Լրահոս
Միջազգային
15:56
29.01.22
153

Տոկաևը Նազարբաևի «պատմական առաքելություններից» է համարել սահմանազատումն ու սահմանագծումը

Img default alt hy

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայրենակիցներին կոչ է արել չմոռանալ երկրի կյանքում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի «պատմական դերակատարման» մասին, հայտնում է Տոկաևի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Եկեք արժանին մատուցենք առաջին նախագահի պատմական առաքելությանը, որպես առաջնահերթություն դիտարկենք նրա գրանցած հաջողություններն ու արժանիքները, իսկ հնարավոր բացթողումները թող դաս լինեն երկրի ապագա ղեկավարների համար»,- ասել է Տոկաևը։

Նրա խոսքով՝ Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի համար ամենաբարդ ժամանակաշրջանում՝ 1990-ականների սկզբին, լծվել է պետականաշինությանը։ Որպես Նազարբաևի օրոք գրանցված կարևորագույն ձեռքբերում, Տոկաևը մատնանշել է սահմանազատումն ու սահմանագծումը։

«90-ականների կեսին սկսվեց սահմանի իրավական ձևակերպման գործընթացը, որն ավարտվեց դելիմիտացիայով ու դեմարկացիայով։ Այս ձեռքբերումը կարևորագույն նշանակություն ունեցավ մեր պետության անվտանգ կենսագործունեության համար»,- ասել է Տոկաևը։