Լրահոս

2022-01-12
  • Հայաստան
    Չավարտված պատերազմի զոհերը. գյումրեցի Արթուրը, հրազդանցի Վահանը, ալավերդցի Ռուդիկը
    Վահան Բաբայանը 18 տարեկան էր՝ թաեքվոնդոյի երիտասարդների առաջնության չեմպիոն: 19 տարեկան էին Արթուր Մխիթարյանը՝ ըմբշամարտիկ ու Ռուդիկ Ղարիբյանը՝ Սմարթ կենտրոնի առաջին շրջանավարտը:
    22:40
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Թշնամու կրակոցներին սովորած նորաբակցիները հեռակա կռիվ են տալիս իշխանության հետ
    Հայ զինծառայողները հայկական տարածքում ինժեներական աշխատանք անելիս են եղել, երբ հայտնվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ու հրետանու թիրախում: Ադրբեջանցիները հայկական տարածքներից են կրակել ու սպանել 3 հայ զինվորի:
    22:40
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ո՞ւր պետք է հետ քաշվի շուռնուխցին. ԱԳՆ հայտարարությունը զայրացրել է օմբուդսմենին
    3 հայ զինծառայողի կյանք խլած ադրբեջանական սադրանքից հետո՝ Հայաստանի արտգործնախարարությունը դեռ առաջարկում է Ադրբեջանին հայելային հետ քաշել զորքերը: «Ո՞ւր պետք է հետ քաշվենք, երբ գրեթե ամբողջ շփման գիծը անցնում է մեր քաղաքացիների տների միջով»,- այսօր բարձրագույն քաղաքական իշխանությանը հռետորական հարց է տվել Հայաստանի օմբուդսմենը:
    22:37
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ոչ սև է, ոչ սպիտակ, ՔՊ-ի թեկնածուն է, բայց ՔՊ-ի հետ համաձայն չէ. ՀՀ քաղաքացի Քրիստինե Գրիգորյանը
    Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին: Չնայած իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ վերջին ամիսներին փորձում էին վարկաբեկել նրան, ըստ փորձագետների, ձգտում հասնել Թաթոյանի հրաժարականին, նա, ըստ էության, դառնալու է միակ օմբուդսմենը, որը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտը:
    21:15
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևանցիների մեծամասնությունը հավատում է՝ «խաղաղությունը գալիս է». հարցումներ
    Հավատո՞ւմ են մեր համաքաղաքացիները խաղաղությանը: Հայ-թուրքական սպասվող բանակցություններից 3 օր առաջ, 3 զինծառայողի զոհվելու հաջորդ օրը Վերին Շորժայից ընդամենը 177 կիլոմետր այս կողմ՝ Երևանում Հայլուրի հարցախույզը ցույց է տվել, որ հարցվածների 55 տոկոսը հավատում է, թե խաղաղությունը գալիս է, 32,5 տոկոսը՝ չի հավատում, 12,5 տոկոսը դժվարանում է կողմնորոշվել:
    20:15
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Պատերազմում զինվոր կորցրած 27 մայր երեխայի է սպասում
    Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրին» դիմած՝ 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների մայրերից երկուսն արդեն երեխա են ունեցել, իսկ 27 կին հղիացել է։ Ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը: «Ծրագրի այս բաղադրիչը հաստատվեց 2021 թվականի փետրվարին, և դեռ տարին չի լրացել, բայց արդեն ունենք լավ արդյունքներ: Վստահ եմ, որ թիվն օր օրի պիտի փոխվի: Ծրագրի այս բաղադրիչի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Արդեն շուրջ 200 շահառու դիմել է: Այս մայրերը նույնչափ հերոս են, որքան իրենց զավակները: Նրանք որոշել են վերաիմաստավորել իրենց կյանքը և նոր կյանք պարգևել»,- ասել է Նունե Փաշայանը: Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը նշել է, որ վերարտադրողական բժշկության բուժական պրոցեսները երկար են տևում՝ միջինը 1.5 տարի: «Ծրագրի շահառուների այս խումբը յուրահատուկ մոտեցում է պահանջում թե բուժական, թե հոգեբանական առումով: Դժվար փուլ է, որովհետև զույգերը սթրեսային վիճակում են, առողջական խնդիրներ ունեն, նույնիսկ հետազոտություններից հետո քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն հաղթահարում ենք»,- ընդգշել է Էդուարդ Համբարձումյանը: Նա եզրափակել է, որ շտապել պետք չէ, անհրաժեշտ է հետևողական աշխատել շահառուների հետ:
    18:19
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանում ձնաբքի ժամանակ արգելաձակումից դուրս է բերվել 100-ից ավելի տրանսպորտային միջոց
    ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության 5 մարզերում ծավալված 7 առաջնային օգնության կետերը 2021 թ.-ին արձագանքել են 47 դեպքի, արգելափակումից դուրս է բերվել 126 տրանսպորտային միջոց, աջակցություն է ցուցաբերվել 248 քաղաքացու:
    18:13
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մասիսում մայրն ու դուստրը մահացել են շմոլ գազի արտահոսքի հետևանքով
    Մասիսում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Նախնական տվյալով՝ շմոլ գազի արտահոսքից են մահացել 47-ամյա կինն ու նրա 27-ամյա դուստրը: Ընտանիքի հայրն է աշխատանքից տուն վերադառնալով, տան լոգարանում գտել կնոջ ու աղջկա դիերը:
    18:11
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Փաշինյանը պաշտոն է տվել իրեն ծաղրողին
