Լրահոս
Հասարակական
14:56
29.01.22
197

Հայաստանում գործող աղանդները մեկը մյուսից հետաքրքիր տակտիկա ունեն․ իրավաբան

Img default alt hy

Մորմոնները ընկած ամբողջ քաղաքում անգլերենի անվճար դասընթացների բուկլետներ են բաժանում. քիչ առաջ Ինձ էլ մոտեցան, բարձրակարգ անգլերենով ուղարկեցի համապատասխան սրբի մոտ, գրում է իրավաբան Վահե Գրիգորյանը։

«Բայց պատկերացնում եք, թե քանի հարյուր երիտասարդ կուտի անվճար դասընթացների խայծը և իր կամքից անկախ կդառնա այդ հերթական աղանդի զոհը:

Չնայած Հայաստանում գործող աղանդները մեկը մյուսից հետաքրքիր տակտիկա ունեն. էլ մանկական ու երիտասարդական ճամբարներ, էլ անվճար դասընթացներ, ինչ ուզես:

Ու այս ամենը, իհարկե, պետական ապարատի լուռ համաձայնության ներքո»: