Լրահոս
2022-01-29
-
ՀայաստանՆիկո՛լ, երկիրը ծախել ես, գնացել, քեզ հիվանդի տեղ դրել. Արցախի հերոսի մայրՄեր վարչապետը կորոնավիրուսով դիտավորյալ «հիվանդացավ», որ այսօր Եռաբլուր չայցելի և Հայոց բանակի տոնը չշնորհավորի․ մեծ եղբայրները՝ Ալիևն ու Էրդողանը, թույլ չեն տվել․ «Yerkir.am»-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Նիկոլայի Առուշանյանի մայրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նա խորին արգահատանքով խոսեց գործող վարչախմբի մասին, այդ թվում՝ ՔՊ-ական պատգամավորների։ «Խմբով հիվանդացան։ Եթե հիվանդացել են՝ վերջին հիվանդանալը լինի։ ՊՆ նախարարի հարսանիքի օրը պարելն էլ՝ «կարապի պար» դառնա իրենց համար։ Բանակը լքած էն Սուրեն Պապիկյանը, որ հիմա պաշտպանության նախարար ա, ոչ բարով։ Հեռուստացույցը միացրել եմ՝ ոչ մեկ չի շնորհավորում տղաներին, զուռնա-դհոլով պարում են։ Էս ի՞նչ եք անում, ա՛յ ստոր արարածներ։ Նիկո՛լ, գետինը մտնես, այսքան վաղկոտ, ստոր մարդ կլինի՞։ Նիկո՛լ, երկիրը ծախել ես, գնացել, քեզ հիվանդի տեղ դրե՞լ, ա՛յ այլանդակ, ինչքան կարելի ա դեբիլ տեղով խաբես»,- ասաց զոհվածի մայրը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին14:2229.01.22 -
ՀայաստանՄամ, տենաս կգա էտ օրը, որ ես տուն գամ․ Հայոց բանակի օրը հերոսի 20-ամյակն էՈւղիղ 20 տարի առաջ՝ Ազգային բանակի կազմավորման օրը, ծնվեց Արտակ Գրիգորյանը: Գեղեցկադեմ տղան փոքր հասակում ճարպիկ էր ու աշխույժ: Դպրոցական տարիքում դասընկերների սիրելին էր, նրանց լիաթոք ծիծաղ պարգևող պատանին դպրոցում սիրել է մաթեմատիկա առարկան, սակայն բարձր դասարաններում սպորտն էր իր տարերքը: 2020 թ հունվար-ապրիլ ամիսներին սովորել է Էջմիածնի ԴՕՕՍԱՖ ՍՊԸ-ում, գերազանց հանձնելով բոլոր քննությունները, ստացել է վարորդական վկայական` ձեռք բերելով վարորդի մասնագիտություն, գրում է «News.am»-ը։ 2020 թվականի հուլիսի 30-ին զորակոչվել է բանակ` ծառայության անցնելով Մեղրիի զորամասում: Բանակում եղել է կարգապահ, բանիմաց, աշխատասեր: Ուրալ մեքենայի վարորդ է եղել: Հոկտեմբերի 2-ին ներառվելով հրետանավորների վաշտում՝ Արտակը տեղափոխվել է Արցախ: Եղել Է Ջաբրայիլում, Այգեհովիտում, Իշխանաձորում թեժ կռիվների է մասնակցել, որի պաշտպանական մարտերի ժամանակ էլ զոհվել է հոկտեմբերի 18-ի երեկոյան: ԴՆԹ հետազոտությունը հաստատվել է փետրվարի 5-ին, հուղարկավորվել է փետրվարի 9-ին հայրենի Դողս գյուղում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հոկտեմբերի 27-ի հրամանով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով: Հարազատներից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Արտակի 20-ամյակը այլ կերպ է լինելու: «Ակտիվ, աշխույժ, զգացմունքային, շատ շուտ էր հուզվում,...շատ կատակասեր էր, հիմա մեր տունը դատարկվել է»,- hraparak.am-ի հետ զրույցում ասում է հերոսի քույրը՝ Սրբուհին, մեծ վշտով պատմում ամիսներ ձգվող ապրումներից: «Հայրիկս՝ որպես պահեստազոր, սեպտեմբերի 29-ից գնացել էր Արցախ՝ Մարտունի 3, իսկ Արտակը Ջրականն էր պաշտպանում, հոկտեմբերի 28-ի երեկոյան էր, հայրիկս զանգահարել է Արտակին, Արտակը ասել է, որ նահանջ են անում, հասնի Իշխանաձոր՝ կզանգի, ու էդպես էլ չի զանգում, հայրիկս զանգում է զորամաս և իմանում, որ զոհվել է, իսկ մենք՝ տան անդամներով, լուրերից ենք իմանում․․․: Ամիսներ շարունակ Ստեփանակերտում Կարմիր խաչի հետ բանակցել են ադրբեջանցիների հետ ու միայն դեկտեմբերի վերջին նոր թույլ են տվել մտնել եւ հանել աճյունները, իսկ փետրվարի 5-ին հաստատվեց ԴՆԹ-ն»: Պատերազմի օրերին երբ տուն է զանգահարել, շատ չի խոսել․ «Առաջինը հարցնում էի՝ ապահով է տեղը, թե ոչ, հետո՝ հաց կերել է, չի կերել: Զոհվելուց մեկ օր առաջ մայրիկիս հետ խոսեց, ասեց՝ մամ, տենաս՝ կգա էտ օրը, որ ես տուն գամ: Մաման ասեց՝ չասես նման բան, անպայման հետ ես գալու, որ էլի կատակներ անես, գոռգոռաս մեր վրա: Ձայն չհանեց»,-պատմում է քույրը՝ նշելով , որ Արտակը կրտսեր եղբոր՝ Անդրանիկի հետ շատ էր կապված․ «Առանց իրար չէին կարողանում, ոնց որ զույգ եղբայրներ լինեին, տարիքային տարբերությունը մեկ տարի է ուղիղ, շատ ուրախ էր, որ եղբոր հետ նույն զորամասում կծառայի․․․»:Ավելին14:1629.01.22 -
ՀայաստանԳտե՛ք և ճանաչե՛ք մեզ շրջապատող մարդկանց, ովքեր անարգում են Ազգային հերոսի մորը. Գ. ՎարդանյանՆյութի մեկնաբանությունները նայեք և տեսեք մեր երկրի հակառակ կողմը, և նիկոլին սատարողների մարդկային, որակական հատկանիշները. անդրադառնալով Արցախի հերոս Դավիթ Նիկոլայի Առուշանյանի մոր՝ Yerkir.am-ին տված հարցազրույցի արձագանքներին՝ նշել է ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։ Հիշեցնենք՝ Արցախի հերոսի մայրը Եռաբլուրում Բանակի օրվա կապակցությամբ տված իր հարցազրույցում խիստ քննադատության էր ենթարկել Փաշինյանի իշխանությանը և նրա կամակատարներին։ 《Մեկնաբանությունները արտացոլում են մեր հասարակության մի հատվածի վերաբերմունքը Ազգային հերոս ծնած մոր նկատմամբ, Ազգային հերոսի նկատմամբ, ով, իր կյանքը զոհաբերելով այդ նույն հասարակության համար, իր չորս անչափահաս երեխաներին զրկել է հայր ունենալու իրավունքից։ Մեկնաբանություն գրողներից շատերը ֆեյք չեն, կարդացե՛ք մեկնաբանությունները, գտե՛ք, ճանաչե՛ք և իմացե՛ք, մեր շրջապատող մարդկանցից ովքեր են, որ անարգում են Ազգային հերոսի մորը։ Այդ ստոր տեսակը կա և մեզ հետ հավասար ապրում ու շնչում է այն հողի վրա, որի համար իր կյանքը զոհեց այս կնոջ որդին։ Հերոսը մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր, Արցախի հերոս Դավիթ Նիկոլայի Առուշանյանն է, ով ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավել զրահատեխնիկա։ Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և իր վիրավորվելուց հետո դուրս գալով խոցված ՀՄՄ-ից` չի լքել մարտադաշտը, մտել է այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը: 2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը, չլքելով ռազմի դաշտը, մտել է 3-րդ ՀՄՄ-ն և շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպանության խորքը, իր կյանքի գնով կատարելով մարտական առաջադրանքը»- նշել է Գերասիմ Վարդանյանը։Ավելին14:1329.01.22 -
ՀայաստանՀայոց բանակին նվիրված միջոցառումը չկայացավ, որովետև փորձել են չբարկացնել Ալիևին. ԽամոյանԱվելին14:0329.01.22 -
ՀայաստանՍաթիկ Սեյրանյանը վերընտրվեց ՀԺՄ նախագահԺուռնալիստների միության գործող նախագահ, «168»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց միության նախագահի պաշտոնում: Սեյրանյանը ընտրվեց 92 կողմ ձայնով: Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում այլ թեկնածու չէր առաջադրվել:Ավելին14:0229.01.22 -
Առողջապահական«Օմիկրոն» շտամի դեպքում պետք չէ ապավինել COVID-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետինԿորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեպքում պետք չէ ապավինել COVID-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետին, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Եթե ունեցել եք COVID-19, միևնույն է, պատվաստվե՛ք։ «Լաբորատոր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ COVID-19 վարակից ապաքինվելը չի ապահովում պաշտպանության այնպիսի մակարդակ, որ իմունային համակարգը կարողանա կանխել հետագա վարակումը։ Կրկնակի վարակման դեպքեր նույնպես հնարավոր են, ուստի վարակից և հիվանդության պոտենցիալ ծանր ընթացքից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստվելն է», - նշել են նախարարությունից:Ավելին13:5829.01.22 -
ՀայաստանԼրագրողների դեմ ամենատգեղ ատելության խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը. Թագուհի ԹովմասյանԼրագրողների դեմ ամենատգեղ ատելության խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Բնականաբար, արդեն շղթայական ռեակցիայով այդ վերաբերմունքն իջնում է ներքև ու արդեն պատգամավորներն են հանդգնում ԱԺ ամբիոնից վիրավորել լրագրողներին», - նշեց նա: Ըստ պատգամավորի` Նիկոլ Փաշինյանի նպատակն է լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքը իջեցնել, հասցնել ամենացածր մակարդակի, որովհետև նա շատ լավ գիտի լրատվամիջոցների ուժը, հետևաբար, փորձում է լրագրողների դերակատարումը նսեմացնել Հայաստանում: Թագուհի Թովմասյանն ասաց, թե առաջիկա շաբաթվա ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցությունը Էթիկայի հանձնաժողով ձևավորելու մասին նախագիծ է դնելու շրջանառության մեջ, սակայն հարց է` իշխանությունը կգնա՞ այդ քայլին, թե՞ չի գնա: «Որովհետև հասկանում են, որ իրենց գործունեությունը դառնալու է Էթիկայի հանձնաժողովի քննության առարկա, դրա համար դժվարանում եմ ասել՝ ինչ արդյունքի կհասնենք, բայց քայլ չանել չենք կարող», - նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:Ավելին13:4829.01.22 -
ՀայաստանԳանգուղեղային ծանր վիրավորում ստացած տղաների համար բացվեց ՀՀ–ում առաջին խնամքի կենտրոնը«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում այսօր` հունվարի 29-ին, բացվել է նոր բաժանմունք, որը նախատեսված է գանգուղեղային ծանր վիրավորում ստացած զինվորների համար, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։ Վերականգնողական կենտրոնում սկզբում իրականացվեց օրհնության արարողություն, այնուհետև կտրվեց կարմիր ժապավենն ու հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու պայմաններին։ «Այսօր լրանում է 4 տարին, ինչ գործում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։ Այս ընթացքում մեզ հաջողվել է շուրջ 6 հազար մեր տղաներին սպասարկել, նրանց հույս ու հավատ ներշնչել։ Այսօր էլ բացում ենք նման բաժանմունք` բարերարների օգնությամբ»,- նշել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նրա խոսքով` բաժանմունքը տարբերվում է այլ հարթակներից իր ուղղվածությամբ` այստեղ բուժում կստանան այն տղաները, որոնք գանգուղեղային կամ ողնաշարային ծանր վնասվածք ստանալուց հետո ունեն այնպիսի կարգավիճակ, որը թույլ չի տալիս նրանց երկարատև բուժումն այլ հաստատություններում, առավել ևս տան պայմաններում։ Մուրադյանն ընդգծել է, որ իրենց բաժանմունքում տղաները կստանան այնպիսի բուժում, որը թույլ կտա վերջիններիս հանել այդ վիճակից` խոսքը կոմատոզ վիճակի (կյանքին վտանգ սպառնացող վիճակ, որը բնորոշվում է գիտակցության կորստով, ռեֆլեքսների մարմամբ մինչև լրիվ անհետանալը,- խմբ.) մասին է։ Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի համար տարածքը տրամադրել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը: Բաժանմունքի բացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգացել է ԱՄՆ–ում գործող Family Rescue Fund-FRF բարեգործական հիմնադրամը: FRF հիմնադրամի նախագահ Նազ Բաշքիջյան–Աթիկյանն ասաց, որ իրենք շատ ծրագրեր են իրականացրել Զինվորի տան հետ և այս մեկն էլ բացառություն չեղավ։ «Անցյալ տարի սեպտեմբերին, երբ ես եկա Հայաստան, Հայկուհին (Զինվորի տան տնօրենը,–խմբ.) ինձ ասաց այս ծրագրի մասին, ես անմիջապես պատասխանեցի, որ անպայման կօգնենք ու կանենք ամեն ինչ։ Ահա այսօր արդեն այս ամենն իրականություն է»,- նշել է Նազ Բաշքիջյանը։ Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ ընդգծեց, որ նման վնասվածքներ ստացած տղաներին պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցը բաց էր մնացել։ Բուժման ծախսերի վերաբերյալ դեռևս անցած տարի կենտրոնը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, խնդրել, որպեսզի սահմանվի հատուկ գին, քանի որ նմանատիպ բուժումը թանկ է, սակայն առայժմ բուժումն իրականացվում է բարերարների միջոցներով։ «Մենք ունեինք որոշակի վիճակագրություն, թե տարբեր պատերազմների ընթացքում նման վնասվածք ստացածներից քանի տոկոսն ունի նմանատիպ բուժօգնության կարիք։ Դրան համապատասխան էլ ընտրվել է մեր մահճակալային ֆոնդը: Այս պատերազմի հետևանքով նման խնդրով 4 տղա է տեղափոխվել արտերկիր, վստահ եմ` եթե այս կենտրոնն այն ժամանակ լիներ, կարիք չէր լինի նրանց տեղափոխելու»,- ասել է Մինասյանը։ Բաժանմունքում հնարավորություն կա մինչև 20 զինվորի բուժօգնություն տրամադրելու։ Զինվորի տան տնօրենը շեշտեց, որ ապագայի համար կան նաև ավելի մեծ ծրագրեր, որոնց կողքին կրկին կանգնած է FRF հիմնադրամը։Ավելին13:3229.01.22 -
ՀայաստանԵրբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել․ Աննա ՄկրտչյանՁեզ էլի կարողացան խաբել, որովհետև հետևողական չեղաք, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Չզատեցիք կարևորն ու սպառման համար մտացվածը։ Ձեզ էլի չասեցին թե ինչ է ԵԽԽՎ-ն ու ինչ է ներկայացնում ընդունված բանաձևը։ Գրելու եմ այն, ինչ շատերը սեփական քաղաքական ճկուն կյանքից ելնելով Ձեզ ուղիղ չեն ասի։ Աշխարհը երբեք ուժեղ Հայաստան չի ցանկացել։ Աշխարհը երբեք հայկական երկու պետականություն չի ցանկացել։ Աշխարհը երբեք հայկական Արցախ ու անվտանգ Հայաստան չի ցանկացել։ Աշխարհի համար որքան թույլ հայկական պետություն, այնքան կառավարելի։ Աշխարհի համար որքան խեղճ հայկական պետություն, այնքան առավել բարեհաճ։ Աշխարհի կամքն այս անգամ մեզ մատուցեց ԵԽԽՎ-ն։ Աշխարհի չուզելը միայն ցանկություն չէ։ Այն մշակված, մեր վրա օգտագործվող մեխանիզմներ։ Մեխանիզմը շատ պարզ է։ Օրինակ՝ ԱՄՆ կոնգրես ներխուժած ԱՄՆ հպարտը պետք է գնդակահարվի, եվրոպական մայրաքաղաքում սահմանվածից 3 րոպե շատ ցույց արածը պիտի ձերբակալվի, Ղազախստանում հեղաշրջում նախապատրաստածները պիտի սպանվեն։ ԲԱՅՑ, ԲԱՅՑ, ԲԱՅՑ Հայաստանում պետական շենք մտած տխմարին կպնել չի կարելի, Հայաստանում կենդանի մարդկանց դագաղ պարացնելը շատ նորմալ ու հանդուրժելի պրոցես է։ ՈՐՈՎՀԵՏև ՈՐՈՎՀԵՏև ՈՐՈՎՀԵՏև կա գերագույն նպատակ՝ քանդել Հայաստանը։ Այս պարագայում կեղծիքի պատվանդանից իջեցվում է իրավունքն ու ազատությունը ու դրվում կեղծ պապիկներ, կարմիր գծեր, արագաչափեր։ Ինձնից շատ մարդու ազատ կամարտահայտությունը սիրող չեք հաստատ։ Ինձնից ավել իրավահավասարության հասնել հաստատ չեք ուզի։ Բայց ինձ այս երևույթների իրական կողմն է հետաքրքրում, դրա արժեքը՝ առանց կեղծիքի։ Դրա համար ես իրավունքի, ազատության ու ժողովրդավրության մասին կլսեմ նրանցից, ովքեր Հայաստանում տեսան դատարանների շրջափակումը ու դատապարտեցին իշխանազավթ նիկոլին։ Կլսեմ նրանց, ովքեր քաղաքականությունը չեն շփոթում կենդանի մարդկանց թաղումների հետ։ Սպասում եմ ժողովրդավարների խոսքին դագաղների, ՀՀԿականների անչափահաս երեխաների նկատմամբ հոգեբանական բռնության, կին պատգամավորների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ։ Իսկ ամեն անգամ դեպի մեր պետությունը շպրտված դատարկությունը ինձ պետք չէ, որովհետև դրա շարունակությունը մեր պետությունը թշնամու ոտքերի առաջ մատաղ անելն է։ Արցախը թուրքին տալն ընդամենը մի բանաձև արժե՞ր։ Բա որ Սյունիքը տանք, հետո Ցեղասպանությունը մոռանանք վստահ եմ ԵԽԽՎ-ն կհայտարարի Հոբսի ու Լոքի նվաստությունը նիկոլի արտաբերած աղբի հետ համեմատած։ Ազգային պետության արժանապատվությունը փոխել դատարկ ձևակերպումներով։ Դուք չգիտեմ, բայց ես շոշափելի հայրենի հող եմ ուզում, ազգային մտածողությամբ կերտված իրավական պետություն։ Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել։ Զրո հասցեականություն, զրո քայլ։ Ես կսկսեմ լսել ԵԽԽՎ-ին միայն արցախցու վրա թափված ֆոսֆորային զենքի և թուրք վարձկանների դատապարտումից և դրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո։ Թե չէ եվրոպական բազմաստանդարտ պիտույքների ու տարատեսակ աստիճանի ճկվող խաղալիքներն արդեն չեն գրավում։ Հ.Գ. Ժողովրդավարության նոր ցուցիչ էր նաև նիկոլի քրեաօլիգարխների կողմից վարձատրվող ֆեյքերի կազմակերպված աշխատանքը երեկ։ Կարծում եմ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանին կարելի է նիկոլական ֆեյքերի մասին գոհունակության բանաձև ընդունել։ Բայց ասեմ, երեկ բանակի տոնը չնշելը, Ձեր ուսապարկերի հռհռոցը Եռաբլուրում կոծկել չստացվեց։ Այսօրվա համար այլ բան մտածեք»։Ավելին13:2929.01.22 -
ՀայաստանՏասնյակ աշխատակիցներ գործազուրկ կդառնան․ «Հրապարակ»Համայնքների խոշորացումը կրճատումների տեղիք է տվել: Հրազդանի համայնքապետարանից վարչական շրջանների աշխատակիցներին աշխատանքից ազատվելու վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվել: Մարտի 1-ից տասնյակից ավելի աշխատակիցներ գործազուրկ կդառնան: Համայնքապետարանները կունենան 3-ական աշխատող։ «60 հազար դրամն էլ շատ համարեցին, գոնե դրանով ինչ-որ կարիք կարող էինք հոգալ: Մեզնից շատերն ընկած՝ աշխատանք են ման գալիս, ոմանք էլ ուղղակի անաշխատանք կմնան: Չենք հասկանում՝ ո՞րն էր խոշորացման լավ կողմը: Հրազդանին միացնելով 4 գյուղեր՝ կարծում են, թե ավելի արդյունավե՞տ կլինի կառավարումը: Թող պարգեւավճարները կրճատեն, համայնքապետարաններում աշխատողներին աշխատանքից չազատեն, առանց այն էլ չնչին աշխատավարձ ենք ստանում»,- «hraparak.am»-ին են ասել համայնքային աշխատողները: Ծաղկաձոր համայնքի վարչական շրջաններում պատկերն այլ է: Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Մարմարիկ, Հանքավան համայնքները երկրորդ անգամ խոշորացան: Համայնքապետարաններում աշխատակիցների թիվը կրճատվել է, սակայն գործող վարչական ղեկավարներին աշխատանքից ազատելու մասին ծանուցումներ են ուղարկվել: Հանքավան համայնքի ղեկավար Շահեն Հակոբյանը որոշել էր ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, նրան պետք է սատարեին մյուս համայնքների ղեկավարները, հետո ինչ-ինչ պատճառներով չի առաջադրվել: Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանին այս հանգամանքը դուր չի եկել, եւ նա որոշել է ազատվել վարչական շրջանի ղեկավարներից: «Որոշել էի առաջադրվել ընտրություններում, բայց հետո հետ կանգնեցի: Փետրվարի 22-ին պարզ կլինի՝ կաշխատե՞մ թե՞ ոչ»,- ասաց Շահեն Հակոբյանը: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Նարեկ Հարությունյանի հետ, ասել է. «Ո՛չ լավ, ո՛չ էլ՝ վատ»: Աշխատանքից ազատվելու ծանուցում է ստացել նաեւ Արտավազ վարչական շրջանի ղեկավարը։ «Էնպես չի, որ հիմա այս աշխատանքն իմ սրտով ա, լավ աշխատանք ճարեցի՝ դուրս կգամ աշխատանքից»,- ասել է Ռեմ Հովհաննիսյանը: Աղավնաձոր վարչական շրջանն էլ նոր ղեկավար ունի՝ աշխատակազմի քարտուղար Մկրտիչ Դանիելյանը: Մեղրաձորի վարչական ղեկավար է նշանակվել Վոլոդյա Հովհաննիսյանը:Ավելին13:2029.01.22 -
ՀայաստանԾաղկաձորում 44-ամյա տղամարդը փորձել է գողություն կատարել, սակայն 3-րդ հարկից ցած է ընկելՀիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի բութ վնասվածքով ու կողերի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Ծաղկաձոր քաղաքում ընկնելու հետևանքով։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նա հունվարի 26-ին գողություն կատարելու նպատակով գնացել էր Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում գտնվող կոմունալ տնտեսության չգործող շինություն և փորձել էր գողանալ շինության 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանները, սակայն շինության 3-րդ հարկից ընկել էր և ստացել մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն։Ավելին13:1729.01.22 -
Հայաստան21-ամյա Մարիանան պարեկներին կաշառք է առաջարկել. նրան բերման են ենթարկելՈստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Իտալիայի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 21-ամյա Մարիանա Խ.-ին, որը վարչական արձանագրություն չկազմելու համար իրենց կաշառք էր առաջարկել։ Ոստիկանությունից հայտնում են, որ նախապատրաստվում են նյութեր:Ավելին13:1429.01.22 -
ՀայաստանԸնկերների պատմելով՝ Թաթուլը մարտական ընկերոջ կյանքը փրկելիս է մահացու վիրավորում ստացել2020թ. Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է կրտսեր սերժանտ Թաթուլ Այվազյանը: Թաթուլ Կամոյի Այվազյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Մանկությունն անց է կացրել ԱՀ Մարտակերտի շրջանի Կիչան համայնքում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը։ «2020թ. հունվարին եղբայրս զորակոչվել է բանակ, ծառայել Մատաղիսում։ Նա օրինակելի զինվոր էր, բարի ու ընկերասեր: ՀՀ Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում կազմակերպված սերժանտական դասերին մասնակցելուց հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում և շարունակել ծառայությունը։ Չարաբաստիկ պատերազմից երկու օր առաջ` սեպտեմբերի 25-ին, Թաթուլը դիրքի ավագ է նշանակվել։ Եղբայրս զոհվել է պատերազմի առաջին օրը։ Ընկերների պատմելով՝ մարտական ընկերոջ կյանքը փրկելիս է մահացու վիրավորում է ստացել։ Մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսը համարվել է անհետ կորած։ Մարմինը հողին ենք հանձնել սեպտեմբերի 3-ին։ Հաջորդ օրը հարազատ դպրոցում կազմակերպել են ցերեկույթ՝ նվիրված Թաթուլի հիշատակին ու քայլերթով միչև գյուղի հուշարձանը պսակ են տարել, իսկ ընկերները հերթով պահում էին նկարը։ Դպրոցի փառքի սրահում էլ անկյուն են առանձնացրել՝ ի հիշատակ Թաթուլի», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայրենիքի նվիրյալ Թաթուլի քույրը՝ Լուիզան: Թաթուլ Կամոյի Այվազյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:Ավելին13:1129.01.22 -
ՀայաստանՃանապարհի մերկասառույցի պատճառով BMW-ն բախվել է Volkswagen-ին, վերջինս էլ՝ բեռնատարինԵրեկ՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 17։00-ի սահմաններոմ Արցախի Հանրապետության քաղաքացի՝ 24-ամյա Վլադիմիր Ա-ն իր վարած BMW 528 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 226 կմ հատվածում բախվել է Գորիսի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Ղ-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որից հետո Volkswagen-ը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել Արարատ քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Արտյոմ Ս-ի վարած FAW մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Դավիթ Ղ-ն և նրա ուղևոր՝ Գորիսի բնակիչ, 35-ամյա Մանուշակ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ ձյան մեջ։Ավելին13:0829.01.22 -
Հայաստան«Թուրքերի տեխնիկան եկել, աշխատում է, ՊՆ-ից ասում են` իրենց վարչական տարածքն ա». Նորաբակի բնակիչԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Գեղարքունիք այցի ժամանակ հանդիպել է սահմանամերձ Նորաբակ համայնքի բնակիչներին, որոնք պատմել են իրենց խնդիրների և ոտնահարված իրավունքների մասին: «Թշնամուն դեմ դիմաց կանգնած Նորաբակ համայնքի բնակիչներն իրենք են պատմում իրենց խնդիրների և իրավունքների ոտնահարման մասին. Խախտված է նրանց անվտանգ և բնականոն կյանքը. ցավալի է, բայց փաստ, որ Կառավարությունը կենսական խնդիրների կարգավորման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկում , որի հետևանքով սահմանամերձ համայնքներում տիրող տրամադրությունները, ինչ խոսք, խորը մտահոգության տեղիք են տալիս,- գրել է պատգամավորը:Ավելին12:4529.01.22 -
