Լրահոս
Հայաստան
10:14
12.01.22
251

«Ուջանցի Հարութիկը» կրակել է մատուցողուհու վրա

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 11-ին, կրակոց  է հնչել Երևանում:

Ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ  Երևանի 103 շտապօգնության բժիշկների  21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:  

Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են՝ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին  բացատրություն տալ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ռշտունի փողոցում գործող գարեջրատնից:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները, ապա նրանց միացած քննչական կոմիտեի քննչական բաժնի խումբը դեպքի վայրում հայտնաբերել են 1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր: 

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած  անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Արագածոտնի մարզի բնակիչ «Ուջանցի Հարութիկն» է: