Լրահոս

2022-01-29
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումներում և զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ
    ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումներում և զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Անցկացվել են հանդիսավոր տողաններ, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։ Զորամասերի մշտական տեղակայման վայրերին մոտ գտնվող եկեղեցիներում ու մատուռներում և «Եռաբլուր» զիվորական պանթեոնում կատարվել են մոմավառության արարողություններ։ Զինծառայողները «Եռաբլուրում» և քաղաքային պանթեոններում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: Կազմակերպված միջոցառումներին մասնակցել են բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, զինծառայողների հարազատներ։
    16:54
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռոնալդուն սիրելիի 28-ամյակի կապակցությամբ նրա դեմքը երևացրել է աշխարհի ամենաբարձր շինության վրա (լուսանկարներ)
    Ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն քաղաքացիական կնոջ՝ Ջորջինա Ռոդրիգեսի 28-ամյակի կապակցությամբ ուշագրավ լազերային շոուի օգնությամբ սիրելի դեմքը երևացրել է աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Դուբայի Բուրջ Խլաիֆայի վրա: Ինչպես գրում է Daily Mail-ը, հոբելյարին անչափ տպավորել է այս անակնկալը, ինչի կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել սիրելիին: «Այս հուզիչ օրն այսպիսի ավարտ ունեցավ։ Ես անխոս եմ: Շնորհակալություն, շնորհակալություն և շնորհակալություն Կրիշտիանո: Դու չես կարող ինձ ամեն օր ավելի երջանիկ դարձնել»,-նշել է Ռոդրիգեսը: Աղբյուրը մանրամասնում է, որ Ռոդրիգեսի մի քանի լուսանկար հայտնվել է աշտարակի վրա, որին գրվել է «Ծնունդդ շնորհավո՛ր, Ջե՛ո»: Զույգն ունի մեկ համատեղ դուստր, և պատրաստվում է զույգ երեխաների լույս աշխարհ գալուն:
    16:48
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Քարվաճառի շրջանում ձնաբքի պատճառով ադրբեջանցի զինծառայողներ են մոլորվել
    Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ադրբեջանցի չորս զինծառայող մոլորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվել ավագ լեյտենանտ Բագիր Ֆուադ Ալլահվերդիին, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադ Ռաուֆին, շարքայիններ Հուսեյնով Մաշալլահ Ռովշանին և Քարիմով Յասին Յավերին հայտնաբերելու ուղղությամբ: Որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 29-ի առավոտյան հայտնաբերվել են կրտսեր սերժանտն ու շարքայինները: Նրանց տեղափոխել են Քարվաճառի զինվորական հոսպիտալ։ Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում ավագ լեյտենանտի հայտնաբերման ուղղությամբ:
    16:42
    29.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը հանձնարարել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերի ներառել
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատեսել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերի ներառումը, այդ թվում՝ հունվարի 27-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: «Ռուսաստանի Կրթության նախարարությանը Երկրորդ աշխարհամարտի տարիներին խաղաղ բնակչության շրջանում զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով նախատեսել օրացուցային ծրագրում նացիստների լողմից ժողովուրդների ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված օրերի ներառումը՝ դաստիարակչական աշխատանքի առումով, այդ թվում հունվարի 27-ը՝ Հոլոքոստի ոգեկոչման միջազգային օրը՝ որպես Կարմիր բանակի կողմից «Օսվենցիմ» ֆաշիստական ճամբարի բանտարկյալների ազատագրման օր»,- ասվում է հանձնարարականում:
    16:39
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում կնոջը մասնատած ամուսինը կալանավորվեց. նրա մոտ նկատվել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ
    Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում հունվարի լույս 26-ի գիշերը 70-ամյա Ալվարդ Ք.-ին մասնատած 76-ամյա ամուսինը կալանավորվել է։ Այս մասին «NEWS.am»-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։ Հարցաքննության ընթացքում տղամարդու մոտ նկատվել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Նա նաև չի հիշել իր երեխաների անունները։ Օրեր առաջ օպերատիվ-քննչական խումբը 70-ամյա կնոջ դիակը հայտնաբերել էր լոգարանում, իսկ տան բակում՝ ոտքերը:
    16:30
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՄԱԿ-ը բոլոր երկրներին կոչ է արել Օլիմիպական խաղերի ժամանակ խաղաղություն պահպանել
    ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ հրադադար պահպանելու կոչով է հանդես եկել։ «Հակամարտությունների ծավալման ու լարվածության աճի պայմաններում «օլիմպիական զինադադարը» հնարավորություն է՝ հաղթահարելու տարաձայնություններն ու ուղիներ գտնելու՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Կոչ եմ անում բոլորին՝ հրադադար պահպանել 2022 թվականի Օլիմպիական ու Պարօլիմպիական խաղերի ժամանակ և դադարեցնել թշնամական գործողությունները՝ դրանց ընթացքում»,- նշվախ է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրությունում։
    16:16
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր
    Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնոմ է «shamshyan.com»-ը։ Ժամը 12։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 46-ամյա Արտակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 75-ամյա Հարություն Մաշարաջյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 18-ամյա Էմի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայարփի Սահակյանը, ով դեպքի վայրում զննություն էր կատարում, երբ հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Opel-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
    16:13
    29.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Մայրը 3-ամյա դստերը նետել է գորշ արջի վանդակը՝ Տաշքենդի կենդանաբանական այգում
    Ուզբեկստանում՝ Տաշքենդի կենդանաբանական այգում, մայրը 3 տարեկան դստերը գցել է գորշ արջի վանդակը: Ականատեսները պատմել են, թե ինչպես են փորձել մոր ձեռքից ազատել երեխային:
    16:05
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տոկաևը Նազարբաևի «պատմական առաքելություններից» է համարել սահմանազատումն ու սահմանագծումը
    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայրենակիցներին կոչ է արել չմոռանալ երկրի կյանքում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի «պատմական դերակատարման» մասին, հայտնում է Տոկաևի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ «Եկեք արժանին մատուցենք առաջին նախագահի պատմական առաքելությանը, որպես առաջնահերթություն դիտարկենք նրա գրանցած հաջողություններն ու արժանիքները, իսկ հնարավոր բացթողումները թող դաս լինեն երկրի ապագա ղեկավարների համար», - ասել է Տոկաևը։ Նրա խոսքով՝ Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի համար ամենաբարդ ժամանակաշրջանում՝ 1990-ականների սկզբին, լծվել է պետականաշինությանը։ Որպես Նազարբաևի օրոք գրանցված կարևորագույն ձեռքբերում, Տոկաևը մատնանշել է սահմանազատումն ու սահմանագծումը։ «90-ականների կեսին սկսվեց սահմանի իրավական ձևակերպման գործընթացը, որն ավարտվեց դելիմիտացիայով ու դեմարկացիայով։ Այս ձեռքբերումը կարևորագույն նշանակություն ունեցավ մեր պետության անվտանգ կենսագործունեության համար», - ասել է Տոկաևը։
    15:56
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դավիթ Տոնոյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և անձնական երաշխավորության միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը նշել է, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով նաև հիմնավոր կասկածի առկայության հարցը, թեև քննության այս փուլում հիմնավոր կասկածին չեն անդրադառնում՝ հաշվի առնելով, որ մեղադրական եզրակացությունը հաստատված է, սակայն պաշտպանության կողմը տեսնում է դրա անհրաժեշտությունը, քանի որ, ըստ փաստաբանի, ապացույցները բազմապիսի են, որոնք հերքում են Տոնոյանի առնչությանը՝ մեղսագրվող արարքին։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև կալանավորման միակ հիմքին՝ խոչընդոտման հավանականությանը։ «Հետաքրքիրն այն է, որ առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ վկայակոչել է ԵԴ նախադեպային այնպիսի նորմեր, որոնք թույլ չեն տալիս արդեն իսկ քննության այս փուլում շարունակական կալանքը պահել։ Թվարկել է այդ նախադեպային որոշումները, դրանից հետո՝ դրան լրիվ հակառակ դիրքորոշում արտահայտել։ Զարմանալի է, թե ինչպես է նման դիրքորոշման դիմել դատարանը։ Մասնավորապես, նշել է, որ քննության հետագա փուլերում աստիճանաբար այդ խոչընդոտելու վտանգը նվազում է, պետք է ծանրակշիռ փաստարկներ, ապացույցներ լինեն, որը կհիմնավորի շարունակական կալանքի տակ պահելը, բայց սույն դեպքում որևէ նման տվյալ, ապացույց չի ներկայացվել, վերացական, ինչ-որ կանխատեսական մոտեցումների վրա հիմնված ենթադրություններ են արել և ներառել որոշման մեջ»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չկա որևէ մի վկա, որի վրա ազդեցություն գործադրելու իմաստ առհասարակ առկա լինի։ Նախաքննության ընթացքում Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ առերեսում է տեղի ունեցել միայն մեկ վկայի հետ և, ըստ փաստաբանի, ասել, որ վկաների վրա ընդհանրական կերպով կարող է ազդեցություն ունենալ, որևէ կերպ հիմնավորված չէ։ «Առհասարակ դատարանի որոշումն իրենից կոնկրետ հիմնավորում չի ներկայացնում։ Բոլոր ձևակերպումներն ընդհանրական են, բոլորի վերաբերյալ միատեսակ մոտեցում, միատեսակ միտք է արտահայտել։ Դրանով իսկ պաշտպանության կողմին զրկել է կոնկրետ հակափաստարկներ ներկայացնելու հնարավորությունից։ Այսինքն, ստացվում է, Դավիթ Տոնոյանը, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի, բայց թե ինչպես պետք է խոչընդոտի՝ որևէ կերպ նշված չէ, ում վրա և ինչ նպատակով պետք է ազդեցություն գործադրի՝ չի հիմնավորվել»,- նշել է Հովհաննիսյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ամբողջ գործարքը, որի շուրջ պտտվում է քրեական գործը, փաստաթղթավորված է և գտնվում է գործում․ պետք է ընդամենն ուսումնասիրել և դրանց իրավական գնահատական տալ։ Նման պարագայում վկաների վրա ազդեցություն գործադրելով անգամ հնարավոր չէ որևէ կերպ գործի քննությանը խոչընդոտել։ Նշենք, որ այս պահին, ըստ դատակոչի ցուցակի, 15 վկա է, որոնցից միայն մեկի հետ է Տոնոյանն առերեսվել։ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով նախնական դատական նիստ է նշանակվել փետրվարի 4-ին։ Փաստաբանը չի բացառել, որ միջնորդություն կներկայացնեն՝ դատախազին բացարկ հայտնելու մասին։
    15:45
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի 6 մարզիկ
    2022 թվականի փետրվարի 4-20-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կկայանան 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Հայաստանից օլիմպիական խաղերին կմասնակցեն 6 մարզիկներ՝ 3 դահուկորդ, 1 լեռնադահուկորդ և գեղասահքի զույգը։ Տարվա գլխավոր մարզական միջոցառման` դահուկավազքի մրցումներում, Հայաստանը կներկայացնեն Շիրակի մարզի Աշոցք համայնքի դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը։ Մարզիկները, մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյանների գլխավորությամբ, մրցավայր կմեկնեն հունվարի 31-ին:
    15:39
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեքենան բախվել է ծառին. 41-ամյա վարորդը մահացել է
    Հունվարի 28-ին, ժամը 11։25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Վարորդը՝ 41-ամյա Հովհաննես Թանանյանը, մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։
    15:33
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ-ն ու ԳՇ-ն իրավունք չունեն շնորհավորել բանակի տոնը. նրանք պարտության են մատնել մեզ, քայքայել ու ջախջախել են բանակը. Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համաձայն չէ ՔՊ-ական ՄԻՊ-ի թեկնածուի հետ, որ Հայաստանում քաղբանտարկյաներ չկան. նա պնդում է՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: «Աշխարհում չկա որևէ երկիր, որն ընդունի, որ ունի քաղբանտարկյալներ, այդպիսի երկիր գոյություն չունի, ոչ մի երկիր, այդ թվում, Հայաստանի իշխանությունների բարեկամ Ադրբեջանը նույնպես չի ընդունում, որ ունի քաղբանտարկյալներ», - լրագրողների հետ զրույցում ասաց Իշխանյանը: «Շատերի համար զարմանալի է, որ ՄԻՊ-ի թեկնածուն, որ ինքը պետք է լինի իրավապաշտպան, ժխտում է քաղբանտարկյալների հարցը, բայց, եթե նա ընդուներ, որ կան քաղբանտարկյալներ, ապա չէր առաջադրվի ՄԻՊ-ի պաշտոնում»,- նշեց Իշխանյանը:
    15:28
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Հայփոստը» մտադիր է վերանայել նամակների և ծանրոցների առաքման գները
    «Հայփոստ» ընկերությունը մտադիր է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները վերանայել։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ընկերության մամուլի ծառայությունից` նշելով, որ հունվարի 13-ին հայտ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ ՀԾԿՀ կայքից տեղեկանում ենք, որ գնային փոփոխություններ են լինելու նամակագրական թղթակցության և մինչև 20 կգ ծանրոցների առաքման սակագների դեպքում։ Օրինակ, մինչև 20 և 21-100 գ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը 230 դրամ է, սակայն առաջարկվում է այն բարձրացնել՝ դարձնելով 520 դրամ, 101-250 գ նամակի գործող գինը 410 դրամ է, այն առաջարկվում է բարձրացնել՝ հասցնելով 560 դրամ: Նախատեսվում են նաև գնիջեցման փոփոխություններ` 501գրամից մինչև 1կգ քաշով նամակի արժեքը 1260 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է այն նվազեցնել՝ դարձնելով 1100 դրամ, իսկ 1կգ 100գ –ից 2կգ քաշով նամակները 1860 դրամից դարձնել 1600 դրամ: Մինչև 1 կգ ծանրոցի առաքումը ներկայում արժի 1100 դրամ, սակայն առաջարկվում է գինը նվազեցնել մինչև 900 դրամ, իսկ 1 կգ 100 գրամից 20 կգ գրամ քաշով ծանրոցները 200-ից դարձնել 100 դրամ։ Յուրաքանչյուր լրիվ ու ոչ լրիվ 1 կգ–ի համար սահմանվում է լրացուցիչ վճար։ 1կգ 100գ –ից 2կգ քաշով ծանրոցների առաքման համար «Հայփոստն» առաջարկում է 1300 դրամից սակագինն իջեցնել 1000 դրամի, 7 կգ 100 գ-ից 8 կգ քաշի դեպքում ներկայում գործում է 2500 դրամ սակագինը, սակայն այն կարող է նվազել մինչև 1600 դրամ։ «Հայփոստն» առաջարկում է բարձրացնել նաև դեպի գյուղական համայնքներ պաշտոնական պարբերականների առաքման ծառայության սակագինը։ Ներկայում այս ծառայության գործող 38 դրամի փոխարեն ընկերությունն առաջարկում է սահմանել 175 դրամ: Այլ ունիվերսալ ծառայությունների պարագայում (կույրերի փաթեթներն ու ՀՀ ՊՆ զորամասերի հասցեներով և զորամասերից ուղարկվող փոստային բացիկները, հասարակ նամակը տարածքում, զորամասերից զորակոչիկների քաղաքացիական հագուստ պարունակող հասարակ ծանրոցները) ինչպես եղել են անվճար, այդպես էլ կմնան։ ՀԾԿՀ մամուլի ծառայությունից էլ «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնեցլ են, որ իրենք կարող են կարգավորել միայն փոստային ունիվերսալ ծառայությունների սակագները։
    15:15
    29.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը Մակրոնին հայտնել է, որ «Ռուսաստանն ուշադիր ուսումնասիրում է Արևմուտքի պատասխանները»
    Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ Մոսկվա ուղարկած իրենց հակաառաջարկներում հաշվի են առել Ռուսաստանի մտահոգությունները:
    15:10
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սավանով կախված են հայտնաբերել 37-ամյա կնոջը
    Հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության Արաբկիրի ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հյուրասենյակում առկա աստիճանների վերնամասի ծածկի փայտե հենասյունից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կնոջ դի, հայտնում է «shamshyan.com»-ը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 37-ամյա Գոհար Հ-ն էր։
    15:03
    29.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Զելենսկին ՆԱՏՕ-ից հստակ պատասխան է պահանջում. «ուկրաինացիները պետք է ինչ-որ հույս ունենան»
    Զելենսկին հույս ունի, որ ԱՄՆ-ը կօգնի լուծել երկրի ֆինանսական խնդիրները:
    15:00
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում գործող աղանդները մեկը մյուսից հետաքրքիր տակտիկա ունեն․ իրավաբան
    Մորմոնները ընկած ամբողջ քաղաքում անգլերենի անվճար դասընթացների բուկլետներ են բաժանում. քիչ առաջ Ինձ էլ մոտեցան, բարձրակարգ անգլերենով ուղարկեցի համապատասխան սրբի մոտ, գրում է իրավաբան Վահե Գրիգորյանը։ «Բայց պատկերացնում եք, թե քանի հարյուր երիտասարդ կուտի անվճար դասընթացների խայծը և իր կամքից անկախ կդառնա այդ հերթական աղանդի զոհը: Չնայած Հայաստանում գործող աղանդները մեկը մյուսից հետաքրքիր տակտիկա ունեն. էլ մանկական ու երիտասարդական ճամբարներ, էլ անվճար դասընթացներ, ինչ ուզես: Ու այս ամենը, իհարկե, պետական ապարատի լուռ համաձայնության ներքո»:
    14:56
    29.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «ԵԽԽՎ բանաձևին դեմ քվեարկելով՝ Մամիջանյանը դեմ է քվեարկել Հայաստանի թրքացմանը». «Պատիվ ունեմ»
    «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ «ԵԽԽՎ բանաձևին դեմ քվեարկելով՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը»:
    14:50
    29.01.22
    Ավելին