Լրահոս
Հայաստան
15:03
29.01.22
705

Սավանով կախված են հայտնաբերել 37-ամյա կնոջը

Img default alt hy

Հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության Արաբկիրի ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հյուրասենյակում առկա աստիճանների վերնամասի ծածկի փայտե հենասյունից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կնոջ դի, հայտնում է «shamshyan.com»-ը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 37-ամյա Գոհար Հ-ն էր։