Լրահոս
2022-01-28
-
Հայաստան«Տեղս պահեք բլուրում». Եռաբլուրի ցավն ու երգըԱյսօր հայկական բանակի երեսուներորդ տարեդարձն է: Անկախության պատմության մեջ առաջին անգամ բանակի օրը նշում ենք՝ առանց զինվորական երթերի, մասսայական միջոցառումների: Մարդաշատ է եղել միայն Եռաբլուրը:Ավելին19:3028.01.22 -
ՀայաստանՄարդիկ հզոր, կայուն և պաշտպանված բանակ են ուզում. Բանակի օրը՝ ոչ տոնական ԵրևանումՀզոր, կայուն, պաշտպանված բանակ, ուժեղ զորավարներ: Սրանք երևանցիների մաղթանքներն են Հայոց բանակի 30-ամյակի առիթով:Ավելին19:2728.01.22 -
Հայաստան«Դուք բանակ եք ստեղծո՞ւմ». 30 տարի առաջ Հայաստանում առաջին զորակոչն էր30 տարի առաջ Հայաստանի ներքին գործերի նախարարին, երբ հարցնում են՝ դուք բանա՞կ եք ստեղծում, ասում է՝ չէ, գունդ ենք ստեղծում՝ երկրի ներսում հանցագործությունների դեմ պայքարի համար: Գունդը իրականում հատուկ գունդն էր, որ Հայաստանի սահմանները պետք է պաշտպաներ: Դրա հիմքի վրա ստեղծվեց Երկրապահը, որն էլ մկրտվելով առաջին Արցախյան պատերազմում՝ պետք է դառնար տարածաշրջանում ամենամարտունակ բանակը:Ավելին19:2628.01.22 -
ՀասարակականԱմեն ինչ զինվորի համար, ամեն ինչ բանակի համար․ Արթուր ՎանեցյանԱրթուր Վանեցյանը գրում է․ «Այսօր մենք նշում ենք Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը: Ոչ վաղ անցյալում մեզ համար այն համազգային մեծ տոն էր: Հայոց բանակը, նրա յուրաքանչյուր ծառայող իրավամբ մեծ դերակատարում է ունեցել Հայոց պետականության կերտման և պաշտպանության գործում: Այս օրը ևս մեկ առիթ է հիշելու, գնահատելու և խոնարհվելու այն հազարավոր հայորդիների առաջ, ովքեր իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի պաշտպանության համար, ովքեր բավականին բարդ ու դժվարին պայմաններում ծառայել են և ծառայում են մեր հայրենիքին: Ցավոք, արդեն երկու տարի է այս տոնը մեզ համար փոքր-ինչ մթագնել է. բանակը գտնվում է դժվարին կացության մեջ, իսկ երկրի առաջ ահռելի անվտանգային մարտահրավերներ են ծառացած: Սակայն ուզում եմ՝ բոլորս հստակ գիտակցենք, որ խնդիրների մեծ մասը քաղաքական են, դրանք քաղաքական ղեկավարության ապիկարության հետևանք են: Մեր բանակի, մեր զինվորի ոգին նույնն է, նրանք պատրաստ են նույն նվիրումով պաշտպանելու մեր հայրենիքը: Մեր բանակն, այո՛, այսօր վիրավոր է, սակայն այն կա և, վստահ եմ, դառնալու է ավելի ուժեղ, ավելի մարտունակ: Առաջիկա տարիների պետական կառավարումը պետք է իրականացվի՝ «Ամեն ինչ զինվորի համար, ամեն ինչ բանակի համար» կարգախոսով: Հակառակ դեպքում մենք այս տարածաշրջանում որպես պետություն, որպես ինքնուրույն սուբյեկտ ուղղակի այլևս ասելիք չենք ունենա: Ուստի, յուրաքանչյուրիս խնդիրն է անել հնարավոր ամեն բան բանակը վերակառուցելու, այն ավելի ուժեղ դարձնելու համար: Հայոց բանակը վայելել է և պետք է շարունակի վայելել մեր ժողովրդի անվերապահ աջակցությունը և վստահությունը: Ես հավատում եմ մեր բանակի վաղվա օրվան, հավատում եմ հայ զինվորականի խիզախ ոգուն, հավատում եմ, որ մենք առաջիկայում ևս մեր բանակով հպարտանալու բազմաթիվ առիթներ եք ունենալու: Շնորհավոր տոնդ Հայոց բանակ, Շնորհավոր տոնդ հայ զինվոր, Շնորհավոր բոլորիս տոնը... Հ.Գ. Այս խորհրդանշական օրը մեկնել էինք առաջնագիծ մեր մշտական հավատարմությունը և սատարումը վերահաստատելու մեր զինվորականներին և Հայոց բանակին»:Ավելին18:1728.01.22 -
Հասարակական«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծի տարբեր հատվածներՀայոց բանակի օրվա առթիվ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ եւ այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ՝ ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։ Մեր պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Արարատի զորամասերում եւ դիրքերում։, գրում է Ագնեսա Խամոյանը։ «Մի խումբ այցելել է Արցախ։ Մեր խումբը՝ Աղվան Վարդանյանը, Մխիթար Զաքարյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը և ես մասնավորապես եղել ենք Մեղրիում։ Անչափ հուզիչ էր առավոտյան զինծառայողների զորացրման, իսկ մի քանի ժամ անց՝ նորերի՝ զինվորական երդման միջոցառմանը մասնակցելը (լուսանկարներ եւ տեսանյութ ցավոք չեմ կարող տեղադրել՝ փոխանցելու համար օրվա էներգիան)։ Եղանք նաեւ դիրքերում։ Տղաների ոգին անկոտրում է։ Փառք Հայոց վիրավոր, բայց հզոր Բանակին»։Ավելին18:1228.01.22 -
ՀայաստանԱնհետ կորած աղջիկը հայտնաբերվել էՈստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Էլեն Ասատրյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում:Ավելին18:1128.01.22 -
ՀասարակականՀայկական բանակի այսօրվա և վաղվա օրը կախված է նրանից, թե որքան երկար են մնալու գործող իշխանությունները. ռազմական փորձագետԱյսօր Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանը դիտարկում են որպես ապագայում պոտենցիալ զավթվող տարածք, մինչդեռ մեզ մոտ համարժեքության բացակայություն կա. մենք համարժեք չենք գնահատում այն մարտահրավերը, որը մեզ նետել է Թուրքիան և այն սպառնալիքը, որը կա Ադրբեջանի կողմից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազական փորձագետ Հայկ Նահապետյանը։ «Թե ինչպիսին պետք է լինի բանակը, կախված է մեր երկրին նետված արտաքին մարտահրավերները դիմագրավելու և սպառնալիքը չեզոքացնելու ձևից։ Այսինքն՝ առաջին հերթին տրվելու է քաղաքական գնահատական։ ՀՀ զինված ուժերը և նրա անկյունաքարը հանդիսացող բանակը պետք է համարժեք լինեն մեզ նետված արտաքին մարտահրավերներին, ինչն այսօր չկա։ Իսկ չկա, որովհետև ՀՀ այսօրվա իշխանությունները կամ դիլետանտ են, կամ ազդեցության գործակալ են, այսինքն՝ սպասարկում են այլ երկրի պետական շահը (դրան սովորաբար ասում են դավաճան), կամ էլ գործող իշխանությունը թշնամի է»,- ասաց ռազմական փորձագետը։ Հայկ Նահապետյանի խոսքով՝ հայկական բանակի այսօրվա և վաղվա օրը կախված է նրանից, թե որքան երկար են մնալու գործող իշխանությունները։ «Եթե օրվա իշխանությունները երկար մնան, Ադրբջանն ու Թուրքիան ուժեղի իրավունքով նորանոր զիջումներ են պարտադրելու, և ՀՀ քաղաքական էլիտան, ուզի թե չուզի, լինի հայրենասեր, թե ոչ, ենթարկվելու է այդ պարտադրանքներին»,- ասաց ռազմական փորձագետը։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձն է։Ավելին18:0828.01.22 -
Զինված ուժերՀայկական կողմը չի պատասխանել կրակոցներին․ ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ «Իրականում, հունվարի 27-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել»։Ավելին17:5628.01.22 -
ՀասարակականՀավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար ընկած բոլոր հերոսներին․ ՀՀ ԱԳՆՇնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ, գրում են Արտաքին գործերի նախարարությունից։ «Խաղաղ ծառայություն այսօր հայրենիքի անվտանգությունն ապահովող մեր բոլոր զինծառայողներին, հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար ընկած բոլոր հերոսներին։ Փառք հայոց բանակին»։Ավելին17:4528.01.22 -
ՀասարակականՊատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական ԶՈՒ-ն է. Արցախի ՄԻՊԹե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են այս մասին շեշտել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ իր հրապարակած տեսանյութում: «44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ժողովրդի իրավունքների համար մեկ պաշտպանը Արցախի զինված ուժերն էին, հայկական զինված ուժերն էին: Դրանից այն կողմ մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանություն իրականացնող չի եղել: Մենք՝ որպես ՄԻՊ աշխատակազմ, բարձրաձայնել ենք ադրբեջանական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, բայց բանակի նման շոշափելի պաշտպանություն մենք ի զորու չենք եղել իրականացնել՝ պայմանավորված նաև մեր իրավասություններով»,- նշել է ՄԻՊ-ը: Ստեփանյանը հավելել է՝ այն, որ Արցախի պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակավայրերում համեմատաբար ավելի քիչ զոհեր են եղել, քան օրինակ աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների ժամանակ, միանշանակ բանակի շնորհիվ է: «Պաշտպանել են, այսօր էլ շարունակում են պաշտպանել մեր ժողովրդի իրավունքները: Հավերժ խոնարհում հայրենիքի համար նահատակված հերոսների անմար հիշատակի և նրանց ընտանիքների առաջ»,- ասել է Ստեփանյանը:Ավելին17:3628.01.22 -
ԱրցախՎարանդայից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, տեղեկավժցնում են Արցախի ՆԳՆ-ից։ Փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն: Նրա ինքությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:Ավելին17:2328.01.22 -
ՀասարակականՔրեական աշխարհում մեծ հեղինակություն վայելող «Պզոն» ոչ մի առնչություն չունի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 3 անձի մասով քննչական կոմիտեում ավարտված քրեական գործինՎերջին օրերին «SHAMSHYAN.com»-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել ընթերցողներից, ովքեր ուզում են հասկանալ օրեր առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղադրված տեսանյութի և լուրի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 3 անձի մասով Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննության մասին: ՀՀ քննչական կոմիտեն դեպքի վերաբերյալ ծավալուն հաղորդագրություն էր տարածել, որից տեղեկանում ենք, որ խոսքը «Ժիրո Շահումյանսկի», «Կիլիկիացի Հարութիկ» և «Պզե» մականվամբ քրեական հեղինակությունների մասին է: Բազմաթիվ ընթերցողների մոտ նշված հաղորդագրությունը կարդալուց հետո տպավորություն է ստեղծվել, որ խոսքը քրեական աշխարհում մեծ հեղինակություն վայելող, օրենքով գող «Պզո» մականվամբ Արմեն Ղազարյանի մասին է, մինչդեռ նշված դեպքի հետ Ա. Ղազարյանը ընդհանրապես առնչություն չունի և չի ունեցել: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, ինչպես նաև հիշյալ խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձը 2020թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին հանձնարարել է նույն քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի իր անունից հրահանգել՝ «Կյաժ» մականունով անձի սպանության համար ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» նշված քրեակատարողական հիմնարկի տեղամասերից մեկի կալանավորին, սակայն վերոնշյալ անձը հրաժարվել է կատարել հիշյալ հանձնարարությունը: Այնուհետև, «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձի հանձնարարությամբ՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ անձը նշված հանձնարարության կատարմանը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պզե» մականվամբ անձի թեկնածությունը: Վերջինս, կրելով քրեական ենթամշակույթ ունեցող խմբավորման վարքագծի կանոնները, ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի երրորդ մասնաշենքում այսպես կոչված՝ «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի տեսքով դրսից բերված հանձնուքներ է բաժանել նշված մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև 2021թ. հունվարի 18-ին և 24-ին վերջիններիս հանձնարարել է իրականացնել անկարգություններ՝ դրանով իսկ փաստացի իր անդամակցությունն ունենալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը: Բացի այդ, քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ կառավարության նախաձեռնած օրինագծի ընդունմանը խոչընդոտելու և իրենց անհամաձայնությունն ի ցույց դնելու համար, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձը, ունենալով հրահանգ, 2019թ. սեպտեմբերի 5-ին զանգվածային անկարգություններ է կազմակերպել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում 3-րդ և 4-րդ մասնաշենքերի խցերում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, հայհոյելով և վիրավորանքներ հնչեցնելով իրավապահ մարմինների ծառայողների հասցեին, ոտքերով և տարբեր առարկաներով հարվածել են խցերի դռներին և կերակրադռնակներին, կոտրել դրանք, այրել քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքի չոր խոտածածկի մի մասը, չեն ենթարկվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների՝ զանգվածային անկարգությունները դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին և անհնազանդություն են դրսևորել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով: Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:Ավելին17:2028.01.22 -
ՀայաստանՀայ-ադրբեջանական սահմանին կրկին կրակոցներ են հնչելԱդրբեջանցիները կրակել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին է հայտնել Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սողոյանը: «Կրակոցները գիշերն են հնչել։ Կարճ է տևել, դիրքերի ուղղությամբ են կրակել, տուժածներ չկան»,- ասել է նա։Ավելին17:0728.01.22 -
ՄիջազգայինՍպիտակ տունը հերքում է CNN-ին. Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումն անխուսափելի չէ, բայց «վտանգը կա»Ավելին16:5928.01.22 -
ՀասարակականՆորանշանակ փոխնախարարի կենսագրությունը չկա նախարարության կայքում․ ով է նաՆախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Մնացական Սաֆարյանը, որի կենսագրությունը չկա համացանցում եւ նախարարության կայքում։ Ընդամենը հայտնի է, որ նա ԱԳՆ Արեւելյան Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի ղեկավարն է եղել։ Փորձառու դիվանագետներից մեկն ասել է «hraparak.am»-ին, որ Սաֆարյանը սովորել, ապա աշխատել է Չինաստանում, համարվում է Չինաստանի եւ չինարենի լավագույն մասնագետներից մեկը համակարգում։ Մոտ 50 տարեկան է, կադրային դիվանագետ՝ գրեթե 20 տարի աշխատում է ԱԳՆ համակարգում եւ նրա նշանակման առնչությամբ ԱԳՆ-ում վերապահումներ, կարելի է ասել, չունեն, ինչը չես ասի այլ նշանակումների հետ կապված։Ավելին16:5428.01.22 -
ՀայաստանԿենացի մակարդակից զատ բանակը մեր կարիքն ունի․ Գեղամ ՆազարյանԱյսօր Հայոց բանակի 30-ամյակն է։ ԱԺ ընդդիմությունը՝ հակադրվելով իշխանությունների պահվածքին, երեկ եւ այսօր այցելում են զորամասեր, դիրքեր, զինծառայողների հետ են անցկացնում այս օրը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը «hraparak.am»-ի հետ զրույցում ասել է, որ ինքը, Թեհմինա Վարդանյանը եւ Արթուր Ղազինյանը երեկ Տավուշի մարտական դիրքեր են մեկնել։ Այն հարցին, թե տրամադրությունն ինչպես էր Տավուշում, Նազարյանը նշել է․ «Տրամադրությունն ընդհանուր առմամբ նորմալ էր։ Ժամկետային զինծառայողներից մեկը նշեց, թե կարծում էր՝ զինվորն էլ ոչ ոքի պետք չէ։ Բանակն այսօր մեր կարիքն ունի։ Պատերազմից հետո լավ լինելը հրամանատարի եւ զինվորի համար դժվար է։ Նրանք չեն կարող ուրախ-զվարթ լինել։ Բոլորն էլ զոհված ընկերներ, հարազատներ ունեն։ Զինվորն էլ նշում է, որ չի պարտվել»։ Նազարյանն անդրադարձավ նաև նրան, որ ողջ համացանցը քննարկում է պատգամավոր Լուսինե Բադալյանի լայն ժպիտը՝ Եռաբլուրի տխրության ֆոնին․ «Լուսինեն մենակ չէ։ Ես հիմա չեմ ցանկանա մեկնաբանել նրան, սակայն մարդիկ պետք է հասկանան, որ արեւածաղիկ չրթելով Եռաբլուր գնալ չի կարելի։ Նույնը պետք է ասեմ Ծիծեռնակաբերդ գնացողների մասին։ Մեր հասարակությունն իրեն պահելու խնդիր ունի։ Լուսինեն կարող է ինչ-որ մի բան էր հիշել ու ժպտում էր, հարցը դա չէ։ Խնդիրն այն է, որ բարձրաստիճան պաշտոնյաները հիվանդանում են Հայոց բանակի 30-ամյակին։ Կենացի մակարդակից զատ բանակը մեր կարիքն ունի»,- նշել է Գեղամ Նազարյանը։Ավելին16:5028.01.22 -
ՀայաստանԵվրամիությունը լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանըԵվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ու հաղորդակցությունների բացմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:Ավելին16:3028.01.22 -
ՀայաստանՊետությունները Զինված ուժեր են ստեղծում․ Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր իր խորհրդանշական այցի մասին. -Պարո՛ն նախագահ, ինչո՞ւ եք այցելության վայր ընտրել Սարդարապատի հուշահամալիրը։ - Պետությունները Զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան ապահովել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իրենց քաղաքացիների անվտանգությունը։ Այս առումով, այս պարզ ճշմարտության լավագույն դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն է։ Եվ ես իմ խորհրդանշական այցելությամբ ուզում եմ դրա մասին հիշեցնել մեր ժողովրդին, մեր Զինված ուժերին և մեր սպաներին ու զինվորներին։ - Պարո՛ն նախագահ, ինչպե՞ս կարձագանքեք Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններին՝ կապված Արցախի բանակցային գործընթացի հետ։ - Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները: Տևական, հանգամանորեն կարձագանքեմ։Ավելին16:2628.01.22 -
ՀայաստանԵռաբլուր շատերն են գալիս, հատկապես հարսնացուները... նախկինՆախկինում վետերանները հավաքվում էին Եռաբլուրում, հետո նշում գնդի կազմավորումը ռեստորանում, բայց վերջին տարիներին դրա սիրտը չունեն։ Եռաբլուրը ընկղմված է թանձր ծխի մեջ, չնայած Երևանում արևոտ է. սևազգեստ բազմաթիվ մարդիկ խունկ են ծխում ընկածների շիրիմներին։ Ամեն տապանաքարի կողքին երկու աման է դրվածը, մեկը կարմիր թեժացված ածուխով, իսկ մյուսը՝ խնկով։ Ամեն անցնող կրակին իր բաժին խունկն է գցում, մի քանի րոպե լռում շիրիմի մոտ ու հեռանում։ -Սպասի, մեր Վալոդին էլ բարևեմ,- ասում է տղամարդը ու մոտենում մարտական ընկերոջ շիրիմին,-բարև, ընգեր ջան, շնորհավոր։ Նա մի քանի րոպե կանգ է առնում, հետո հասնում ընկերոջ հետևից, որն է իր հերթին մեկ այլ շիրիմի մոտ հանդիպել է դեսանտագրոհային գնդի վետերաններին։ Սա հայկական բանակում ստեղծված առաջին գունդն է, որի կազմավորմամբ էլ սկսվեզ ռազմական ուժերի ձևավորումը։ Նախկինում վետերանները հավաքվում էին Եռաբլուրում, հետո նշում գնդի կազմավորումը ռեստորանում, բայց վերջին երեք տարում դրա սիրտը չունեն։ Հիմա հարգանքի տուրք են մատուցում զոհված ընկերների հիշատակին ու բաժանվում։ «Մենք կազմակերպել ենք առաջին զորակոչը 1992 թվականին։ Դժվար էր, բայց մարտական ոգին բարձր էր։ Զորակոչից ամիսներ անց, եր տղաներին ասեցինք, որ դժվար օպերացիայի ենք գնում ու բոլոր մասնակցել ցանկացողները կարող են մի քայլ առաջ գնալ, շարքում ոչ ոք չմնաց։ Սպաները ստիպած ընտրեցին օպերացիայի մասնակիցներին։ Այդպես էր առաջ»,- պատմեց «Սպուտնիկ Արմենիա»-ին փոխգնդապետ Վիտալի Մանուչարյանը։ Այս գնդի վետերանների մեջ նկատում ենք նաև գնդապետ Ստանիսլավ Երյոմինին։ Նա դեռ ամբողջությամբ չի կազդուրվել ու հենակներով է քայլում, բայց առաջին անգամ պատերազմից հետո եկել է մարտական ընկերների հետ հանդիպման։ Գնդապետը հպարտությամբ պատմում է իրենց գնդի մասին, խնդրում, որ ընկերներն էլ իրենց խոսքն ասեն, բայց նրանք զինվորականին բնորոշ զսպվածությամբ մերժում են։ Ասում են` այսօր սիրտ չկա։ - Ի՞նչ եք զգում, երբ շրջում եք Եռաբլուրում։ - Վիրավորվելուց հետո առաջին անգամ եմ եկել։ Եթե անկեղծ լինեմ, վախենում եմ, թե ինչ եմ տեսնելու այն թևում։ Նա խոսում է պանթեոնի այն հատվածի մասին, որտեղ 44-օրյա պատերազմի մասնակիցների շիրիմներն են։ Այդ հատվածում կանացի հեծկլտոցները քիչ–քիչ վերածվում են տղամարդկանց զուսպ հոգոցների։ Օդում թախիծ է, իսկ մարդկանց դեմքին՝ զսպված արցունքներ։ Տղամարդիկ միայնակ կամ խմբերով քայլում են, շիրիմների մոտ կանգնում ու հիշողություններով կիսվում։ - Մի օր հարցրեց ` գլխարկդ ո՞ւր է, քո մոտ արյան տեղը անտիֆրիզ ա՞, ես էլ տակից դուրս եկա, թե ինձ պետք չի, ես դեռ մազ ունեմ։ Եռաբլուրի այս հատվածում յուրօրինակ միասնականություն կա։ Բոլորը ճանաչում են միմյանց, փորձում գտնել այս կամ այն հերոսի շիրիմները, իսկ եթե հարևան շիրիմին դեռ այցի եկող չի եղել՝ խունկ են ծխում ու սրբում գերեզմանաքարը։ Ի դեպ, այս հատվածում առաջին անգամ հանդիպում ենք կին ազատամարտիկի լուսանկարի ` Կարինե Աղաբաբյանն է։ Կանգ ենք առնում։ Պանթեոնի այցելուներից մեկն առանց բարևելու պատմում է. «Խիզախ կին է եղել, իր մասին շատ եմ լսել, ու ոչ միայն բարեկամներից»։ Մի պահ լռում ենք ու հետևում մեզ մոտեցող երիտասարդների խմբին։ «Մեր երեխեքի ընկերներն են ` մեկը ավելի մեծ, մյուսը ավելի փոքր... Հիմա իրենք շատ են գալիս, հատկապես հարսնացուները...նախկին»,– հազիվ արտասանում է վերջին բառը։ Հետո նա շրջվում է դեպի մեկ այլ շիրիմի կողմ։ Այնտեղ կանգնած են երկու աղջիկ ու մեկ երիտասարդ տղա, որը շատ նման է լուսանկարից ժպտացող երիտասարդին։ Տղամարդը պատմում է, որ զոհված զինվորի քույրը բերել է փեսացուին եղբոր հետ «ծանոթացնելու»։ Սկզբում տղան շատ էր վախենում սեր խոստովանել, քանզի կարծում էր, թե արժանի չէ հերոսի քրոջը։ -Արժանի է։ Հիմա համ եղբայր կլինի նրան, համ էլ ամուսին։ Թող Աստված պահի իրենց ու իրենց ընտանիքը, – հարևանի շիրիմից սկսում է օրհնել սևազգեստ մի մայր...Ավելին16:1828.01.22