Լրահոս
Հայաստան
12:13
12.01.22
123

Ուժ չկիրառել և բովանդակային երկխոսել․ ԵԱՀԿ կոչը Հայաստանին և Ադրբեջանին

ԵԱՀԿ-ն կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից ու բովանդակային երկխոսությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի շուրջ խնդիրները: 

ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի խոսնակ Բարտոշ Կեմպինսկին ասել է, որ ուշադրությամբ հետևում են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին ու մտադիր են աշխատել կողմերի հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և կայուն զարգացման համար։