ՄիջազգայինԲայդենը հայտարարել է, որ զորք կուղարկի Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի երկրներԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է՝ ամերիկացի զինծառայողները մոտ ժամանակներս կմեկնեն ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական երկրներ: Սպիտակ տան տվյալներով՝ դաշինքի «արևելյան ճակատի» ուժեղացման բարձր պատրաստության վիճակում են գտնվում ԱՄՆ-ի 8,5 հազար զինվորականներ։ «Ես մոտակա ժամանակներս զորքեր կուղարկեմ Արևելյան Եվրոպա, ՆԱՏՕ-ի երկրներ։ Ոչ մեծաթիվ»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստին» Բայդենի խոսքերը։ Ամերիկյան իշխանությունները նշում են, որ 8,5 հազար զինծառայողներից բաղկացած զորակազմը նախատեսված է Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո դաշինքի անդամ երկրների տարածքում հնարավոր տեղակայման համար, այն երկրների, որոնք Ուկրաինայի շուրջ իրադրության լարվածության աճի պայմաններում վախենում են իրենց անվտանգության համար։ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման հարցը քննարկվել է ԱՄՆ-ի և և ալյանսի դաշնակիցների հետ Ռուսաստանի բանակցությունների ընթացքում: Մոսկվան, մասնավորապես, պնդում էր արևելյան ուղղությամբ դաշինքը չընդլայնելու և ՌԴ-ին սահմանակից պետություններում դաշինքի ռազմական ենթակառուցվածք չտեղակայելու անհրաժեշտությունը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններում հաշվի չեն առնվել Ռուսաստանի այնպիսի սկզբունքային մտահոգությունները, ինչպիսիք են Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային համակարգերի տեղակայումից հրաժարվելը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալը, ինչպես նաև Եվրոպայում դաշինքի ռազմական ներուժի և ենթակառուցվածքի վերադարձը 1997 թվականի դիրքերին»։ Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել էր ԵԱՀԿ և Ռուսաստան-ՆԱՏՕ փաստաթղթերում ամրագրված հիմնարար սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, որը թույլ չի տալիս սեփական անվտանգության ամրապնդումը այլ երկրների անվտանգության հաշվին:Ավելին12:4329.01.22 -
ՀասարակականԵրևի մոռացել են Նիկոլ Փաշինյանի հայհոյանքները, սպառնալիքները. Արթուր ՂազինյանԵթե ԵԽԽՎ համար 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական էին, ուրեմն այդ կառույցն ունի մասնագիտական ու արժեհամակարգային լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ, այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նրա խոսքով` եվրոպացի «բարեկամները» երևի մոռացել են Նիկոլ Փաշինյանի կողմից տարածվող ատելության խոսքը, հայհոյանքները, սպառնալիքները, բաբտիկով մուրճը: «Կամ նրանց չեն զեկուցել առնվազն 150.000 կեղծված ձայների մասին, վարչական ռեսուրսի անխնա և ամբողջ ծավալով օգտագործումը, ոստիկանական ուժերի ամենաթողությունը, լկտի ու սանձարձակ վարքագիծը, հարձակումները ընդդիմության շտաբերի ու ներկայացուցիչների բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերը: Հեռու եմ այն մտքից, որ ԵԽԽՎ հանդիսանում է ժողովրդավարության լաբորատորիա, որտեղ որոշում են ստեղծել քաղաքական ճգնաժամեր կամ հանգուցալուծել դրանք: Եթե մեր եվրոպացի «բարեկամներին» շատ է պետք վերջնականապես կապիտուլացնել հայկական պետականությունը և հանուն այդ նպատակի որոշվել է երկրորդ «պողպատե մանդատը» հանձնել պետական դավաճաններին, ապա դա արդեն քաղաքական դիրքորոշում է... Հ.Գ. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բանաձևին դեմ քվեարկելը ոչ մի պարագայում այն չի դարձնում հայամետ», - նշել է Ղազինյանը:Ավելին12:3929.01.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Ըսիկ պետությո՞ւն է, թե՞ կատակ անելու տեղ». Քերոբյանի «մենյուն» Շիրակը մերժում էԱվելին12:3029.01.22