Լրահոս
Հայաստան
10:16
11.01.22
550

Կողաշրջվել է ՊՆ Ուրալը․ կա վիրավոր

Img default alt hy

«SHAMSHYAN.com»-ը հայտնում է, որ հունվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ 

Ժամը 18։20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակի, 39-ամյա Համբարձում Բ-ն «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Արենի գյուղ տանող ավտոճանապարհի ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։

Վթարի հետևանքով Համբարձում Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։