Լրահոս
Հայաստան
08:02
12.01.22
5 674

Հայկական կողմը 3 կորուստ ունի․ Վահանը նույնպես զոհվել է

Img default alt hy

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր երկու զոհի և երկու վիրավորի մասին։

Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«ArmDay.am»-ին հայտնի է դարձել, որ Վահան Բաբայանը Կոտայքի մարզից էր։ Բանակ էր զորակոչվել նախորդ տարի։