Լրահոս

2022-01-12
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայտնի է՝ երբ դուրս կգան ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանից
    Ալմաթիում օպերատիվ շտաբի նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: «Վաղը կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը։ Ես բանակցել եմ համապատասխան պետությունների ղեկավարների հետ ։ Օգտվելով հնարավորությունից՝ երախտագիտությունս եմ հայտնում զորակազմի հրամանատարությանը այս մի քանի օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար»,- ասել է նա։
    16:04
    12.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կասկածելի մահերը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք
    «Yerevan.today»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարելի է բնորոշել որպես մահաբեր․ այդպես է համարվում, որովհետև իր իշխանության օրոք հազարավոր մարդիկ մահացան։ Տարբեր հաշվարկներով՝ մինչև 5 հազար մարդ մահացավ Նիկոլ Փաշինյանի սադրած կամ պլանավորած պատերազմում։ Ընդ որում, կորուստները միայն պատերազմի դաշտում չէին։ Օրինակ՝ հունվարի 11-ին կառավարության դիմաց բողոքի ցույց անող գերիների ծնողները հայտարարեցին, որ երկու գերու ծնող այս ընթացքում մահացել է՝ որդուն սպասելու ապրումներից։ Օրերս հրապարակվեց, թե ինչպես 44-օրյա պատերազմում զոհվելուց հետո երիտասարդի հայրն ու մայրը անկողին են ընկնում և երկուսն էլ մահացան՝ օրերի փոքր տարբերությամբ։ Շուրջ 10 հազար մարդ մահացավ կորոնավիրուսից, որին Հայաստանի իշխանությունը սկզբից լուրջ չէր վերաբերվել, այդպիսով՝ չափազանց վատ էր պատրաստվել։ Հիշում ենք՝ հանրահավաքներ էին անում ՍԴ կազմը փոխելու համար, հայտարարում էին, թե դա գրիպի պես ստից վիրուս է և այլն։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն այսպիսի մասսայական մահերով է հայտնի, այլև՝ կոնկրետ հայտնի գործիչների անհասկանալի մահերով, տարօրինակ կերպով, հիմնականում՝ ուժային կառույցների, մասնավորապես՝ ԱԱԾ-ի։ Ուժային ոլորտի ինֆորմացիա կրող անձանց մահերով է առանձնանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Դրանք չափազանց կասկածելի մահեր էին, որոնց տակ միգուցե հետո պարզվի՝ կար դրդապատճառ։ Իսկ այժմ, առանց ենթատեքստ փնտրելու, արձանագրենք, թե ովքեր մահացան Նիկոլ Փաշինյանի օրոք։ Գրիգորի Հայրապետով Մահացել է 2022 թվականի հունվարի 1-ին։ 55-ամյա Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետն էր։ Հայրապետովը միակ վկան էր Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հայտնի «վերելակային դիվանագիտության», որը տեղի էր ունեցել 2018 թվականին՝ Դուշանբեում։ Իլհամ Ալիևը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ պատերազմից երկու օր առաջ, հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը խնդրել է իրենից սահմանին չկրակել, մինչև ինքը երկրի ներսում դիրքերն ամրապնդի, այսպես ասած՝ ընդդիմության հարցերը լուծի։ Գրիգորի Հայրապետովը Պետական պահպանության ծառայության պետ էր նշանակվել 2018թ․ հունիսի 11-ին, ազատվել՝ 2019թ․ հոկտեմբերի 15-ին։ Ուշագրավ է, որ Գրիգորի Հայրապետովին Նիկոլ Փաշինյանը որոշեց աշխատանքից հեռացնել գեներալի կոչում շնորհելուց ամիսներ անց։ Գրիգորի Հայրապետովի մահը, պաշտոնական վարկածով, վրա է հասել սրտի կաթվածից։ Հրաչյա Հարությունյան (Կրակեմ Հրաչ) Հրաչյա Հարությունյանը ևս եղել է ՊՊԾ պետ, 2018 թվականի հեղափոխությունից երկու ամիս անց պաշտոնաթող եղավ։ Նրան փոխարինեց Գրիգորի Հայրապետովը։ Հրաչյա Հարությունյանը մահացավ 2021թ․ ապրիլի 15-ին։ Նրա և Գրիգորի Հայրապետովի մահվան պաշտոնական պատճառները նույն ձևակերպումն ունեն՝ հանկարծամահ՝ սրտի կաթված։ Գեորգի Կուտոյան 2020 թվականի հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն։ Պատճառը հայտնի չէ։ Բայց Գեորգի Կուտոյանն ԱԱԾ տնօրեն էր այն ժամանակ, երբ տեղի ունեցան 2018 թվականի՝ մեր հայրենիքի համար, ճակատագրական իրադարաձությունները։ Աշոտ Կարապետյան Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը պաշտոնանկ արվեց 2016թ.ՊՊԾ գնդի գրավումից և դրան հաջորդած հայտնի բախումներից հետո, 2018 թվականի իրադարձություններից հետո բնակվում էր ՌԴ-ում։ 2019 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում Աշոտ Կարապետյանի մահվան մասին։ Մահվան պաշտոնական պատճառը՝ մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյուն։ Հայկ Հարությունյան 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվեց 2003-2008 թվականներին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Քրգործ հարուցվեց ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Գործը հետագայում կարճվեց։ Գուրգեն Եղիազարյան 2020թ․ հոկտեմբերի 28-ին, 44 օրյա պատերազմի ընթացքում, մահանում է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյաը։ Եղիազարյանը մշտապես հանդես էր գալիս այս իշխանություններին բացառիկ կոշտ քննադատությամբ։ Ասում են՝ կորոնավիրուսով հիվանդ Գուրգեն Եղիազարյանը հրաժարվում էր հիվանդանոցային բուժումից՝ վախենալով, որ իրեն կսպանեն։ Մանվել Գրիգորյան 2020թ․ նոյեմբերի 19-ին բանտում զարգացած և ավելացած հիվանդությունների արդյունքում կնքեց մահկանացուն Արցախյան առաջին պատերազմի հերոս, գեներալ, նախկինում Պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը։ Հիշենք, թե ինչպես հեղափոխությունից հետո բեմադրվեց «տուշոնկա շոուն», որի արդյունքում նսեմացվեց և բանտում հայտնվեց նախկին ՊՆ փոխնախարարը, որը հայտնի էր նաև նրանով, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ, պետք է որ անցած լինել Տեր-Պետրոսյանի կողմը, սակայն հետագայում փոշմանում է։ Բանտում գտնվելու ժամանակ իսկ շատ էին խոսակցություններն այն մասին, որ Գրիգորյանին բաց չեն թողնելու, քանի որ նպատակը նրան սպանելն է բանտում, որպես 2008-ի չստացված հեղափոխության մեղավորի։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք կասկածելիորեն մահանում են ուժային կառույցների, հատկապես ԱԱԾ-ի՝ ինֆորմացիա ունեցող բարձր պաշտոնյաները։ Փաստացի, 2018-ից հետո, կասկածելի հանգամանքներում մահացել են՝ 1 ԱԱԾ նախկին տնօրեն, 1 ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, 1 ՀՀ նախկին ոստիկանապետ, 2 ԱԱԾ Պետական Պահպանության Ծառայության պետ, նախկին ՊՆ փոխնախարար, նախկինում Երևանի ոստիկանապետ։
    15:58
    12.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
    14:38
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի
    Հայաստանում հունվարի 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 12-13-ը լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևանում հունվարի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    14:38
    12.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Իզմ» չունենալու հարցում էլ է Նիկոլ Փաշինյանը խաբել «հպարտ» քաղաքացիներին․ Անդրանիկ Թևանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է, որ «Իզմ» չունենալու հարցում էլ է Նիկոլ Փաշինյանը խաբել «հպարտ» քաղաքացիներին․ «Նա ունի «իզմ»։ Դա աթոռիզմն է։ Հանուն աթոռի նա պատրաստ է ամեն ինչի, քանզի վախկոտ է ու ագահ։ Նիկոլի ներքին լսարանը նվազման միտում ունի։ Նրա կողքին են միայն ավարտված ու քաղաքականապես թոփալ «զոմբիները» և նրանք, ովքեր անձնական, նյութական շահ ունեն։ Դա է պատճառը, որ աթոռամետը հենարան է փնտրում դրսում։ Հանուն աթոռի պահպանման Նիկոլը մի օր ամերիկամետ է, մի օր՝ ռուսամետ, հիմնականում՝ թուրքամետ և միշտ՝ աթոռամետ։ Եթե աթոռի պահպանմանը նպաստի, ասենք, թուրքական զորախմբի կազմում Սիրիայի քրդերի դեմ պայքարելու մեջ ներգրավվելը, ապա Նիկոլը դա կանի։ Կրեմլին քծնելու շանս է տեսել ղազախական ուղղությամբ, դարձել է ՀԱՊԿ–ի «Նապոլեոն» կամ ինչպես ինքն էր այդ կառույցի մասին արտահայտվում՝ «Բրյուս Լի»։ Հայաստանի միակ ու վերջին շանսը նիկոլական իշխանությունը փոխելն է։ Պարտության, նվաստացման, պատերազմի, գլխակերության խորհրդանիշից ազատվելը մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։ Հ․Գ․։ Վարդենիսում տեղի ունեցած բախումներն ունեն ղազախական հետք։ Ալմաթիում ապտակ ստացած Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով փորձում է ռևանշի հասնել մեզ մոտ, քանզի թույլ օղակը մենք ենք։ Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով փորձում է տեղը դնել ՀԱՊԿ–ի «Բրյուս Լի»–ի դերի մեջ մտած պոռոտախոս Նիկոլին։ Եվ ամենակարևորը՝ փորձում է հարվածել Ղազախստանում հատուկ օպերացիա իրականացրած ՀԱՊԿ–ին, ավելի կոնկրետ՝ ՌԴ–ին՝ շատ լավ իմանալով, որ վերջինս, հայտնի հանգամանքներից ելնելով, չի կարող նույն կերպ օպերատիվ ու գործուն արձագանքել հայ–ադրբեջանական սահմանային բախմանը։ Համ էլ՝ հայ–թուրքական շփումներից առաջ Թուրքիան ուժ է ցուցադրում, որպեսզի բանակցություններն ընթանան ատրճանակի փողի տակ` թուրքական նախապայմանների լիակատար բավարարմամբ»,- գրել է պատգամավորը։
    14:25
    12.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իշխանությունը հակադրվում է բազմազավակությանը․ Թադևոս Ավետիսյանի նախագիծը մերժվել է՝ «եթե որոշել են բերել՝ թող պահեն» պատճառաբանությամբ
    4 և ավելի երեխա ունեցող՝ «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, մերժվել է գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ։ Օրինագծի հեղինակին հատկապես ապշեցրել է իշխանական որոշ պատգամավորների պատճառաբանությունը, թե պետությունը պետք է աջակցի առաջին և երկրորդ երեխայի դեպքում, իսկ դրանից ավելի եթե բերում են, թող ոնց ուզում են՝ պահեն։ Բացի այդ նրանք ասել են՝ եթե 4 և ավելի երեխայի դեպքում աջակցություն սահմանվի՝ ընտանիքները երեխա կբերեն այդ աջակցության համար, ոչ թե գիտակցված ընտրությամբ։ «Նույնիսկ տեսակետ հայտնեցին, որ սկզբունքորեն դեմ են բազմազավակ ընտանիքների աջակցությանը․ սա բոլորովի նոր, անհասկանալի և վտանգավոր թեզ է, որ իշխող խմբակցությունն առաջ է տանում։ Այսինքն, իրենք փաստորեն մերժում են բազմազավակ ընտանիքի մոդելը, ասում են՝ պետությունը պետք է աջակցի առաջին և երկրորդ երեխային, եթե 4-րդ և 5-րդ երեխան են ունենում՝ իրենց որոշումն է՝ թող ինքնուրույն պահեն իրեց երեխային։ Սա բացարձակ հայ տեսակի, հայ մարդու և հայ ընտանիքի պատկերացումների և մոդելի մեջ չի մտնում, իշխանությունը հակադրվում է բազմազավակությանը և մինչև անգամ այս գաղափարը դատապարտում են»,- ասաց Թադևոս Ավետիսյանը, որը տարակուսում է՝ չէ՞ որ երրորդ երեխան է բնական աճը ապահովում։ Նախագծի մերժման պաշտոնական վարկածը, որը կառավարությունն է ներկայացրել, այն է, որ նմանօրինակ նախագիծ արդեն կա շրջանառության մեջ, պետք է դա կատարելագործել և ընդունել։ Թադևոս Ավետիսյանը չի հավատում, ասում է՝ հերթական ցրողական պատասխանն է, քանի որ այն մյուս նախագիծն էլ ինքն է մշակել դեռ 2017-ին՝ նախարարության աշխատանքային խմբում, բայց իշխանափոխությունից հետո դա դուրս է եկել շրջանառությունից և այլև չի քննարկվել։ Ինքն էլ որոշել է արդեն «Հայաստան» խմբակցությամբ առաջադրել բազմազավակ ընտանիքներին աջակցելու նախագիծը, որն իշխանությունը, փաստորեն, մերժեց դեռ ԱԺ լիագումար նիստ չմտցրած։ 4 և ավելի երեխա ունեցող 13-14 հազար ընտանիք կա այսօր Հայաստանում։ Թադևոս Ավետիսյանի օրինագիծը նախատեսում է կոնկրետ պետական աջակցություն բազմազավակ ընտանիքներին, հինականում, օրինակ, առողջապահության պետական ապահովագրություն, բազմազավակ ընտանիքի աշխատող ծնողների համար եկամտահարկի, գույքի հարկի, հողի հարկի արտոնություններ, և պայման, որ բազմազավակ անապահով ընտանիքներում, ովքեր ստանում են անապահովության նպաստ, մեկ շնչի հաշվով նպաստի չափը չպետք է պակաս լինի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Եվ նաև աջակցություն նրանց ինքնազբաղվածության ապահովմանը, ինչպես նաև ամենակարևորներից, որ բազմազավակ ընտանիքի երեխաների նաև կրթության համար աջակցությունը՝ ուսման վարձի առնվազն 70 տոկոսը, փոխհատուցվի։ «Օրենքի այս առաջարկը ոչ թե ընդհանուր, սովորական, հերթական նախագիծ է, այլ բխում է հենց Սահմանադրության պահանջներից․ դա է կարևորը, որ 2018 թ-ի ապրիլին արդեն ուժի մեջ մտած Սահմանդրության փոփոխությունները նախատեսում են, որ օրենքով պետք է սահմանվի բազմազավակ ընտանիքների աջակցությունը։ Սահմանադրության պահանջ է, որ մինչև օրս չի կատարվել։ Եվ երկրորդը՝ օբյեկտիվ իրավիճակը․ օրինակ, բազմազավակ ընտանիքների կեսը աղքատ ընտանիքներ են, ցավոք սրտի, այստեղ ավելի բարձր է գործազրկության մակարդակը։ Բազմազավակ ընտանիքում սոցիալական խնդիրները բերում են նաև երեխաների կրթության ավելի ցածր արձանագրության, առողջապահական խնդիրների լուծման հետ կապված և այլն։ Այս նախագիծը համակարգված կերպով առաջարկում էր ծրագրային աջակցություն»,-ասաց պատգամավորը։ Նրան նաև զարմացրել է, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ կառավարությունը դեմ չէր արտահայտվում առաջարկվող աջակցության ձևերին, բայց հասկանալի դարձրեց, որ այդ աջակցությունը պետական բյուջեից փող է պահանջելու, իսկ իրենք պատրաստ չեն ադ գումարը տրամադրելու։ Այնինչ այս ծրագիրը ողջ ծավալով գործադրվելու դեպքում, նախագծի հեղինաների հաշվարկով, գնահատվել է ընդամենը 34 միլիարդ դրամ տարեկան։
    14:14
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Պոմպակայան և հացի գործարան. ի՞նչ են պահպանում հայ խաղաղապահները Ղազախստանում
    Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների մի մասը պահպանում է Ալմաթիի «Բարեկամություն» ջրանցքի պոմպակայանը:
    14:01
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ռազմական ոստիկանությունը թույլ չի տալիս լրագրողներին գնալ Վերին Շորժա
    Ռազմական ոստիկանությունը զորք է տեղակայել Վարդենիսից Այրք տանող ճանապարհահատվածի վրա և թույլ չի տալիս լրագրողներին գնալ Վերին Շորժա, Այրք: Գեղարքունիքի մարզում գտնվող «Հայլուրի» թղթակիցները՝ Գայանե Բալայանն ու Նորայր Շարբաթյանը, հայտնվել են տեղեկատվական բլոկադայի մեջ: Մեր թղթակիցը վստահ է, որ ամեն ինչ անում են՝ այդ գյուղերից տեղեկություն ստանալու հնարավորությունը սահմանափակելու համար: Այլապես, ճանապարհը փակ չէր լինի բացառապես լրագրողների առաջ: Ըստ Գայանե Բալայանի՝ այդ գյուղերի բնակիչների տեղաշարժը սահմանափակված չէ: Վերին Շորժայում և Նորաբակում նախորդ գիշերվա կրակոցների ձայները պարզ լսվել են:
    13:43
