Լրահոս
Հասարակական
16:48
29.01.22
188

Ռոնալդուն սիրելիի 28-ամյակի կապակցությամբ նրա դեմքը երևացրել է աշխարհի ամենաբարձր շինության վրա (լուսանկարներ)

Img default alt hy

Ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն քաղաքացիական կնոջ՝ Ջորջինա Ռոդրիգեսի 28-ամյակի  կապակցությամբ ուշագրավ լազերային շոուի օգնությամբ սիրելի դեմքը երևացրել է աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Դուբայի Բուրջ Խլաիֆայի վրա:

Ինչպես գրում է «Daily Mail»-ը, հոբելյարին անչափ տպավորել է այս անակնկալը, ինչի կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել սիրելիին:

«Այս հուզիչ օրն այսպիսի ավարտ ունեցավ։ Ես անխոս եմ: Շնորհակալություն, շնորհակալություն և շնորհակալություն Կրիշտիանո: Դու չես կարող ինձ ամեն օր ավելի երջանիկ դարձնել»,-նշել է Ռոդրիգեսը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ռոդրիգեսի մի քանի լուսանկար հայտնվել է աշտարակի վրա, որին գրվել է «Ծնունդդ շնորհավո՛ր, Ջե՛ո»:

Զույգն ունի մեկ համատեղ դուստր, և պատրաստվում է զույգ երեխաների լույս աշխարհ գալուն: