Լրահոս
Հայաստան
22:41
11.01.22
575

Իսկ մեզ՝ խելամտություն, որ գիտակցենք վերջապես, որ մենք չունենք ընտրություն խաղաղության և պատերազմի միջև

Img default alt hy

ՔՊ-ական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը դիմում է հրամանատարներին և զինվորներին․

«Սիրելի հրամանատարներ և զինվորներ, ուշադիր եղեք միմյանց նկատմամբ, որպեսզի մենք ոչ մի կորուստ չունենանք: Քանակի դեմ՝ որակով. սա է մեր նշանաբանը: Պահպանեք ձեզ: 

Եվ անպայման նամակ գրեք ձեր ծնողներին: Լավ նամակ: Փոստի վիճակը ես կբարելավեմ: 
Բարի ծառայություն ձեզ, և հաղթանակ: 

Սպարապետ Վազգեն Սարգսյան, 1997 թ. մարտ

Հ.Գ. 2022 թիվը մեկնարկեց ադրբեջանական հերթական ագրեսիայով, որի հետևանքով ունենք երկու զոհ՝  շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Հավերժ փառք...

Իսկ մեզ՝ խելամտություն, որ գիտակցենք վերջապես, որ մենք չունենք ընտրություն խաղաղության և պատերազմի միջև, քանի որ մեզ արդեն պարտադրված է պատերազմ, քանի որ մեր հակառակորդը չի հանգստանալու և չի կշտանալու, քանի որ նպատակը հայկական պետության վերացումն է, քանի որ Արցախից հետո թիրախը Սյունիքն է, հետո՝ Գեղարքունիքը և այդպես շարունակ: 

Այս պարզ ճշմարտությունը չգիտակցելը, դրան համարժեք չպատրաստվելը, դա չկանխելը, այլ փոխարենը ինքնախաբեությամբ զբաղվելը ու կեղծ դիսկուրսներ ստեղծելը միայն ու միայն նոր կորուստների է բերելու մեր պետության համար...Ադրբեջանին զսպողը Հայոց բանակն է, այսօր էլ դա ևս մեկ անգամ ապացուցվեց»,- գրել է Հայրապետյանը։