Լրահոս

2022-01-11
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ 2 զինծառայողի սպանության համար
    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ 2 զինծառայողի սպանության ու այլ զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու համար․ Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հատկապես ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ տեղակայված ՀՀ Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Հրետանին լսելի է եղել նաև Կութ գյուղում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է: Այդ տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են՝ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերում, վարելահողերում ու խոտհարքներում և զուրկ են իրավական որևէ հիմքից: Ասօրվա ադրբեջանական հարձակումները, ինչպես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, տեղի են ունեցել հրետանի և անօդաչու սարքեր կիրառելով: Ագրեսիվ կրակը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ է՝ քաղաքացիական բնակչության կյանքի ու անվտանգության, մյուս կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով: Ուստի, ՀՀ զինված ուժերը անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են մարդկանց անվտանգությունը: Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում հանցանքների՝ Գեղարքունիքում այսօր ՀՀ 2 զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ ագրեսիայի համար:
    22:27
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ամուսինը տանը հայտնաբերել է կնոջ և աղջկա դիերը
    Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակարաններից մեկում դիեր կան։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները տանը հայտնաբերել են մոր և դստեր դիերը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանության Մասիսի բաժնի ՊՊԾ ծառայողները՝ ավագ ոստիկան Գևորգ Համբարձումյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը, որպեսզի դեպքի վայրում աշխատեն քննիչներն ու փորձաքրեագետը։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։ Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներին տանը հայտնաբերել է ամուսինը, ով գալով տուն՝ կնոջը՝ 47-ամյա Աննա Մ-ին և աղջկան՝ 27-ամյա Արփինե Ե-ին, հայտնաբերել է մահացած, ապա ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը, որից հետո բժիշկները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։
    22:21
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մեկ զոհի մասին է հայտնել Ադրբեջանը
    Հունվարի 11-ին Գեղարքունիքի և Քարվաճառի հատվածում տեղի ունեցած բախման ժամանակ ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դա Նազարով Այազ Ազեր օղլին է։
    22:19
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայկական կողմն ունի 2 զոհ, 2 վիրավոր․ սահմանին ինչ իրավիճակ է
    ՀՀ ՊՆ-ն հաստատեց զոհերի մասին լուրը։ Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
    22:03
    11.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Հայկական զորախմբի «գաղտնի» առաքելությունը Ղազախստանում
    Հայաստանի պաշտպանության փոխնախարարն ասել է, որ «100 զինծառայողը այն թվաքականը չէ, որի բացակայությունը ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության առնչությամբ»:
    21:35
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Թշնամին ուզում է Արցախը «փակ գոտի» դարձնել հայերի համար, բայց «տյուս չընք կիլան»
    Արցախի նախագահի օգնականն ասել է, որ Արցախի բնակելի տարածքներից ընդամենը 50 մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական դիրքերը տեղափոխելու հարցով բանակցում են խաղաղապահների հետ:
    21:23
    11.01.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ծանր, երկարատև, պրոֆեսիոնալ» բանակցություններից հետո Մոսկվան կոշտ է, Վաշինգտոնը՝ լուռ
    Ռուսաստանը չի կարողացել ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալ իր սահմանների անվտանգության համար: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը խոստովանել է՝ Մոսկվան կոշտ դիրքորոշում է ընդունել բանակցությունների ժամանակ, բայց վերջնագրեր չի ներկայացրել ԱՄՆ-ին:
    21:18
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Վարդենիսի նորընտիր համայնքապետի փաստաբանը զգուշացնում է ոստիկանությանը
    Վարդենիսի նորընտիր ավագանու կողմից ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանը վաղվանից անցնելու է աշխատանքային պարտականություններին: «Ահարոն Խաչատրյան» դաշինքի փաստաբանն այսօր ասել է, որ եթե ոստիկանները խոչընդոտեն նոր համայքնապետի մուտքը համայնքապետարան՝ կհարստացնեն հանցակազմը:
    21:17
    11.01.22
    Ավելին
  • Արցախ
    Բաքուն «գրավում է Արցախը»՝ Google-ում. Netflix-ն «ազատագրում է» Արևմտյան Հայաստանը
    Ըստ փորձագետների, պաշտոնական Երևանից շատ բան է կախված: Նախկինում Հայաստանից Google ուղարկվող նամակները կանխում էին Ադրբեջանի հակահայկական նպատակները: 2018թ։ հետո Հայաստանն այլևս կանխարգելիչ գործողություններ չի անում:
    21:16
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Փաշինյանը չի ուզում հանդիպել գերիների հարազատների հետ
    Նիկոլ Փաշինյանը չի ուզում հանդիպել գերիների հարազատների հետ: Գերիների հարազատները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հստակ ժամկետներ նշի, թե երբ հայրենիք կվերադառնան տղաները:
    21:15
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արամ Վարդևանյանը հիշեցնում է ՀԱՊԿ կանոնադրությունը
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցնում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի (չշփոթել ՀԱԿՊ կանոնադրության հետ) 4-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման (ԱԳՐԵՍԻԱ) որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: «Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը այդ հարցով անդամ պետության ԴԻՄՈՒՄԻ դեպքում՝ ԱՆՀԱՊԱՂ տրամադրում է անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ։ Հիշեցման կարգով Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ իրենք առաջին անգամ «աշխատեցրեցին ՀԱՊԿ մեխանիզմները» Ադրբեջանին շնորհավորող, ամեն ինչով օժանդակող Ղազախստանի իշխանությունների ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով ԴԻՄՈՒՄԻ պայմանում»,- գրել է Վարդևանյանը։
    21:11
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նորաբակում ու Վերին Շորժայում այս պահին էլ շարունակվում են կրակոցները, օգտագործվում են տարբեր զինատեսակներ. Հակոբ Ավետյան
    «Կրակոցներն այս պահին էլ շարունակվում են ու չգիտեմ, թե երբ են ավարտվելու: Շատ անհանգիստ վիճակ է»,- «Մեդիալաբին» ասել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: ՊՆ հաղորդագրության համաձայն ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի երեք վիրավոր: «Այսօր կեսօրվա ժամերից սկսել են կրակել Վերին Շորժայի հատվածում, իսկ ավելի ուշ՝ նաև Նորաբակի հատվածում: Այս պահին էլ երկու ուղղությամբ շարունակվում են կրակոցները: Կիրառում են նաև հրետանի, իսկ ԱԹՍ-ների մասին իմացել եմ ՊՆ-ի հաղորդագրությունից, վստահ չեմ կարող ասել, օգտագործվում են տարբեր զինատեսակներ»,- ասում է Հակոբ Ավետյանը: Ավետյանը նաև հստակ տեղեկություն չունի հայկական կողմից վիրավորների թվաքանակի մասին, սակայն նշեց, որ վիրավորների ու զոհերի մասին խոսակցություններ են շրջանառվում: «Վիրավորների ու զոհերի մասին խոսակցություններ կան, բայց չեմ ուզում որևէ բան ասել, որովհետև հնարավոր է, որ ճիշտ չլինի ու, տա Աստված, որ ճիշտ չլինի»,- եզրափակել է Ավետյանը: Ավետյանի խոսքով՝ թշնամին կրակում է միայն սահմանում, գյուղերն այս պահին թիրախում չեն:
    20:59
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ովքեր են այսօր զոհված զինծառայողները
    «Armday.am»-ը գրում է, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ։ Հայտնի են զոհված զինծառայողների անունները։ Թշնամու կրակոցից զոհվել են Արթուր Մխիթարյանն ու Ռուդիկ Ղարիբյանը։ ՊՆ-ն պաշտոնապես հայտնել էր երեք վիրավորի մասին։ Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։
    20:55
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանական հերթական ագրեսիան ավելի քան կանխատեսելի էր․ ադրբեջանագետ
    Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է, որ ադրբեջանական հերթական ագրեսիան ավելի քան կանխատեսելի էր․ «Ադրբեջանական հերթական ագրեսիան ավելի քան կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Ալիևի՝ վերջին շրջանի սպառնալից ելույթները, որդեգրած գործելաոճը և, իհարկե, տարածաշրջանային վերջին զարգացումները: Ուժ ու զորություն մեր զինվորներին ադրբեջանական սադրանքը կանխելու հարցում, շուտափույթ ապաքինում՝ վիրավոր զինծառայողներին»,- գրել է Հայրապետյանը։
    20:51
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ես կփայլեմ տխուր ու կմտնեմ խոր քուն». Ռազմիկ Դավոյան
    Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Նա իր առաջին բանաստեղծությունը տպագրել է 1957թ. Լենինականի «Բանվոր» թերթում: Եղել է Գրողների միության վարչության նախագահ, Հայաստանի նախագահի խորհրդական:
    20:07
    11.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Աշխարհում առաջին մարդը՝ խոզի սրտով. բացառիկ վիրահատություն
    Մերիլենդի համալսարանում վիրաբույժները առաջին անգամ խոզի սիրտը հաջողությամբ փոխպատվաստել են մարդուն: Վիրահատությունից առաջ կենդանու սրտի 10 գեն մուտացիայի են ենթարկել, որպեսզի խոզի գենային հատկությունները չխանգարեն մարդու օրգանիզմում հարմարվելուն:
    20:02
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Մեկ էլ տեսա ոտս տրաքեց». Ռանչպար գյուղում «ոնց որ պատերազմ լինի»
    Արարատի մարզի Ռանչպար գյուղում բադ որսացողը կրակել է 88-ամյա կնոջ ոտքին: Որսորդների գնդակի բաժին դառնալու ահից՝ գյուղացիները վախենում են տնից դուրս գալ:
    19:36
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    3 վիրավոր կա․ հակառակորդը օգտագործում է նաև հրետանային միջոցներ, ԱԹՍ
    Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։ Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
    19:32
    11.01.22
    Ավելին