջապահականՎահան Քերոբյանը և Անահիտ Ավանեսյանը ստացան կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափըԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ խթանիչ (բուստեր) պատվաստանյութով։Ավելին12:0011.01.22 -
ՀայաստանՓոխգնդապետին ծեծի ենթարկած ՔՊ-ական պատգամավորի օգնականը դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանԵղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ, այժմ՝ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ փոխգնդապետը ծեծի էր ենթարկվել 2019 թ-ի սեպտեմբերի 18-ին՝ Եղեգնաձորի շենքերից մեկի բակում: Նա ավելի քան 2 տարի է՝ կոմայի մեջ է: Թեև Մխիթարյանի հարազատները պնդում են, որ ծեծին անմիջական մասնակցություն է ունեցել նաև ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը, նրան մեղադրանք այդպես էլ չի առաջադրվել:Ավելին11:5811.01.22 -
ՄիջազգայինԽոզի սիրտը՝ մարդու մարմնում․ բժիշկները փոխվատվաստում են կատարելԲալթիմորում հիվանդ տղամարդուն հաջողությամբ փոխպատվաստել են գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սիրտ։ Վիրահատությունը տևել է 8 ժամ։ Այն իրականացվել է Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժների կողմից, հայտնում է New York Times-ը։ Սա մարդուն խոզի սրտի առաջին հաջող փոխպատվաստումն է: Այժմ տղամարդը գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Հիմա ԱՄՆ-ում մոտ 110 հազար մարդ սպասվում է օրգանների փոխպատվաստման, նրանցից մոտ 6000-ը տարեկան մահանում են՝ չսպասելով իրենց հերթին։Ավելին11:3811.01.22 -
ՀասարակականՀայկական «Բինգյոլ» երգը հնչել է թուրքական եթերումՍտամբուլում ապրող և ստեղծագործող երգչուհի Սիբիլը թուրքական հեռուստաալիքի եթերում թուրք երգչուհու հետ կատարել է հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը: Սիբիլը կատարման տեսանյութը հրապարակել է համացանցում ու գրել. «Ամանորյա հաղորդման շրջանակում հյուր էի «Arti» հեռուստատեսությունում և թուրք երգչուհի Յասեմին Գյոկսուի հետ կատարել ենք հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը: Հուսամ՝ ձեզ դուր կգա»: Սիբիլը ծնվել և ապրում է Ստամբուլում: Երգել սկսել է փոքր հասակից «Սուրբ Վարդանանց» երգչախմբում։ 2010-ի նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ են գտել «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն է ունեցել Թուրքիայում։ «Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նկարահանվել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջին հայերեն տեսահոլովակն է եղել, որը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստատեսությամբ: Հաղորդման տաղավարում Սիբիլը կատարել է նաև Շիրազի խոսքերի հիման վրա գրված «Նամակ» երգը։Ավելին11:2111.01.22 -
ՀայաստանՄինչև 2004-ը հաշմանդամություն ստացած օդաչուները ՍԴ որոշմամբ ունեն փոխհատուցում ստանալու իրավունք. ՀՀ ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ աշխատավայրում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն ունեն պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք․ 2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն: Արդյունքում, օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից: 2006 թվականից մինչ 2020 թվականը կազմակերպության լուծարման վերաբերյալ դատական գործընթացների ավարտին սպասել են նաև օդաչունները, որոնց նպատակն է եղել վերջնական դատական ակտ ունենալուց հետո օրենսդրական նախաձեռնության ճանապարհով ստանալ վնասի հատուցման համար նախատեսված գումարները: «Ավելի քան 7 տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության է դրել այդպես էլ իրականություն չդարձած օրենքի նախագիծ, որի նպատակն է կազմակերպության լուծարման դեպքում լուծել դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժած անձանց վնասի հատուցման հարցը: 2017 և 2020 թվականներին Կառավարության հետ քննարկումները և ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունները արձանագրել են խնդրի լուծմանն ուղղված որոշակի դրական տեղաշարժեր: Այդպիսի տեղաշարժերից էր խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը: Մինչդեռ, 2020 թվականին Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացության արդյունքում գործընթացը կանգ առավ»,- գրել է Արման Թաթոյանը։ Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա հստակ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վիճարկվող՝ թիվ 579 որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշմամբ կատարված փոփոխության ուժի մեջ մտնելը աշխատավայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձինք կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պահպանում են պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ որպես աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին, օդաչուների փոխհատուցում ստանալու ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։Ավելին11:1511.01.22 -
ԱռողջապահականՄեկ օրում մահացել է 2 մարդ․ կորոնապատկերը՝ ՀայաստանումԱռողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում հունվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 224 դեպք, որից 333 117-ը`առողջացած, 8006-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3589 բուժառու: Մեկ օրում կատարվել է 5906 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք, առողջացել է 132 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 614 հազար 55-ի:Ավելին11:1211.01.22