Լրահոս
Միջազգային
08:15
12.01.22
164

Նախագահը սիրեկան ունի․ անհայտ անձը զանգահարել է Ֆրանսիայի առաջին տիկնոջը

Img default alt hy

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնն անհայտ անձից զանգ է ստացել։ Զանգահարողը պնդել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը գեյ սիրեկանի հետ է:

«Daily Mail»-ը հայտնում է՝ չնայած առաջին տիկնոջ բոլոր բջջային սարքերում բարձր մակարդակի անվտանգությանը, անծանոթին հաջողվել է զանգահարել 68-ամյա կնոջը և ասել. 

«Ես գիտեմ, որ քո ամուսինը հենց հիմա տղամարդու հետ է»:

Պարբերականը մանրամասնում է, որ այս մասին հայտնի է դարձել Ֆրանսիայի ամենահայտնի հեռուստաալիքի՝ «BFM»-ի եթերում նոր վավերագրական ֆիլմի ցուցադրությունից:

Սենատոր Ֆրանսուա Պատրիատը, որը Մակրոնի «En Marche» կուսակցության անդամ է, հաստատել է, որ տիկին Մակրոնը շատ վատ է զգացել և ցնցվել այս հեռախոսազանգից հետո: