Լրահոս
Միջազգային
14:35
29.01.22
131

ԱՄՆ-ում ձերբակալել են նախագահ Բայդենի դեմ մահափորձ ծրագրող տղամարդու

Img default alt hy

ԱՄՆ-ում ձերբակալվել է Կանզաս նահանգի մի բնակիչ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սպանելու սպառնալիքի մեղադրանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Daily Beast պարբերականին։

Ըստ «New York Post»-ի տեղեկությունների՝ ավելի վաղ Կանզասի ոստիկանությունը Գաղտնի ծառայությանը տեղեկացրել էր այն մասին, որ Մերիմենը զանգահարել է իրենց և ասել, որ գնում է Վաշինգտոն՝ «նախագահին տեսնելու»։

Նա իրավապահ մարմինների աշխատակիցներին հայտարարել էր, որ գնում է Սպիտակ տուն, որպեսզի ասի Բայդենին, որ մարդիկ «մինչև կոկորդը կուշտ են երկրում եղած պառակտումից, որ նա պետք է դեմքով շրջվի Աստծո կողմը»։ Մերիմենը նաև մի շարք հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջում, «ավելի ու ավելի սպառնալից բառապաշարի» կիրառմամբ։

Հատուկ ծառայության աշխատակիցները Մերիմենին ձերբակալել են հոինվարի 26–ին ռեստորանի ավտոկայանատեղիում, երբ նա Կանզասից դեպի Մերիլենդ էր գնում։ Նրա մոտ հայտնաբերել են լիցքավորված փամփշտակալ և թիրախներին հետևելու համար նախատեսված օպտիկական խողովակ։