Լրահոս
Հայաստան
22:32
11.01.22
18 669

Այսօր զոհված Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր․ ընտանիքն ապրում է անապահով պայմաններում

Img default alt hy

Ժամեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

«ArmLur.am»-ին հայտնի է դարձել, որ Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր։ Ուներ մեկ քույր։ 

Նրանց ընտանիքն ապրում է անապահով պայմաններում։

Կրտսեր սերժանտ Ռուդիկը բանակ էր զորակոչվել նախորդ տարի։ Այդ առիթով նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Գնում եմ, որ գամ․․ ժպիտով, միշտ ժպիտով»։