Լրահոս
Հայաստան
15:33
29.01.22
139

Մեքենան բախվել է ծառին. 41-ամյա վարորդը մահացել է

Img default alt hy

Հունվարի 28-ին, ժամը 11։25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ 

Վարորդը՝ 41-ամյա Հովհաննես Թանանյանը, մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ 

Կատարվում է քննություն։