Լրահոս
Հայաստան
08:23
12.01.22
1 826

Արցախը արժեք է, ոչ թե՝ բեռ․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է, որ նախագահ Քոչարյանի՝ 2019թ. հունիսի 24-ի հարցազրույցում արված «Արցախը արժեք է, ոչ թե՝ բեռ» նախազգուշացումը այդ օրերին գուցե շատերի համար պարզապես գեղեցիկ նախադասություն էր, որը հետո այլևս դառը իրականություն է դարձել․

««Արցախը Հայաստանի անվտանգության լուրջ բաղադրիչն է, առանց Արցախի  Հայաստանը չափազանց կթուլանա:

Այս իշխանությունը մտածում է, որ Արցախը բեռ է, իսկ երբ մտածում ես, որ ինչ-որ մի բան քեզ համար բեռ է, այլ ոչ թե արժեք, դու ենթագիտակցորեն մտածում ես՝ ոնց այդ բեռից ազատվել: 

Հայաստանն առանց Արցախի ոչ մի բան չի կարող անել, բայց Հայաստանը Արցախի հետ լրիվ այլ է, միասին լուրջ խաղացող են տարածաշրջանում: Հիմա մենք ուզում ենք հանգիստ, մի փոքր Հայաստանով մնալ ու մի քանի տարվա ընթացքում Թուրքիայի ֆիլիալը դառնա՞լ, թե՞ ուզում ենք տարածաշրջանում լուրջ դերակատար լինել: 

Առանց Արցախի այդ դերակատարը դու երբեք չես լինի: Նույնիսկ քո մասին մոռանալու են։

Արցախը ոչ թե բեռ է, այլ՝ արժեք, եթե դուխովը ոչ թե գլխարկիդ է գրված, այլ ճակատիդ, ուրեմն դա բեռ չէ, այլ՝ արժեք, որ պետք է արժանապատվությամբ տանես և հասնես չափազանց լուրջ նպատակների».              

Ռ. Քոչարյան 24.06.2019թ. 

Հ.Գ. Նախագահի այս հարցազրույցի հաջորդ օրը նա կալանավորվեց»,- գրել է պատգամավորը։