Լրահոս
Հասարակական
15:39
29.01.22
146

Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի 6 մարզիկ

Img default alt hy

2022 թվականի փետրվարի 4-20-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կկայանան 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։

Հայաստանից օլիմպիական խաղերին կմասնակցեն 6 մարզիկներ՝ 3 դահուկորդ, 1 լեռնադահուկորդ և գեղասահքի զույգը։

Տարվա գլխավոր մարզական միջոցառման` դահուկավազքի մրցումներում, Հայաստանը կներկայացնեն Շիրակի մարզի Աշոցք համայնքի դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը։

Մարզիկները, մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյանների գլխավորությամբ, մրցավայր կմեկնեն հունվարի 31-ին: