Լրահոս
Հայաստան
11:06
12.01.22
1 438

Արթուրը Գյումրիից էր․ երեկ զոհված տղան ըմբշամարտիկ էր

Img default alt hy

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով երեկ՝ հունվարի 11-ին, զոհված 20-ամյա շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը Գյումրի քաղաքից էր։

«News.am»-ը գրում է, որ Արթուրը բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտին, նա քույր ու եղբայր ունի։ Տղան ըմբշամարտիկ էր։

Երեկ՝ հունվարի 11–ին, ուշ երեկոյան, ՊՆ–ն հաղորդեց, որ ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով սկիզբ առած մարտական գործողություններում հայկական կողմն ունի երկու զոհ՝ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց ևս մեկ զոհի մասին․ շարքային Վահան Վաչագանի Բաբայանը (ծնվ. 2003թ.) նույնպես զոհվել է։