Լրահոս
2022-01-12
-
ՀայաստանՈւժ չկիրառել և բովանդակային երկխոսել․ ԵԱՀԿ կոչը Հայաստանին և ԱդրբեջանինԵԱՀԿ-ն կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից ու բովանդակային երկխոսությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի շուրջ խնդիրները: ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի խոսնակ Բարտոշ Կեմպինսկին ասել է, որ ուշադրությամբ հետևում են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին ու մտադիր են աշխատել կողմերի հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և կայուն զարգացման համար։Ավելին12:1312.01.22 -
ՀայաստանԱյս պահին սահմանային վիճակը հանգիստ է․ Վերին Շորժայի վարչական ղեկավար«Մեր երեք զինծառայողներն էլ զոհվել են Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա ադրբեջանական սադրանքների հետևանքով»: Այս մասին «Հայլուր»-ի թղթակցին հայտնել է Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը: Նա հաստատել է, որ այս պահին սահմանային վիճակը հանգիստ է, վերջին կրակոցը երեկոյան է հնչել:Ավելին12:1012.01.22 -
ՀայաստանՊատերազմը չի ավարտվելՊաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեկ՝ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Ռուդիկը, ով Ալավերդիից էր, 2020թ․ նոյեմբերի 10-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմը չի ավարտվել... Յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք: Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաև գիտելիքի ու միասնականության շնորհիվ: ❗Դիմում եմ աշակերտներին ու ուսանողներին: Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե ուղղակի դիպլոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար: Ուսուցչին/դասախոսին պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է անհրաժեշտ: Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները մեր դրոշին են սպասում: Հիշեք․ Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա: Ես հավատում եմ քեզ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք կհանդիպենք տարիներ անց, մեր երկիրը շենացնելու ժամանակ: Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու։ Պատերազմը չի ավարտվել...»,- գրել էր տղան։Ավելին11:5512.01.22 -
Հայաստան18, 19 տարեկան երեխեքը չպետք է առաջնագծում լինեն․ ԱբրահամյանՔՊ-ական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն առաջարկում է համախմբվել ու պահանջել օր առաջ դուրս բերել առաջնագծից ժամկետային զինծառայողներին․ «Երեկվանից ունենք արդեն երրորդ զոհը (ըստ` ՊՆ այսօրվա հաղորդագրության) բոլորը 18, 19 տարեկան երեխեք, որ չէին հասցրել կյանք տեսնել, գուցե չէին հասցրել անգամ սիրահարվել... ու մենք մեր ցավը կարտահայտենք այս հարթակում, կզայրանանք, անզորությունից կգոռանք ու վերջ, կանցնենք մեր առօրյա խնդիրներին, մինչդեռ պետք է իրապես գործել, այլևս անթույլատրելի է»,- գրել է նա։ Աբրահամյանն ընդգծել է՝ պետք է համախմբվենլ ու պահանջել, որ մոբիլիզացնեն հնարավոր ողջ ներուժը, անցնել խիստ խնայողական ռեժիմի, բացառել այս պահին ոչ խիստ անհրաժեշտ ծախսերը, բացառել որևէ պարգևավճար, հաստատել բացառապես խիստ անհրաժեշտ գործուղումները և բյուջեի հիմնական ռեսուրսը ծախսել պայմանագրային զինծառայողների ներգրավման և այդ կարողության մեծացման վրա օր առաջ դուրս բերել առաջնագծից ժամկետային զինծառայողներին։ «18, 19 տարեկան երեխեքը չպետք է առաջնագծում լինեն, մի ողջ սերունդ այսպես կորցնելու իրավունք չունենք»,- նշել է նա։ Աբրահամյանը կոչ է արել հրատապ դիմել միջազգային դերակատարներին սահմանի ողջ երկայնքով անվտանգության գոտիներ ստեղծելու ու ԵՄ կամ ԵԱՀԿ մոնիթորինգային խմբեր ձեւավորելու համար, ինչպես արվում էր Վրաստանում` սահմանային հիմնական լարված հատվածներում։ «Վստահ չեմ, թե ԱԳՆ և ԱԺ պաշտոնյաները այս ուղղությամբ բավարար քայլեր ձեռնարկել են (երեկ ԱԳՆ-ն, հերթական անգամ, գրել է հայելային հետքաշման մասին, որն այս ամիսների ընթացքում հստակ ցույց տվեց, որ ոչ միայն անօգուտ է, այլև` կրկնապատկում է Ալիևի սանձարձակությունը), այս պատճառով կարծում եմ պետք է ոչ թե այս հարթակում զայրույթ գեներացնենք ու լացուկոծ դնենք, այլ հանրային պահանջ ձևավորենք, ցույցեր ու հավաքներ կազմակերպենք, նամակներ և հանրագրեր ուղարկենք` պահանջելով անվտանգության գոտու ստեղծումը և մոնիթորինգային խմբերի հրատապ ներգրավումը։ Այլևս չենք կարող այսպես ամեն օր կարդալ լուրեր զոհերի մասին, գործել է պետք։ Գիտեմ, որ կասեք պահանջները կարող են շատ ավելին լինել, ես այս երկուսն առանձնացրել եմ որպես այս պահին լիովին իրականանալի և արագ իրագործելի լուծումներ, բայց կարող եք նաև ավելացնել»,- եզրափակել է նախկին պատգամավորը։Ավելին11:5012.01.22 -
ՀայաստանԱլիևը կամ պետք է հստակ ընտրություն կատարի, կամ նրա փոխարեն կկատարեն․ ամերիկագետԱմերիկագետ Սուրեն Սարգսյանը գրում է, որ Ալիևը պարտքեր ունի, որոնք պետք է վերադարձնի․ «Իր հաղթանակով նա պարտք է Թուրքիային, Իսրայելին, Պակիստանին և այլն: Հաստատ իրենից փող չեն ուզելու: Իսրայելն ուզելու է հակաիրանական հստակ գործողություններ, Թուրքիան՝ հակառուսական, Պակիստանն էլ՝ ասենք հակահնդկական: Կա Ժամանակակից Օսմանյան կայսրության ձևավորման գործընթաց: Կա նաև Մյութենական պետության ձևավորման գործընթաց և այս երկուսն էլ Ադրբեջանին փորձելու են տանել իրենց ազդեցության գոտի: Այսինքն Ալիևը ինչ որ մեկին պետք է վերջում «գցի»: Այս կայսրությունների կերտման ընթացքում Թուրքիա-ՌԴ մրցակցության ամենաբարդ կռվախնձորը լինելու է հենց Ադրբեջանը (Ղազախստանի հարցը կարծես լուծվեց՝ ձախողելով թյուրքայան աշխարհի նախագիծը) Ռուսաստանը սկզբում փորձելու է Ադրբեջանին տանել ԵԱՏՄ, իսկ Թուրքիան փորձելու է թույլ չտալ: Ինչպես արաբական, այնպես էլ թյուրքական աշխարհում հեղափոխությունները և հեղաշրջման փորձերը մեծ հավանականություն ունեն (տես Ղազախստանն ու Թուրքիայի հեղաշրջման բազմաթիվ փորձեր): Ալիևը որևէ արաբական երկրի առաջնորդից լավ դիկտատոր կամ ավելի խելացի առաջնորդ թող չլինի: Եթե Քադաֆիին, Մուբարաքին գցել են, հաստատ Ալիևն ավելի ուժեղ տղա թող չլինի: Համաձայն եմ մասնագետների հետ, որ այսօր ներքին կամ արտաքին խաղացողների կոնսենսուս (կամ կոնսենսուս-1) չկա Ադրբեջանում հեղափոխության համար: Բայց Ալիևը կամ պետք է հստակ ընտրություն կատարի, կամ նրա փոխարեն կկատարեն»։Ավելին11:4512.01.22 -
Հայաստան«BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 07։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Երազ» այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Toyota Altezza» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բախվել է արտաքին լուսավորման սյանը և մոտակա տան պատին, իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել՝ 08։26-ին։ Ավտոմեքենան այրվել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Ն․ Գ․-ն (ծնված 1992 թ․), Գ․ Գ․-ն (ծնված 1969 թ․) և Ն․ Դ․-ն (ծնված 1994 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավելին11:2212.01.22 -
ՀայաստանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ:ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Խոր վշտով ընդունեցի ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից մեկի՝ անվանի բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան լուրը: Դավոյանը մեծ ավանդ ունի արդի հայ քնարերգության զարգացման գործում: Նրա ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ Հայաստանի անկախության շրջանում, ընդունվել և սիրվել են ընթերցողների կողմից, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և ճանաչում գտել նաև օտարալեզու գրասերների շրջանում: Մտավորականի իր շիտակ կեցվածքով նա երբեք անհաղորդ չի եղել մեր պետության ու ժողովրդի ձեռքբերումներին ու խնդիրներին: Անդառնալի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և անվանի մտավորականի բազմահազար ընթերցողներին»:Ավելին11:1912.01.22 -
ՀայաստանԱրթուրը Գյումրիից էր․ երեկ զոհված տղան ըմբշամարտիկ էրՀայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով նախօրեին զոհված 20–ամյա շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը Գյումրի քաղաքից էր։ Արթուրը բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտին, նա քույր ու եղբայր ունի։ Արթուրը ըմբշամարտիկ էր։ Երեկ՝ հունվարի 11–ին, ուշ երեկոյան, ՊՆ–ն հաղորդեց, որ ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով սկիզբ առած մարտական գործողություններում հայկական կողմն ունի երկու զոհ՝ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց ևս մեկ զոհի մասին․ շարքային Վահան Վաչագանի Բաբայանը (ծնվ. 2003թ.) նույնպես զոհվել է։Ավելին11:0612.01.22 -
ՀայաստանՄեր տղերքը գնացին պատվով, իսկ ձեր վախկոտները կգնան անհիշատակ44-oրյա պատերազմում զոհված Սիփան Սողոմոնյանի մայրը՝ Կարինե Սողոմոնյանը, դիմում է բոլորին՝ ասելով, որ հանգիստ թողեք տղաներին․ «Ու դեռ ինչքան դուք պետք է զոհեք մեր երեխեքին։ Հերիք է, անաստվածնե՛ր, ի՞նչ են արել ձեզ այս տղերքը ,չեք թողնում 18 տարուց ավել ապրեն։ Ի՞նչ եք ուզում մեր տղերքից, կոտորեցիք, մսաղաց արեցիք, պրծաք։ Հերիք է, հանգիստ թողեք մեր տղերքին։ Հիմա ձեր տղերքի հերթն է, տարե՛ք սահման, ու երբ որ զոհվեն, մենք էլ կասենք լույսերի մեջ մնաք ու կանցնի կգնա։ Դե սկսե՛ք, դուք էլ զգացեք, թե այդ կյանքը ոնց է շարունակվում հազարավոր ընտանիքներում, ապրում են հուշերով և նկարներով։ Ձեզ ո՞վ է ասել, որ ձեր տղերքը մեր տղերքից լավն են։ Չէ՛, ասեմ ավելին, մեր տղերքը գնացին պատվով, իսկ ձեր պախկված ու վախկոտների վերջը ավելի վատ կլինի․ կգնան անհիշատակ...»,- գրել է զոհված զինծառայողի մայրը։Ավելին10:5412.01.22 -
Հայաստան«Ուջանցի Հարութիկը» կրակել է մատուցողուհու վրաԵրեկ՝ հունվարի 11-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 103 շտապօգնության բժիշկների 21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են՝ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ռշտունի փողոցում գործող գարեջրատնից: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները, ապա նրանց միացած քննչական կոմիտեի քննչական բաժնի խումբը դեպքի վայրում հայտնաբերել են 1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Արագածոտնի մարզի բնակիչ «Ուջանցի Հարութիկն» է:Ավելին10:1412.01.22 -
ՀայաստանՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով«Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանին իրավապահները եւ քաղաքական թիմը բացատրել են, որ երեկվա լարվածությունն ուղիղ առնչություն ունի Ղազախստան ուղարկված զորամիավորման հետ: «168 Ժամ» ՊՆ կայքից հեռացրել են Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը: «Ժողովուրդ» Օրերս պաշտոնից ազատվել է խաղաղապահ զորքերի հրամանատար Արտակ Տոնոյանը: Նրա փոխարեն պաշտոնի են նշանակել երիտասարդ մի նոր զինվորականի, որը մինչ այդ աշխատում էր ՊՆ հետախուզության վարչությունում: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ:Ավելին10:0012.01.22 -
Հայաստան«Էնքան վիրավորական ա՝ որդուս զոհվելուց հետո գնացինք բանկ, մեզ ասացին՝ կորոնավիրուսային ներման տակ կգցենք»ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը երեկ՝ հունվարի 11-ին, ԱԺ ում արտոնություն տալու մասին քննարկման ժամանակ ասել է․ «Վիրավորական ա․ որդուս զոհվելուց հետո գնացինք բանկ, մեզ ասացին՝ կորոնավիրուսային ներման տակ կգցենք»։Ավելին08:2912.01.22 -
ՀայաստանԱրցախը արժեք է, ոչ թե՝ բեռ․ Ռոբերտ Քոչարյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է, որ նախագահ Քոչարյանի՝ 2019թ. հունիսի 24-ի հարցազրույցում արված «Արցախը արժեք է, ոչ թե՝ բեռ» նախազգուշացումը այդ օրերին գուցե շատերի համար պարզապես գեղեցիկ նախադասություն էր, որը հետո այլևս դառը իրականություն դարձավ․44 ««Արցախը Հայաստանի անվտագության լուրջ բաղադրիչն է, առանց Արցախի Հայաստանը չափազանց կթուլանա: Այս իշխանությունը մտածում է, որ Արցախը բեռ է, իսկ երբ մտածում ես, որ ինչ-որ մի բան քեզ համար բեռ է, այլ ոչ թե արժեք, դու ենթագիտակցորեն մտածում ես՝ ոնց այդ բեռից ազատվել: Հայաստանն առանց Արցախի ոչ մի բան չի կարող անել, բայց Հայաստանը Արցախի հետ լրիվ այլ է, միասին լուրջ խաղացող են տարածաշրջանում: Հիմա մենք ուզում ենք հանգիստ, մի փոքր Հայաստանով մնալ ու մի քանի տարվա ընթացքում Թուրքիայի ֆիլիալը դառնա՞լ, թե՞ ուզում ենք տարածաշրջանում լուրջ դերակատար լինել: Առանց Արցախի այդ դերակատարը դու երբեք չես լինի: Նույնիսկ քո մասին մոռանալու են։ Արցախը ոչ թե բեռ է, այլ՝ արժեք, եթե դուխովը ոչ թե գլխարկիդ է գրված, այլ ճակատիդ, ուրեմն դա բեռ չէ, այլ՝ արժեք, որ պետք է արժանապատվությամբ տանես և հասնես չափազանց լուրջ նպատակների». Ռ. Քոչարյան 24.06.2019թ. Հ.Գ. Նախագահի այս հարցազրույցի հաջորդ օրը նա կալանավորվեց»,- գրել է պատգամավորը։Ավելին08:2312.01.22 -
ՀայաստանՄեքենան գլորվել է ձորը․ կա վիրավորՀՀ Արտակարգ իրավիճաակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 11-ին, ժամը 21։37-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 15 մ): Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:Ավելին08:2112.01.22 -
ՄիջազգայինՆախագահը սիրեկան ունի․ անհայտ անձը զանգահարել է Ֆրանսիայի առաջին տիկնոջըՖրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնն անհայտ անձից զանգ է ստացել։ Զանգահարողը պնդել է, որ նրա ամուսինը՝ նախագահ Էմանուել Մակրոնը, գեյ սիրեկանի հետ է: «Daily Mail»-ը հայտնում է՝ չնայած առաջին տիկնոջ բոլոր բջջային սարքերում բարձր մակարդակի անվտանգությանը, անծանոթին հաջողվել է զանգահարել 68-ամյա կնոջը և ասել. «Ես գիտեմ, որ քո ամուսինը հենց հիմա տղամարդու հետ է»: Պարբերականը մանրամասնում է, որ այս մասին հայտնի է դարձել Ֆրանսիայի ամենահայտնի հեռուստաալիքի՝ «BFM»-ի եթերում նոր վավերագրական ֆիլմի ցուցադրությունից: Սենատոր Ֆրանսուա Պատրիատը, որը Մակրոնի En Marche կուսակցության անդամ է, հաստատել է, որ տիկին Մակրոնը շատ վատ է զգացել և ցնցվել է այս հեռախոսազանգից հետո:Ավելին08:1512.01.22 -
ՀայաստանՀայկական կողմը 3 կորուստ ունի․ Վահանը նույնպես զոհվել է«Ազատագրում» շարժման տելեգրամյան ալիքը հայտն, որ ում է, որ Վարդենիսում զոհվել է ևս մեկ հայ զինծառայող: Ալիքը հրապարակել է զոհված զինծառայողի անունն ու լուսանկարը։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում զոհված երրորդ զինծառայողը՝ Վահան Բաբայան է։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր երկու զոհի և երկու վիրավորի մասին։Ավելին08:0212.01.22 -
ՀայաստանՀՀ ԱԳՆ հայտարարությունը հունվարի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հունվարի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ՝ դատապարտելով Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները․ «Խստորեն դատապարտում ենք այսօր՝ հունվարի 11-ին, ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ուղեկցված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, ինչի հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Արթուր Արտյոմի Մխիթարյանը և Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, ևս երկու զինծառայողներ վիրավորվել են: Խորին ցավակցություն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողներին: Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրանքը հերթական դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների, որոնք սկիզբ են առել 2021թ․ մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և շարունակվել պարբերական զինված հարձակումներով։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ պաշտոնական Բաքուն, շարունակելով ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը: Հայկական կողմը բազմիցս նշել է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը: Ադրբեջանական իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և կատարել Սոչիի եռակողմ հայտարարությամբ և բրյուսելյան հանդիպման արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության հաստատման հանձնառությունը»,- ասված է հայտարարության մեջ։Ավելին00:2412.01.22
2022-01-11
-
ՀայաստանԻսկ մեզ՝ խելամտություն, որ գիտակցենք վերջապես, որ մենք չունենք ընտրություն խաղաղության և պատերազմի միջևՔՊ-ական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը դիմում է հրամանատարներին և զինվորներին․ «Սիրելի հրամանատարներ և զինվորներ, ուշադիր եղեք միմյանց նկատմամբ, որպեսզի մենք ոչ մի կորուստ չունենանք: Քանակի դեմ՝ որակով. սա է մեր նշանաբանը: Պահպանեք ձեզ: Եվ անպայման նամակ գրեք ձեր ծնողներին: Լավ նամակ: Փոստի վիճակը ես կբարելավեմ: Բարի ծառայություն ձեզ, և հաղթանակ: Սպարապետ Վազգեն Սարգսյան, 1997 թ. մարտ Հ.Գ. 2022 թիվը մեկնարկեց ադրբեջանական հերթական ագրեսիայով, որի հետևանքով ունենք երկու զոհ՝ շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Հավերժ փառք... Իսկ մեզ՝ խելամտություն, որ գիտակցենք վերջապես, որ մենք չունենք ընտրություն խաղաղության և պատերազմի միջև, քանի որ մեզ արդեն պարտադրված է պատերազմ, քանի որ մեր հակառակորդը չի հանգստանալու և չի կշտանալու, քանի որ նպատակը հայկական պետության վերացումն է, քանի որ Արցախից հետո թիրախը Սյունիքն է, հետո՝ Գեղարքունիքը և այդպես շարունակ: Այս պարզ ճշմարտությունը չգիտակցելը, դրան համարժեք չպատրաստվելը, դա չկանխելը, այլ փոխարենը ինքնախաբեությամբ զբաղվելը ու կեղծ դիսկուրսներ ստեղծելը միայն ու միայն նոր կորուստների է բերելու մեր պետության համար...Ադրբեջանին զսպողը Հայոց բանակն է, այսօր էլ դա ևս մեկ անգամ ապացուցվեց»,- գրել է Հայրապետյանը։Ավելին22:4111.01.22 -
ՀայաստանԱյսօր զոհված Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր․ ընտանիքն ապրում է անապահով պայմաններումԺամեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ «ArmLur.am»-ին հայտնի է դարձել, որ Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր։ Ուներ մեկ քույր։ Նրանց ընտանիքն ապրում է անապահով պայմաններում։Ավելին22:3211.01.22