    «Hraparak.am»-ը գրում է, որ այս ընտրությունները Արարատ լեռն ու Անին վերադարձնելու մասին չեն․ «Այս ընտրությունները կտուրներով մագլցելու, հեծանիվ քշելու կամ դերասանություն անելու մրցույթ չեն: Այս ընտրությունները Երևանը բարեկարգ և զարգացած քաղաք սարքելու մասին են: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ փորձում են մրցել մարդիկ, որոնք նույնիսկ մի համատիրություն չեն ղեկավարել, նրանք միայն կարողանում են գեղեցիկ ճառեր ասել և հետաքրքիր շոուներ կազմակերպել: Այս խոսքերով էր 4 տարի առաջ Երևանի քաղաքապետի ընտրություններում Տարոն Մարգարյանի կողքը կանգնած` Նիկոլ Փաշինյանին հեգնում ու քննադատում Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը, որն այսօր նույն այդ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Փաշինյանի մոլեռանդ պաշտպան դարձած Գրիգոր Մինասյանը ընդամենը մի քանի տարի առաջ նախկինների կարկառուն ներկայացուցիչներից էր, Տարոն Մարգարյանի մոլեռանդ երկրպագուն և նրա աշխատանքները գովերգողը, նրա թիմի անդամը, որը քարոզարշավի ընթացքում ծաղրում էր տանիքներ մագլցելով քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին, նրան անուղղակի կերպով անվանում շոումեն կամ շոու անող, կոչ անում երևանցիներին իրենց ձայնը տալ Տարոն Մարգարյանին, ոչ թե «նույնիսկ մի համատիրություն չղեկավարած» մեկին: Այսօր այդ «շոումենի» ձեռքից նախկինների պաշտպան Մինասյանը սիրով պաշտոն է ստանում` մոռանալով իր անցյալն ու անցյալում արած հայտարարությունները»։
    17:49
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Հայաստանի վրա կրակելով՝ Ադրբեջանը մեսիջ է ուղարկում Թուրքիա»
    Հայկական դիրքերի վրա կրակ բացելով՝ Ադրբեջանը նաև մեսիջ է ուղարկում Թուրքիա՝ հունվարի 14-ին հայ և թուրք պատվիրակների մոսկովյան հանդիպմանն ընդառաջ: Այս կարծիքին է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
    17:48
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «911»-ով 1 միլիոնից ավելի զանգ է գրանցվել 2021 թվականին
    ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականին 911 հեռախոսահամարով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների կենտրոններում գրանցվել է 1 մլն 443 հազ. 236 զանգ: Հանրապետությունում գրանցվել է 14. 802 արտակարգ դեպք և պատահար, որից 6.588 հրդեհի, 4.647 ճանապարհատրանպորտային պատահարի, 7.781 կենցաղային, 1.279 կեղծ ահազանգ և այլն:
    17:25
    12.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներն արտահերթ նիստ կանցկացնեն
    ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հունվարի 13–ին արտահերթ նիստ կանցկացնեն: «Նիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ հեռուստակոնֆերանսի ռեժիմով»,- «Ինտերֆաքսին» հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նրա խոսքով ՝ նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն խաղաղապահ գործողության անցկացումը Ղազախստանում: Նիստին կմասնակցեն նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը:
    17:16
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Վլադիմիր Գասպարյանը լվացել է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ. 116 մլն դրամի չափով գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
    ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր: Ինչպես նախկինում արդեն տեղեկացվել է, 2000-2018 թվականների ընթացքում Վ. Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի այդ, Վ. Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար: Քրեական գործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով և այլ եղանակներով օրինականացրել է դրանք: Քննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի չափով գույք: Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    17:11
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Պատերազմը չի ավարտվել, ամեն մեկս զինվոր ենք». զոհված զինծառայողի գրառումը
    «Պատերազմը չի ավարտվել, յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք»՝ զոհված տղաներից Ռուդիկն է գրել՝ անցած նոյեմբերին:
    17:08
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հունվարի 11–ին մեր զինվորները պայթեցրել են ադրբեջանցիների զինամթերքի պահեստը. տեսանյութ
    «Սպուտնիկ Արմենիա»ի տրամադրության տակ է հայտնվել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հունվարի 11–ի էսկալացիայի տեսանյութը։ Դատելով կադրերից՝ ի պատասխան սադրանքի` հայկական հրետանային ստորաբաժանումները հարված են հասցրել ադրբեջանական զինուժի զինամթերքի փոքր պահեստին։ Արդյունքում պայթեցրել են այնտեղ պահվող արկերը, և խոշոր հրդեհ է բռնկվել։
    16:48
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Կրակոցները սովորական են դարձել Հայաստանի սահմանին. իրավիճակը՝ Գեղարքունիքում
    Վերին Շորժա տանող ճանապարհը փակ է լրագրողների համար: Ռազմական ոստիկանությունը կանգնած է Այրք գյուղի մոտ և միայն տեղացիների ելումուտն է թույլատրում: Նորաբակցիներն ասել են, որ ամենօրյա կրակոցները սովորական բան են դարձել, դրանք ամեն գիշեր են: Բայց երեկվանը տարբերվում էր:
    16:24
    12.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Միքայել Մինասյանի եղբայրը արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել
    ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
    16:18
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Փաշինյանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են «ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը»
    Սահմանային սադրանքների ֆոնին Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց է եղել: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։
    16:15
    12.01.22
    Ավելին