Լրահոս

2022-01-27
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ-ի անվտանգային ճարտարապետության գործում ՌԴ-ն առանցքային կարևորություն ունի. Աղաջանյան
    Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, հատկապես ռազմական ոլորտում, ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։ Նա չհամաձայնեց լրագրողի այն պնդման հետ, որ պատերազմից հետո Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա մեծացել է։ Նրա խոսքով՝ երկրի արտաքին քաղաքականությունը կառուցվում է՝ հաշվի առնելով ազգային շահերը։ «Պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության գործում Ռուսաստանն ունի առանցքային կարևորություն և մենք պատրաստվում ենք մեր գործընկերների հետ շարունակել համագործակցությունը և էլ ավելի խորացնել մասնավորապես ռազմակամ ոլորտում»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը։ Հայկական բանակի զինանոցում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի շատ տեսակներ Ռուսաստանից են ստացվել՝ որպես անհատույց օգնություն: Կամ էլ դրանք գնվել են ներռուսաստանյան արտոնյալ գներով, այդ թվում՝ ռուսական վարկային միջոցներով։ Հունվարի 25-ի Հավաքականանվտանգության պայմանագրիկազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել է, որ գոյություն ունեն ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին ժամանակակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով զինելու ամբողջական ծրագրեր։
    17:57
    27.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Մալենան վիրահատվել է
    «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան վիրահատության է ենթարկվել։ 14-ամյա երգչուհին այդ մասին հայտնել է ինստագրամյան էջի Stories բաժնում՝ հայտնելով, որ ինքնազգացողությունն արդեն լավ է։ «Երկու օր առաջ անսպասելի կորցրի գիտակցությունս, եւ մենք շպատօգնություն զանգեցինք։ Նրանք ինձ հիվանդանոց տեղափոխեցին, եւ ես վիրահատության ենթարկվեցի, բայց հիմա արդեն լավ եմ»,- գրել է Մալենան։
    17:55
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը
    1992թ․ այս օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Այս 3 տասնամյակների ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։ Մեր գործընկերային հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից։ Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը, որն իր նպաստն է բերում երկրի հասարակական կյանքին։ Հայաստանը հանձնառու է ընդլայնել Իսպանիայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով և բարձր է գնահատում Իսպանիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման գործում։ Այս հոբելյանական օրը Իսպանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում։
    17:51
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քպ-ականները չեղարկել են եռօրյա հավաքը․ պատճառը կորոնավիրուսն է
    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Դիլիջանում կայանալիք եռօրյա հավաքը հետաձգվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ պատճառը կորոնավիրուս է։
    17:47
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դատախազությունը պարտավոր է պարզել՝ արդյո՞ք Պապիկյանը թույլ չի տվել քրեական օրենսգրքի 124.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք․ իրավաբան
    Իրավաբան, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է․ «Մի քանի փաստերի արձանագրում, որը պետք է ստուգվի դատախազության կողմից 1) Սուրեն Պապիկյանի հարսանիքը կայացել է հունվարի 22-ին կամ 23-ին, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը: 2) Հունվարի 26-ին ժամը 12:17-ին կառավարության ֆեյսբուքյան էջով հայտնվել է, որ Նիկոլ Փաշինյանի Covid19-ի թեստի պատասխանը եղել է դրական։ Նա սահմանված կարգով մեկուսացել է։ 3) Հունվարի 26-ին, համաձայն ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջի, Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում անցկացրել է կոլեգիայի նիստ։ Արձանագրենք, որ Սուրեն Պապիկյանը կոլեգիայի նիստն անցկացրել է Նիկոլ Փաշինյանի վարակված լինելու մասին տեղեկությունը հրապարակվելուց հետո։ Այսինքն՝ առնվազն պարտավոր էր իմանալ, որ կարող է ինքն էլ լինել վարակված։ 4) Համաձայն մամուլի միջոցների հրապարակման պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ ԶՈՒ և ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ վարակվել են Covid19-ով։ Վստահաբար այն գեներալներն են, որոնք մասնակցել են կոլեգիայի նիստին։ 5) ՀՀ քրեական օրենսգրքի 124.1-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելու համար։ Վերոգրյալի ամփոփմամբ գտնում եմ, որ դատախազությունը պարտավոր է քրեադատավարական կանոնների շրջանակներում ստուգել և պարզել, թե արդյոք Սուրեն Պապիկյանը թույլ չի տվել քրեական օրենսգրքի 124.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք»։
    17:34
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Զորամիավորման հրամանատարը խրախուսել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին
    Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ենթակա զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ զորամիավորման հրամանատարը հանձնարարականներ է տվել արձանագրված թերությունների շտկման վերաբերյալ, խնդիրներ առաջադրել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ, խրախուսել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին։
    17:32
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինվորական ու պետական էլիտան խուսափելու է այդ պատմական օրը նշելուց․ Վարդևանյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի ժամից Հայոց Բանակի, մեր զինված ուժերի կազմավորման 30 ամյակն է: Հայոց Բանակը ստեղծվել էր հաղթանակի, հայրենիքը պաշտպանելու սրբազան գաղափարներով: Երեսուն տարի առաջ Բանակի կազմավորման հիմնադիրները նույնիսկ վատ երազում չէին պատկերացնի, որ 30 տարի անց զինվորական ու պետական էլիտան փաստացի խուսափելու է այդ պատմական օրը նշելուց»:
    17:27
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ընտրական հանձնաժողովի անդամի կեղծ վկայականներ՝ Լոռու մարզում. դատախազը ԿԸՀ-ին միջնորդագիր է հասցեագրել
    2021թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ համապատասխան պայմանագրի հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գործուղղված դասընթացավարը ընտրությունների մասնագիտական դասընթաց և որակավորման ստուգարքներ անցկացնելու շրջանակներումը կազմել է պաշտոնական փաստաթուղթ, որում բովանդակությամբ կեղծ տեղեկություններ է ներառել 4 անձի կողմից իր վարած դասընթացին մասնակցելու, հարցաթերթիկ լրացնելու և դրական գնահատական ստանալու մասին: Դրանց հիման վրա վերջիններս իրավունք են ստացել հանդիսանալ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ: Մինչդեռ, նախաքննությամբ հաստատվել է, որ հիշյալ 4 անձինք դասընթացին և որակավորման ստուգարքին չեն մասնակցել, քանի որ տվյալ ժամանակահատվածում գտնվել են Երևան քաղաքում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված գրության համաձայն՝ թեև նշված անձինք ստացել են տեղամասային ընտ­րական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական, սակայն դրա հիման վրա որևէ անգամ չեն ընդգրկվել հանձնաժողովի կազ­մում: Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ թեև դասընթացավարի գործողությունները ձևականորեն պարունակել են փաստաթղթերի կեղծման հանցագործության հատկանիշներ, սակայն այդ արարքը լուրջ հանրային վտանգավորություն չի ներկայացրել, քանի որ՝ որպես հետևանք՝ հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառվել, հիշյալ անձինք որևէ անգամ չեն ընդգրկվել տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում: Բացի այդ, քննությամբ տվյալներ չեն ստացվել նաև այդ 4 անձանց կողմից ընտ­րական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականն այլ նպատակներով օգտագործելու, ինչպես նաև պաշտոնական փաստաթուղթ կեղծելու կապակցությամբ դասընթացավարին օժանդակելու վերաբերյալ: Ելնելով դրանից՝ կայացվել է վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու որոշում: Այդուհանդերձ քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված դասընթացի կազմակերպման և անցկացման գործընթացում տեղ են գտել ակնհայտ թերություններ և բացթողումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել որակաորման վկայական ստանալու համար կազմակերպված դասընթաց անցկացնելու և ստուգարք ընդունելու կարգը, առերևույթ կատարվել է փաստաթղթին կեղծիք: Ելնելով դրանից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Հաշվի առնելով ընտրական գործընթացների օրինականության ապահովման՝ պետության և հասարակության համար բացառիկ կարևորությունը՝ մարզի դատախազն առաջարկել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների և որակավորման ստուգարքներ ընդունելու գործընթացը սահմանաված կարգին համապատասխան և վերահսոկղության պայմաններում իրականացնելու, դրանց չմասնակցելու պայմաններում անձանց կողմից որակավորման վկայական ստանալու հնարավորությունը բացառելուն ուղղված մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ:
    17:24
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պապիկյանն է՞լ է վարակվել կորոնավիրուսով
    ՀՀ պաշտպանության նախաար Սուրեն Պապիկյանն աշխատավայրում է։ Նա իրեն լավ է զգում, բայց պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է, քանի որ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
    17:20
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ հարցեր է քննարկելու ՔՊ–ն Դիլիջանում եռօրյա հավաքին. չի բացառվում Փաշինյանի առցանց մասնակցությունը
    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ Դիլիջանում հունվարի 28-30-ը սպասվող հավաքի օրակարգում լինելու են քաղաքական և օրենսդրական հարցերը։ «Հստակ օրակարգային հարցերը հայտնի չեն, նմանատիպ քննարկումներ ունենում ենք երկու-երեք ամիսը մեկ անգամ»,- «NEWS.am»-ի հետ զրույցում նշել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա չի բացառել նաեւ, որ հանդիպմանը հնարավոր է առցանց տարբերակով մասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը վարակվել է կորոնավիրուսով. «Եթե լինի դրա անհրաժեշությունը, կարելի է ապահովել հեռավար մասնակցությունը։ Հնարավոր է, որ մասնակցի, եթե շատ կարևոր հարցեր լինեն»։ Հարցին, թե խմբակցության պատգամավորները կհասցնե՞ն այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն և մասնակցել բանակի 30-ամյակին օրվան նվիրված միջոցառումներին, Աղազարյանը պատասխանեց․ «Իհարկե, մասնակցելու ենք, այցելելու ենք Եռաբլուր։ Մեկ ամբողջ օր է, կհասցնենք նաև Դիլիջան գնալ»։
    17:10
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրաժարականը չի խոչընդոտի. ինձ համար պատիվ է աշխատել հանուն Հայաստանի բարգավաճման. Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA -ի նախագահին
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFAի -ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից իր հրաժարականը չի խոչընդոտի իր նախագահության ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և, մասնավորապես, «Լեգենդների խաղը»-ը Հայաստանում անցկացնելուն վերաբերող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար: Հայաստանում «Լեգենդների խաղը»՝ նախկին և ներկա աշխարհահռչակ լեգենդար ֆուտբոլիստների ընկերական խաղ կազմակերպելու հնարավորությունը նախագահ Արմեն Սարգսյանը Ջաննի Ինֆանտինոյի հետ քննարկել էր անցած տարեվերջին Կատարում ունեցած հանդիպման ընթացքում, որից հետո նրան ուղարկված շնորհակալական նամակում մասնավորապես նշել էր. «Վստահ եմ՝ մենք FIFA-ի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցություն սկսելու հիմք ենք ստեղծել: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս FIFA-ի և FIFA-ի հիմնադրամի հետ համագործակցությանը, որը խոստանում է աշխարհում ամենասիրված մարզաձևի՝ ֆուտբոլի միջոցով համագործակցության նոր հեռանկարներ բացել՝ վերափոխելու մեր տարածաշրջանն ապրելու համար ավելի խաղաղ, արդար ու հանդուրժող շրջանի: Արցախում պատերազմից և Հայաստանում դրա հետևանքներից հետո այդ առաքելությունն այսօր կարևոր է առավել քան երբևէ: Ինչպես գիտեք, ես բարձր եմ գնահատում անհատի սոցիալական կյանքում սպորտի դերակատարումը: Անհատի համար սպորտի օգտակարությունը զուտ ֆիզիկական տեսանկյունից շատ ավելին է: Այն ձևավորում է բնավորություն, սովորեցնում է ռազմավարական և վերլուծական մտածողություն, զարգացնում է առաջնորդության որակներ»: Հրաժարականի դիմումից հետո նախագահ Սարգսյանը կրկին նամակով դիմել է նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որում մասնավորապես ասվում է. «Իմ այս որոշումը չի խոչընդոտի, որ շարունակեմ իմ ներդրումն ունենալ նախագահությանս ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործման գործում: Իմ ողջ կյանքի առաքելությունն է ու ինձ համար պատիվ է աշխատել հանուն Հայաստանի բարգավաճման, և դա չի ավարտվում պաշտոնով: Ուրախ կլինեմ շարունակել մեր բարեկամությունն ու համագործակցությունն անձամբ Ձեր և FIFA-ի հետ: Հանձնառու եմ նպաստել Երևանում ծրագրված «Լեգենդների խաղ» հանդիպմանը: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը մեծ ազդեցություն կունենա Հայաստանում սպորտի զարգացման համար՝ ի բարօրություն մեր երիտասարդության և հանուն տարածաշրջանում խաղաղության»: Նախագահ Սարգսյանն առաջարկել էր «Լեգենդների խաղն» Հայաստանում անցկացնել այս տարվա ընթացքում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և «STARMUS-6» փառատոնի հետ միաժամանակ:
    17:10
    27.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Քերոբյանը չի հիշում՝ Պապիկյանի հարսանիքին իրենից QR կոդ պահանջե՞լ են, թե ոչ
    Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր չի ցանկացել պատասխանել՝ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանում կայացած Սուրեն Պապիկյանի հարսանիքին իրենից ու իրենցից՝ առհասարակ, QR կոդ պահանջե՞լ են, թե՞ ոչ։ Ասաց՝ տեղեկություն չունի, թե ով է ցույց տվել QR կոդ։ «Hraparak.am»-ի հարցին՝ ինքը QR կոդ ցույց տվե՞լ է, Քերոբյանն ասաց․ «Ես երկու օր առաջ հրապարակային պատվաստվել եմ բուստերով, և դրա մասին բոլորը գիտեն, և իմ ցույց տալու իմաստը բացարձակ չկար»։ Հարցրինք՝ չե՞ն պահանջել իրենից QR կոդ, քանզի պարտավոր էին պահանջել, նախարարն ասաց․ «Ճիշտն ասած՝ չեմ հիշում»։
    17:04
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են
    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները համարել դադարած՝ հունվարի 25-ից: Նման որոշում է ստորագրել Երևանի քաղաքապետ դարձած Հրաչյա Սարգսյանը՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 6-րդ հոդվածի 3-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանի վրա:
    17:00
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հոլոքոստի հիշատակման օրվա կապակցությամբ այսօր Քրիստինա Հանսելը ծաղիկներ դրեց Հոլոքստի զոհերի հուշարձանին
    Հոլոքոստի հիշատակման օրվա կապակցությամբ այսօր՝ հունվարի 27-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը ծաղիկներ դրեց Երևանի կենտրոնում գտնվող Ցեղասպանության և Հոլոքստի զոհերի հուշարձանին: Հոլոքոստը վերապրածների ժառանգները, որոնք ներկայումս աշխատում են ԱՄՆ պետքարտուղարությունում, ներկայացնում են իրենց պատմությունները՝ հետագայում նման վայրագությունները կանխելու նպատակով։
    16:58
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը
    Արդարադատութան նախարարությունից տեղեկացնում են, որ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի կազմը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարդու իրավունքների պաշտպան Վ. Քոչարյան - Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վ. Հովակիմյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Է. Մարուքյան - «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մ. Մելքոնյան - «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Ա. Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տ. Եգորյան - «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դ. Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ»:
    16:55
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Մարտական հերթափոխ է տեղի ունեցել
    Հունվարի 27-ին զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են զինծառայողներին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։
    16:53
    27.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանը որոշում դեռ չունի՝ կմասնակցի՞ Անթալիայի Դիվանագիտական ֆորումին, թե՞ ոչ
    Հայաստանն, այս պահի դրությամբ, որոշում դեռ չունի՝ կմասնակցի՞ Անթալիայի Դիվանագիտական ֆորումին, թե՞ ոչ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբենյանից ճշտել է`Հայաստանն այս պահի դրությամբ որոշում դեռ չունի: «Այս պահի դրությմամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աղաջանյանը:
    16:44
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սամվել Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են» նյութի առնչությամբ Արցախի դատախազությունը պարզաբանում է տարածել
    Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում Սամվել Բաբայանի որդու և նրա մերձավոր ազգականների կողմից Արցախի քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ ենթադրաբար բռնություն գործադրելու վերաբերյալ, հայտնում են Արցախի դատախազությունից: «Այսօր «past.am» կայքում հրապարակվել էր «Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը մասնավորապես նշել է, որ Սամվել Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, այն նույնիսկ վերածվել է ծեծկռտուքի, իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով Հարությունյանի (հավանաբար նկատի է առնվել ԱՀ նախագահին) վերջնական որոշմանը։ Այս և այդօրինակ մտացածին մեկնաբանությունները բացառելու համար իրազեկում ենք, որ Արցախում նման խոսակցություններ շրջանառելու առաջին իսկ օրը Արցախի Հանրապետության դատախազությունից անմիջապես կապ են հաստատել Արթուր Օսիպյանի հետ, տեղեկացրել նման լուրերի առկայության մասին և առաջարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ դրանց իրականությանը համապատասխան լինելու պարագայում: Ա.Օսիպյանը կտրականապես հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու, որևէ լուրջ միջադեպի մեջ հայտնվելու հանգամանքը և հրաժարվել հաղորդում ներկայացնելուց: Հերթական հրապարակումից հետո Ա. Օսիպյանին կրկին ներկայացվել է նման առաջարկ, հրավիրվել դատախազություն, սակայն նա նորից հրաժարվել և հայտնել է, որ այդ պահին գտնվում է Արցախի Հանրապետությունից դուրս, կարող է դատախազություն ներկայանալ վերադառնալուց հետո: Սոցիալական ցանցերում արծարծվող դեպքի մասին որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից դատախազությանը կամ ոստիկանությանը հաղորդում չի ներկայացվել, մարմնական վնասվածքով կամ բռնության մասին վկայող նշաններով անձանց կողմից բուժօգնության դիմելու մասին Արցախում գործող բուժհիմնարկներից իրավապահ մարմիններին, այդ թվում դատախազությանը հաղորդումներ չեն ներկայացվել, իսկ ենթադրյալ հանցավոր դեպքերի առնչությամբ քրեադատավարական գործընթաց կարող է նախաձեռնվել բացառապես ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ քրեական գործ հարուցելու օրինական առիթի առկայության պարագայում: Ինչ վերաբերում է ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքին արձագանքելու համար ենթադրաբար ԱՀ նախագահի որոշումն ակնկալելուն, ապա աներկբայորեն վստահեցնում ենք, որ ԱՀ դատախազությունը որևէ կերպ կաշկանդված չէ այս կամ այն դեպքի առնչությամբ գործադիր իշխանության ղեկավար մարմինների դիրքորոշմամբ, իր սահմանադրական լիազորություններն իրականացնելու համար չի ակնկալում «հրահանգներ», ղեկավարվում է բացառապես ԱՀ-ում գործող օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության քաղաքացու առջև պատասխանատվության բարձր զգացումով և գործում է ամենօրյա աշխատանքով Արցախում օրինականության առավել բարձր մակարդակ ապահովելու հետևողականությամբ»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրությունում:
    16:35
    27.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Թաթոյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հրատապությունը
    Բրյուսելում Եվրոպառլամենտի պատգամավորներին ՀՀ ՄԻՊ Արման թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը, Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու հրատապությունը։ «Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս) գլխավորած պատվիրակությանը մանրամասն հիմնավորել եմ ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հիմքերը․ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը: Անդրադարձել եմ 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը: Հատուկ ուշադրություն եմ հրավիրել իմ փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալներին, համաձայն որի՝ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է: Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար: Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը: Նշել եմ նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Պատգամավորների նախաձեռնությամբ քննարկվել են նաև կրոնի և դավանանքի ազատության միջազգայնորեն երաշխավորված իրավունքի խախտման հարցերն Ադրբեջանի կողմից»։
    16:19
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուրախ կլինենք, եթե Փաշինյանն ինքը մասնակցեր Անթալիայի համաժողովին․ Չավուշօղլու
    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին կմասնակցեն 50 նախարարներ և 30 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ «Մենք համաժողովին հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ Փաշինյանն ասաց, որ հրավիրվածները կարող են մասնակցել ֆորումին։ Մենք ուրախ կլինենք։ Սա վստահության ամրապնդման քայլերի մաս է լինելու»,- ասել է նախարարը։ Չավուշօղլուն նաև հավելել է, որ թուրքական կողմը ուրախ կլիներ, եթե Փաշինյանն ինքը մասնակցեր համաժողովին։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետություն կընդունի հրավերը։ «Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց համենայնդեպս, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո շատ մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը, որովհետև եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթն ու հնարավորությունը բաց թողնենք, առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք», - ասել էր նա։
    16:14
    27.01.22
    Ավելին