Լրահոս
2022-01-29
-
ՀասարակականՎանաձորում կնոջը մասնատած ամուսինը կալանավորվեց. նրա մոտ նկատվել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներՎանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում հունվարի լույս 26-ի գիշերը 70-ամյա Ալվարդ Ք.-ին մասնատած 76-ամյա ամուսինը կալանավորվել է։ Այս մասին «NEWS.am»-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։ Հարցաքննության ընթացքում տղամարդու մոտ նկատվել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Նա նաև չի հիշել իր երեխաների անունները։ Օրեր առաջ օպերատիվ-քննչական խումբը 70-ամյա կնոջ դիակը հայտնաբերել էր լոգարանում, իսկ տան բակում՝ ոտքերը:Ավելին16:3029.01.22 -
ՍպորտՄԱԿ-ը բոլոր երկրներին կոչ է արել Օլիմիպական խաղերի ժամանակ խաղաղություն պահպանելՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ հրադադար պահպանելու կոչով է հանդես եկել։ «Հակամարտությունների ծավալման ու լարվածության աճի պայմաններում «օլիմպիական զինադադարը» հնարավորություն է՝ հաղթահարելու տարաձայնություններն ու ուղիներ գտնելու՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Կոչ եմ անում բոլորին՝ հրադադար պահպանել 2022 թվականի Օլիմպիական ու Պարօլիմպիական խաղերի ժամանակ և դադարեցնել թշնամական գործողությունները՝ դրանց ընթացքում»,- նշվախ է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրությունում։Ավելին16:1629.01.22 -
ՀայաստանՎանաձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 1 զոհ, 1 վիրավորԱյսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնոմ է «shamshyan.com»-ը։ Ժամը 12։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 46-ամյա Արտակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 75-ամյա Հարություն Մաշարաջյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 18-ամյա Էմի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայարփի Սահակյանը, ով դեպքի վայրում զննություն էր կատարում, երբ հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Opel-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։Ավելին16:1329.01.22 -
ՄիջազգայինՄայրը 3-ամյա դստերը նետել է գորշ արջի վանդակը՝ Տաշքենդի կենդանաբանական այգումՈւզբեկստանում՝ Տաշքենդի կենդանաբանական այգում, մայրը 3 տարեկան դստերը գցել է գորշ արջի վանդակը: Ականատեսները պատմել են, թե ինչպես են փորձել մոր ձեռքից ազատել երեխային:Ավելին16:0529.01.22 -
ՄիջազգայինՏոկաևը Նազարբաևի «պատմական առաքելություններից» է համարել սահմանազատումն ու սահմանագծումըՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայրենակիցներին կոչ է արել չմոռանալ երկրի կյանքում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի «պատմական դերակատարման» մասին, հայտնում է Տոկաևի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ «Եկեք արժանին մատուցենք առաջին նախագահի պատմական առաքելությանը, որպես առաջնահերթություն դիտարկենք նրա գրանցած հաջողություններն ու արժանիքները, իսկ հնարավոր բացթողումները թող դաս լինեն երկրի ապագա ղեկավարների համար», - ասել է Տոկաևը։ Նրա խոսքով՝ Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի համար ամենաբարդ ժամանակաշրջանում՝ 1990-ականների սկզբին, լծվել է պետականաշինությանը։ Որպես Նազարբաևի օրոք գրանցված կարևորագույն ձեռքբերում, Տոկաևը մատնանշել է սահմանազատումն ու սահմանագծումը։ «90-ականների կեսին սկսվեց սահմանի իրավական ձևակերպման գործընթացը, որն ավարտվեց դելիմիտացիայով ու դեմարկացիայով։ Այս ձեռքբերումը կարևորագույն նշանակություն ունեցավ մեր պետության անվտանգ կենսագործունեության համար», - ասել է Տոկաևը։Ավելին15:5629.01.22 -
ՀայաստանԴավիթ Տոնոյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և անձնական երաշխավորության միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբանՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը նշել է, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով նաև հիմնավոր կասկածի առկայության հարցը, թեև քննության այս փուլում հիմնավոր կասկածին չեն անդրադառնում՝ հաշվի առնելով, որ մեղադրական եզրակացությունը հաստատված է, սակայն պաշտպանության կողմը տեսնում է դրա անհրաժեշտությունը, քանի որ, ըստ փաստաբանի, ապացույցները բազմապիսի են, որոնք հերքում են Տոնոյանի առնչությանը՝ մեղսագրվող արարքին։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև կալանավորման միակ հիմքին՝ խոչընդոտման հավանականությանը։ «Հետաքրքիրն այն է, որ առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ վկայակոչել է ԵԴ նախադեպային այնպիսի նորմեր, որոնք թույլ չեն տալիս արդեն իսկ քննության այս փուլում շարունակական կալանքը պահել։ Թվարկել է այդ նախադեպային որոշումները, դրանից հետո՝ դրան լրիվ հակառակ դիրքորոշում արտահայտել։ Զարմանալի է, թե ինչպես է նման դիրքորոշման դիմել դատարանը։ Մասնավորապես, նշել է, որ քննության հետագա փուլերում աստիճանաբար այդ խոչընդոտելու վտանգը նվազում է, պետք է ծանրակշիռ փաստարկներ, ապացույցներ լինեն, որը կհիմնավորի շարունակական կալանքի տակ պահելը, բայց սույն դեպքում որևէ նման տվյալ, ապացույց չի ներկայացվել, վերացական, ինչ-որ կանխատեսական մոտեցումների վրա հիմնված ենթադրություններ են արել և ներառել որոշման մեջ»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չկա որևէ մի վկա, որի վրա ազդեցություն գործադրելու իմաստ առհասարակ առկա լինի։ Նախաքննության ընթացքում Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ առերեսում է տեղի ունեցել միայն մեկ վկայի հետ և, ըստ փաստաբանի, ասել, որ վկաների վրա ընդհանրական կերպով կարող է ազդեցություն ունենալ, որևէ կերպ հիմնավորված չէ։ «Առհասարակ դատարանի որոշումն իրենից կոնկրետ հիմնավորում չի ներկայացնում։ Բոլոր ձևակերպումներն ընդհանրական են, բոլորի վերաբերյալ միատեսակ մոտեցում, միատեսակ միտք է արտահայտել։ Դրանով իսկ պաշտպանության կողմին զրկել է կոնկրետ հակափաստարկներ ներկայացնելու հնարավորությունից։ Այսինքն, ստացվում է, Դավիթ Տոնոյանը, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի, բայց թե ինչպես պետք է խոչընդոտի՝ որևէ կերպ նշված չէ, ում վրա և ինչ նպատակով պետք է ազդեցություն գործադրի՝ չի հիմնավորվել»,- նշել է Հովհաննիսյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ամբողջ գործարքը, որի շուրջ պտտվում է քրեական գործը, փաստաթղթավորված է և գտնվում է գործում․ պետք է ընդամենն ուսումնասիրել և դրանց իրավական գնահատական տալ։ Նման պարագայում վկաների վրա ազդեցություն գործադրելով անգամ հնարավոր չէ որևէ կերպ գործի քննությանը խոչընդոտել։ Նշենք, որ այս պահին, ըստ դատակոչի ցուցակի, 15 վկա է, որոնցից միայն մեկի հետ է Տոնոյանն առերեսվել։ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով նախնական դատական նիստ է նշանակվել փետրվարի 4-ին։ Փաստաբանը չի բացառել, որ միջնորդություն կներկայացնեն՝ դատախազին բացարկ հայտնելու մասին։Ավելին15:4529.01.22 -
ՀասարակականՊեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի 6 մարզիկ2022 թվականի փետրվարի 4-20-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կկայանան 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Հայաստանից օլիմպիական խաղերին կմասնակցեն 6 մարզիկներ՝ 3 դահուկորդ, 1 լեռնադահուկորդ և գեղասահքի զույգը։ Տարվա գլխավոր մարզական միջոցառման` դահուկավազքի մրցումներում, Հայաստանը կներկայացնեն Շիրակի մարզի Աշոցք համայնքի դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը։ Մարզիկները, մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյանների գլխավորությամբ, մրցավայր կմեկնեն հունվարի 31-ին:Ավելին15:3929.01.22 -
ՀայաստանՄեքենան բախվել է ծառին. 41-ամյա վարորդը մահացել էՀունվարի 28-ին, ժամը 11։25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Վարորդը՝ 41-ամյա Հովհաննես Թանանյանը, մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։Ավելին15:3329.01.22 -
ՀասարակականՊՆ-ն ու ԳՇ-ն իրավունք չունեն շնորհավորել բանակի տոնը. նրանք պարտության են մատնել մեզ, քայքայել ու ջախջախել են բանակը. Ավետիք ԻշխանյանԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համաձայն չէ ՔՊ-ական ՄԻՊ-ի թեկնածուի հետ, որ Հայաստանում քաղբանտարկյաներ չկան. նա պնդում է՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: «Աշխարհում չկա որևէ երկիր, որն ընդունի, որ ունի քաղբանտարկյալներ, այդպիսի երկիր գոյություն չունի, ոչ մի երկիր, այդ թվում, Հայաստանի իշխանությունների բարեկամ Ադրբեջանը նույնպես չի ընդունում, որ ունի քաղբանտարկյալներ», - լրագրողների հետ զրույցում ասաց Իշխանյանը: «Շատերի համար զարմանալի է, որ ՄԻՊ-ի թեկնածուն, որ ինքը պետք է լինի իրավապաշտպան, ժխտում է քաղբանտարկյալների հարցը, բայց, եթե նա ընդուներ, որ կան քաղբանտարկյալներ, ապա չէր առաջադրվի ՄԻՊ-ի պաշտոնում»,- նշեց Իշխանյանը:Ավելին15:2829.01.22 -
Հայաստան«Հայփոստը» մտադիր է վերանայել նամակների և ծանրոցների առաքման գները«Հայփոստ» ընկերությունը մտադիր է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները վերանայել։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ընկերության մամուլի ծառայությունից` նշելով, որ հունվարի 13-ին հայտ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ ՀԾԿՀ կայքից տեղեկանում ենք, որ գնային փոփոխություններ են լինելու նամակագրական թղթակցության և մինչև 20 կգ ծանրոցների առաքման սակագների դեպքում։ Օրինակ, մինչև 20 և 21-100 գ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը 230 դրամ է, սակայն առաջարկվում է այն բարձրացնել՝ դարձնելով 520 դրամ, 101-250 գ նամակի գործող գինը 410 դրամ է, այն առաջարկվում է բարձրացնել՝ հասցնելով 560 դրամ: Նախատեսվում են նաև գնիջեցման փոփոխություններ` 501գրամից մինչև 1կգ քաշով նամակի արժեքը 1260 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է այն նվազեցնել՝ դարձնելով 1100 դրամ, իսկ 1կգ 100գ –ից 2կգ քաշով նամակները 1860 դրամից դարձնել 1600 դրամ: Մինչև 1 կգ ծանրոցի առաքումը ներկայում արժի 1100 դրամ, սակայն առաջարկվում է գինը նվազեցնել մինչև 900 դրամ, իսկ 1 կգ 100 գրամից 20 կգ գրամ քաշով ծանրոցները 200-ից դարձնել 100 դրամ։ Յուրաքանչյուր լրիվ ու ոչ լրիվ 1 կգ–ի համար սահմանվում է լրացուցիչ վճար։ 1կգ 100գ –ից 2կգ քաշով ծանրոցների առաքման համար «Հայփոստն» առաջարկում է 1300 դրամից սակագինն իջեցնել 1000 դրամի, 7 կգ 100 գ-ից 8 կգ քաշի դեպքում ներկայում գործում է 2500 դրամ սակագինը, սակայն այն կարող է նվազել մինչև 1600 դրամ։ «Հայփոստն» առաջարկում է բարձրացնել նաև դեպի գյուղական համայնքներ պաշտոնական պարբերականների առաքման ծառայության սակագինը։ Ներկայում այս ծառայության գործող 38 դրամի փոխարեն ընկերությունն առաջարկում է սահմանել 175 դրամ: Այլ ունիվերսալ ծառայությունների պարագայում (կույրերի փաթեթներն ու ՀՀ ՊՆ զորամասերի հասցեներով և զորամասերից ուղարկվող փոստային բացիկները, հասարակ նամակը տարածքում, զորամասերից զորակոչիկների քաղաքացիական հագուստ պարունակող հասարակ ծանրոցները) ինչպես եղել են անվճար, այդպես էլ կմնան։ ՀԾԿՀ մամուլի ծառայությունից էլ «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնեցլ են, որ իրենք կարող են կարգավորել միայն փոստային ունիվերսալ ծառայությունների սակագները։Ավելին15:1529.01.22 -
ՄիջազգայինՊուտինը Մակրոնին հայտնել է, որ «Ռուսաստանն ուշադիր ուսումնասիրում է Արևմուտքի պատասխանները»Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ Մոսկվա ուղարկած իրենց հակաառաջարկներում հաշվի են առել Ռուսաստանի մտահոգությունները:Ավելին15:1029.01.22 -
ՀայաստանՍավանով կախված են հայտնաբերել 37-ամյա կնոջըՀունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության Արաբկիրի ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հյուրասենյակում առկա աստիճանների վերնամասի ծածկի փայտե հենասյունից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կնոջ դի, հայտնում է «shamshyan.com»-ը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 37-ամյա Գոհար Հ-ն էր։Ավելին15:0329.01.22 -
ՀայաստանԶելենսկին ՆԱՏՕ-ից հստակ պատասխան է պահանջում. «ուկրաինացիները պետք է ինչ-որ հույս ունենան»Զելենսկին հույս ունի, որ ԱՄՆ-ը կօգնի լուծել երկրի ֆինանսական խնդիրները:Ավելին15:0029.01.22 -
ՀասարակականՀայաստանում գործող աղանդները մեկը մյուսից հետաքրքիր տակտիկա ունեն․ իրավաբանՄորմոնները ընկած ամբողջ քաղաքում անգլերենի անվճար դասընթացների բուկլետներ են բաժանում. քիչ առաջ Ինձ էլ մոտեցան, բարձրակարգ անգլերենով ուղարկեցի համապատասխան սրբի մոտ, գրում է իրավաբան Վահե Գրիգորյանը։ «Բայց պատկերացնում եք, թե քանի հարյուր երիտասարդ կուտի անվճար դասընթացների խայծը և իր կամքից անկախ կդառնա այդ հերթական աղանդի զոհը: Չնայած Հայաստանում գործող աղանդները մեկը մյուսից հետաքրքիր տակտիկա ունեն. էլ մանկական ու երիտասարդական ճամբարներ, էլ անվճար դասընթացներ, ինչ ուզես: Ու այս ամենը, իհարկե, պետական ապարատի լուռ համաձայնության ներքո»:Ավելին14:5629.01.22 -
Հայաստան«ԵԽԽՎ բանաձևին դեմ քվեարկելով՝ Մամիջանյանը դեմ է քվեարկել Հայաստանի թրքացմանը». «Պատիվ ունեմ»«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ «ԵԽԽՎ բանաձևին դեմ քվեարկելով՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը»:Ավելին14:5029.01.22 -
Հասարակական«Գուչիի» հայ մոդելի՝ Արմինե Հարությունյանի ֆոտոշարքը մոսկովյան ամսագրի համարԱրմինե Հարությունյանը հայ լսարանին հայտնի դարձավ որպես «Գուչիի» հայ մոդել, քանի որ հնարավորություն էր ունեցել ներկայանալու Նորաձևության տան ցուցադրության ժամանակ։ Մասնագիտությամբ նկարչուհի Արմինեն դեռ այն ժամանակ հայտարարեց, որ մոդելային կարիերա սկսելու նպատակ չունի, սակայն, երբեմն, ներկայանում է որպես մոդել։ Այս անգամ նա նկարահանվել է ռուսական Badlon ամսագրի համար, որը ստեղծվել է 2020 թվականին՝ Մոսկվայում։ Այն հարթակ է երիտասարդ լուսանկարիչների, նորաձևության և արվեստի գործիչների համար։ «Tert.am Life»-ը ներկայացնում է ֆոտոշարքը, որի հեղինակը Սաշա Կուլակն է, ոճով զբաղվել է Սու Ստեփանյանը, դիզայները Նենսի Ավետիսյանն է։Ավելին14:5029.01.22 -
ՀայաստանԵռաբլուր․ Հունվարի 28 (լուսանկարներ)Հանրապետության հրապարակը դատարկ էր, Եռաբլուրը՝ մարդաշատ․․․Ավելին14:3829.01.22 -
ԱրցախԱրցախի նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչներիԱրցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2021 թվականին հայրենական և միջազգային հարթակներում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկների պարգևատրման միջոցառում, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման: Նախագահ Հարությունյանը գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է Արցախի մարզիկներին` նշելով, որ նրանք մեծապես նպաստում են մեր հանրապետությունում սպորտի զարգացմանն ու աշխարհում մեր երկիրը արժանիորեն ներկայացնելու գործին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի համար նախագահ Հարությունյանը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է մեդալներ, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի ու Վաստակավոր մարզչի կոչումների վկայականներ: Երկրի ղեկավարը բոլոր պարգևատրվածներին նորանոր հաջողություններ է մաղթել ու ընդգծել, որ հանրապետության իշխանությունները շարունակելու են հատուկ ուշադրության կենտրոնում պահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով այդ բնագավառի զարգացման համար: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:Ավելին14:3629.01.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ում ձերբակալել են նախագահ Բայդենի դեմ մահափորձ ծրագրող տղամարդուԱՄՆ-ում ձերբակալվել է Կանզաս նահանգի մի բնակիչ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սպանելու սպառնալիքի մեղադրանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Daily Beast պարբերականին։ Ըստ «New York Post»-ի տեղեկությունների՝ ավելի վաղ Կանզասի ոստիկանությունը Գաղտնի ծառայությանը տեղեկացրել էր այն մասին, որ Մերիմենը զանգահարել է իրենց և ասել, որ գնում է Վաշինգտոն՝ «նախագահին տեսնելու»։ Նա իրավապահ մարմինների աշխատակիցներին հայտարարել էր, որ գնում է Սպիտակ տուն, որպեսզի ասի Բայդենին, որ մարդիկ «մինչև կոկորդը կուշտ են երկրում եղած պառակտումից, որ նա պետք է դեմքով շրջվի Աստծո կողմը»։ Մերիմենը նաև մի շարք հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջում, «ավելի ու ավելի սպառնալից բառապաշարի» կիրառմամբ։ Հատուկ ծառայության աշխատակիցները Մերիմենին ձերբակալել են հոինվարի 26–ին ռեստորանի ավտոկայանատեղիում, երբ նա Կանզասից դեպի Մերիլենդ էր գնում։ Նրա մոտ հայտնաբերել են լիցքավորված փամփշտակալ և թիրախներին հետևելու համար նախատեսված օպտիկական խողովակ։Ավելին14:3529.01.22