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    3 հայ զինծառայողներն էլ զոհվել են Վերին Շորժայի ուղղությամբ թշնամու սադրանքի հետևանքով
    Մեր երեք զինծառայողներն էլ զոհվել են Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա ադրբեջանական սադրանքների հետևանքով:
    13:31
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Գեղարքունիքում 3 զոհ ունենք. 2 վիրավոր զինծառայողների վիճակը կայուն է
    Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել: Վերին Շորժայի ու Նորաբակի ուղղությամբ ադրբեջանցիները դադարել են կրակել: Թշնամու սադրանքից հետո Պաշտպանության նախարարությունը հայտնել է 3-րդ զոհի մասին:
    13:29
    12.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռուդիկը երազում էր հյուրանոցների իր սեփական ցանցն ունենալու մասին
    «Children of Armenia Found» Սմարթ կենտրոնը գրում է, որ Ռուդիկը կենսուրախ էր, հումորով, չափազանց աշխատասեր, ընկերասեր, ձգտումներով ու նպատակներով լի։ Մոտ մեկ տարի է՝ Ռուդիկը ծառայում էր ՀՀ ԶՈՒ-ում ու այդ առաքելությանը վերաբերվում մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով։ Երեկ՝ հունվարի 11-ին, նույն պատասխանատվությամբ ընկավ մարտի դաշտում։ Աշխատասեր ու համառ Ռուդիկը երազում էր մի օր հյուրանոցների իր սեփական ցանցն ունենալ։ Դրանք կլինեին Հայաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Ֆրանսիայում Ռուդիկի սիրտը գրավել էր Էյֆելյան աշտարակը, իսկ Գերմանիայում՝ զարգացած տնտեսությունն ու արդյունաբերությունը։ Դե իսկ Հայաստանն իրենն էր։ Ծառայությունն ավարտելուց հետո Ռուդիկը պիտի սովորեր Վանաձորի պետական համալսարանի Կառավարում բաժնի առաջին կուրսում։ «Շարունակելու եմ ինքնակրթվել ու զարգանալ»,- ասում էր նա։
    13:04
    12.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ «Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստել են հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և պայմանավորվածությունների կատարման որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։
    13:04
    12.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դավոյանը չդադարեց սթափության կոչ հնչեցնել մինչև իր կյանքի վերջը
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ։ «Խորը ցավով տեղեկացա մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին։ Ռազմիկ Դավոյանը ոչ միայն ճանաչված բանաստեղծ էր, այլև իր երկրի կյանքով, դժվարություններով մտահոգ հասարակական գործիչ, որը չդադարեց սթափության կոչ հնչեցնել մինչև իր կյանքի վերջը։ Ցավակցություններս եմ հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- նշված է ՀՀ երկրորդ նախագահի ցավակցական ուղերձում։
    13:02
    12.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քերոբյանը պնդում է՝ խցանումները տնտեսական ակտիվության ցուցանիշ են
    Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ուշագրավ արձանագրում է արել: Հարցին՝ Ամանորից հետո մարդիկ աշխատանքի գնացին ամսի 3-ին, տնտեսական ի՞նչ էֆեկտի եք սպասում՝ նա պատասխանել է. «Ես կես կատակ արտահայտություն անեմ՝ հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի ու այն մարդը, որը պետք է գար, 10 րոպե ուշացավ: Եկավ ասաց՝ խցանում էր, դրա համար էլ ուշացա, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին: Եվ ես կարծում եմ, այն տնտեսական աշխուժությունը, որը մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավական լավ, առույգ կսկսենք տարին»: Լրագրողների զարմանքին՝ փաստորեն, խցանումները տնտեսական ակտիվության ցուցի՞չ են՝ Քերոբյանը պատասխանել է. «Հա, իհարկե»: Է՛լ ավելի զարմանքին՝ ո՞նց՝ նախարարը պատասխանել է. «Շատ հանգիստ»: «Aravot.am»-ի դիտարկմանը, թե երկրում ամեն օր ժամը 18-ից մինչև 20-ը խցանումներ են, կարո՞ղ ենք ասել, որ տնտեսական ակտիվությունն այդ ժամերին բարձր է՝ նախարարը պատասխանել է. «Ես օրինակ բերեցի, դուք մանիպուլացնում եք: Օրինակ բերեցի, որը կես կատակ, կես լուրջ էր, բայց նաև ցույց էր տալիս մի բան, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին: Այդ օրինակով կարող ենք ցույց տալ, որ կա որոշակի տարբերություն նախորդ տարիների համեմատ: Հիմա, երբ դուք բերում եք ժամը 6-8-ի օրինակը, ամեն օր եթե ժամը 6-8-ը խցանում կա ու դա եղել է նախորդ տարի ու դրանից մի քանի տարի առաջ, դա աննախադեպ չի»:
    12:59
    12.01.22
    Ավելին
  • Առողջապահական
    Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5596 նոր դեպք
    «stopcov.ge» կայքը գրում է, որ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 596 նոր դեպք: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 973 909 դեպք: Ապաքինվել է ևս 2 946 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 919 367: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 47 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 14 311։ Երկրում ընդհանուր կատարվել է 2 577 637 պատվաստում, օրական՝ 10 688:
    12:55
    12.01.22
    Ավելին
  • Առողջապահական
    Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել
    Արցախի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 11-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 549 քաղաքացու հետազոտություն, որից 41-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արձանագրվել է 3 մահ:
    12:51
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հակառակորդի կրակոցից ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով, հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 11-ին հակառակորդի կողմից ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական հենակետի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հրազենային մահացու վնասվածքներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնված` 2002թ.), Վահան Վաչագանի Բաբայանը (ծնված` 2003թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը(ծնված` 2002թ.): Կատարվում է նախաքննություն:
    12:45
    12.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Կյանքիս գնով հողս կպահեմ»․ Վահանը զոհվեց կեսգիշերին
    «News.am»-ը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությունում զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Վահան Բաբայանը Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոն էր։ Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։ Վահանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը։ «Շատ էր սպասում ծառայությանը։ Ասում էր՝ կյանքիս գնով հողս կպահեմ։ Վահանը խիզախ էր, ժպտերես, նպատակասլաց, սիրում էր ամեն ինչ կազմակերպել։ Իր հետ եղած տղաներն ասում են, որ եղբայրս ԱԹՍ հարվածից է մահացել է»,- ասել է Վահանի եղբայրը՝ Վոլոդյա Բաբայանը։ Վահանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Սովորում էր Հրազդանի պետական քոլեջի ծրագրավորման բաժնի չորրորդ կուրսում։ Ընտանիքի հետ մի քանի օր առաջ էր շփվել նամակագրության միջոցով։ Վահանն ուներ իրենից մեծ մեկ քույր և եղբայր։
    12:21
    12.01.22
    Ավելին