Լրահոս
Սպորտ
16:16
29.01.22
156

ՄԱԿ-ը բոլոր երկրներին կոչ է արել Օլիմիպական խաղերի ժամանակ խաղաղություն պահպանել

Img default alt hy

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ հրադադար պահպանելու կոչով է հանդես եկել։

«Հակամարտությունների ծավալման ու լարվածության աճի պայմաններում «օլիմպիական զինադադարը» հնարավորություն է՝ հաղթահարելու տարաձայնություններն ու ուղիներ գտնելու՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Կոչ եմ անում բոլորին՝ հրադադար պահպանել 2022 թվականի Օլիմպիական ու Պարօլիմպիական խաղերի ժամանակ և դադարեցնել թշնամական գործողությունները՝ դրանց ընթացքում»,- նշված է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրությունում։