Լրահոս
2022-01-31
-
ՀասարակականԵս չափից դուրս համեստ էի, իսկ Բելլան ակտիվիստ էր, օրինակելի գերազանցիկ․ Ռոբերտ Քոչարյան«Ապագա կնոջս հետ նույն մանկապարտեզն էինք գնացել։ Դպրոցում էլ նույն դասարանում էինք ու միասին սովորեցինք 4 տարի։ Հետո հայտնվեցինք տարբեր դպրոցներում, հետո նորից՝ նույն, բայց արդեն զուգահեռ դասարաններում»,- ասում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու անկեղծանում՝ կինը՝ Բելլան, իրեն սկզբից նկատելիս չի եղել․ «Չափից դուրս համեստ էի, դպրոցական կյանքին համարյա չէի մասնակցում, իսկ նա ակտիվիստ էր, օրինակելի գերազանցիկ։ Դպրոցից հետո նրան կորցրի տեսադաշտից, ու ճակատագիրը մեզ նորից հանդիպեցրեց, երբ արձակուրդներին եկել էին տուն»։ Ռոբերտ Քոչարյանը պատմում է, որ իրենք ամուսնացել են 1980թ․ աշնանը։ Նրա խոսքով՝ Բելլան չափազանց տոկուն մարդ է․ երբեք չէր տրտնջում, նույնիսկ ամենածանր պահերին լուռումունջ տանում էր դժվարությունները․ «Ես ընտանեկան կյանքում երջանիկ էի։ Ինչու՞։ Երբեք չէի մտածել դրա մասին։ Եթե լավ ես զգում, եթե պատճառ չես փնտրում ուշ տուն գալու, ուրեմն պարզապես ապրիր, ինչպես ապրում ես, ու բացատրություն մի փնտրիր, թե ինչու է այդպես, և ինչն է լավ քո կյանքում, ինչը՝ վատ»։Ավելին11:0231.01.22 -
ՀասարակականԱնգղների անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ. Կենդանաբանական այգուց հորդորում են ցույց չկազմակերպել«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի Կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Ինչպես տեղեկացանք սոցիալական ցանցերից, Երևանի կենդանաբանական այգու դիմաց նախատեսվում է կազմակերպել ցույց։ Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը կոչ է անում ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին զերծ մնալ չստուգված տեղեկությունների վրա հիմնված գործողություններից, որոնք խաթարում են այգու բնականոն աշխատանքը, ինչի արդյունքում տուժում են, առաջին հերթին, բոլորիս պատասխանատվության ներքո գտնվող կենդանիները։ Այգու խնդիրները ԵԿԱ Կառավարման խորհրդի կենտրոնում են, դրանք պարբերաբար քննարկվում են, դրանց լուծման համար, այգու տնօրինության և աշխատակազմի հետ համատեղ, շարունակաբար մշակվում են համապատասխան գործողություններ: Անգղների անկումը ԵԿԱ Կառավարման խորհրդի 29.01.2022թ. նիստի օրակարգային հարցերից էր։ Անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն»։Ավելին11:0031.01.22 -
ՀասարակականՊարզվել է Ապարանում շմոլ գազի հետևանքով մահացածների ինքնությունը. ամուսինը Վրաստանի քաղաքացի էրՈստիկանության Ապարանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում պարզվել է հունվարի 27-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի տներից մեկում հայտնաբերված մահացածների ինքնությունը, հայտնում է «SHAMSHYAN.com-ը։ Պարզվել է՝ մահացածներն են 45-ամյա Կարինե Հ-ն, ում հայտնաբերել էին բնակարանի նախամուտքում, և Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 42-ամյա Միրո Բ-ն։ Վերջինիս հայտնաբերել էին լոգարանում։ Նրանք մահացել էին շմոլ գազից։ Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 27-ին։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Փրկարարները, ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել էին տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս մահացել էին շմոլ գազից։ Նրանք ամուսիններ էին։Ավելին10:5431.01.22 -
ՀասարակականԿյանքի ընկեր, շնորհավո՛ր տարեդարձդ․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ՝ Բելլա Քոչարյանի լուսանկարն է հրապարակել՝ շնորհավորելով նրա ծննդյան օրը․ «Կյանքի ընկեր, շնորհավոր տարեդարձդ»։Ավելին10:3831.01.22 -
ՀասարակականԲացահայտվել է Երևանում տեղի ունեցած սպանության դեպքըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում Երևան քաղաքի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ: 2022թ. հունվարի 30-ին ժամը՝ 01:58-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ տեղափոխել է տղամարդու դիակ։ Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մահացածի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, դեպքի վայրը: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 30-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան և Մաշտոց փողոցների խաչմերուկի հատվածում գործող ծաղկի վաճառակետի դիմաց Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը վիճաբանել է նույն վաճառակետի 34-ամյա աշխատակցի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելով վերջինիս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է որպես հանցագործության գործիք հանդիսացող դանակի բռնակը՝ արնանման հետքերով: Վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նույն օրը 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:Ավելին10:3531.01.22 -
ՀասարակականԲողոքի ակցիա՝ ընդդեմ ՔՊ-ական ԼուլուիԱյսօր՝ հունվարի 31-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվելու ընդդեմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Լուլուի։ Մի խումբ քաղաքացիներ 15:00-ից սկսած հավաքվելով ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորից պահանջելու են ներողություն խնդրել հանրությունից ու զոհված զինծառայողների ծնողներից հունվարի 28-ին Եռաբլուրում թույլ տված միջադեպի համար։Ավելին10:3231.01.22 -
ՀասարակականՍա կարևոր նշանակություն ունի հետագա բանակցային գործընթացի առումով. Մելիքյանը` Արցախի ԱԺ ներկայացվելիք նախագծի մասին«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ողջունելի եւ կարեւոր է համարում Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագծի մշակումը: «Ինքնին գաղափարը ողջունելի է, եթե հայկական առաջին պետությունը, կարծես թե ձեռքերը լվացել է արցախյան խնդրի հետ կապված հարցերից, ապա հայկական երկրորդ պետությունը գոնե պետք է որոշ քայլեր ձեռնարկի: Այս օրենքը երկու բաղադրիչ ունի` քաղաքական եւ իրավական: Քաղաքականը` ի լուր միջազգային հանրության հայտարարել, որ մենք չենք հաշտվում պատերազմի արդյունքների հետ համարում ենք, որ դա եղել է ոչ իրավաչափ եւ Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքները պետք է վերադարձվեն: Երկրորդը իրավական բաղադրիչն է, եւ որոշակի ելակետային դրույթներ նախատեսի այդ տարածքների բնակիչների համար, որը նույնպես կարեւոր է նրանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ինչ վերաբերում է դրանց գործնական նշանակությանը միջազգային հարաբերություններում, ապա անկեղծ պետք է լինենք եւ գիտակցենք, որ չճանաչված պետության կողմից ներկայացված պահանջները, չեն կարող նույն կշիռն ունենան, ինչ օրինակ ճանաչված պետությունների մասով: Երբ համանման գործողություններ ժամանակին կատարում էր Ադրբեջանը, ապա այդ գործողություններն, իրոք, որոշակի անհարմարություններ էին ստեղծում ներդրողների համար եւ այլն: Ամեն դեպքում ճանաչված եւ չճանաչված երկրների համանման գործողությունները, ցավոք սրտի, նույն ուժն ու ազդեցությունը չունեն»,- «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է նա: Արցախի նախկին ՄԻՊ-ի խոսքով` քաղաքական մակարդակում կարեւոր է այս նախաձեռնությունը, որպեսզի հետագա քաղաքականությունը ի լուր աշխարհի հայտարարի, որ այդ տարածքները համարում է բռնազավթված. «Սա ինքնին ունի կարեւոր նշանակություն հետագա բանակցային գործընթացի առումով»: Մելիքյանը չի կարծում, որ այս նախաձեռնությանը որեւէ կերպ կարող են խոչընդոտել Հայաստանի ներկայիս իշխանությունները: Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունների ղեկավարները համատեղ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ են մշակել եւ այն փետրվարի 2-ին կներկայացնեն առաջին ընթերցման:Ավելին10:2531.01.22 -
ՀասարակականՔաղցած առյուծը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցին38-ամյա աշխատակիցը ցանկացել է առյուծին կերակրել, սակայն գիշատիչն այդ պահին փախել է վանդակից։ Հարձակման հետևանքով տղամարդը մահացել է։ Ղեկավարությունը քաղաքի բնակիչներին խնդրել է չմոտենալ կենդանաբանական այգուն։Ավելին10:2131.01.22 -
ՄիջազգայինԵրկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքում4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արեւելքում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Տվյալների համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Երզնկա քաղաքից 83 կմ դեպի հարավ-արեւելք։ Նշենք, որ Երզնկան ունի 114 հազար բնակչություն։ Օջախի խորությունը 7 կմ է։Ավելին10:1231.01.22 -
ԱռողջապահականԿորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում․ արձանագրվել է 1 մահՀունվարի 30-ին կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է գրանցվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ «Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 17-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1909 քաղաքացու հետազոտություն, որից 173-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:Ավելին10:1031.01.22 -
ՀասարակականՆինա Խաչիգյանը նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության քաղաքականության հարցերով խորհրդի անդամԼոս Անջելեսի քաղաքապետի՝ միջազգային հարցերով առաջին տեղակալ Նինա Խաչիգյանը նշանակվել է ԱՄՆ ՊՆ քաղաքականության հարցերով խորհրդի անդամ, հաղորդվում է Ամերիկայի Հայկական Վեհաժողովի կայքում: Ընդգծվում է նաեւ, որ խորհրդի կազմում են այնպիսի ակնառու գործիչներ, ինչպես ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն ու Հենրի Քիսինջերը: Դիվանագետ ու քաղաքական գործիչ Խաչիգյանն ավելի վաղ եղել է ԱՄՆ դեսպան Հարավ-Արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիային կից: Իր ծառայության ընթացքում նա արժանացել է Պետական դեպարտամենտի բարձրագույն պատվավոր պարգեւի: «Վեհաժողովը շնորհավում է Խաչիգյանին այդ հեղինակավոր նշանակման կապակցությամբ: Հաշվի առնելով դեսպանի փորձն ու գիտելիքները՝ մենք չենք կասկածում, որ նա ծառայությանն արժանի կլինի»,-հայտարարել է Վեհաժողովի համանախագահ Էնթոնի Բարսամյանն ու Վան Կրիկորյանը: Դեսպան Խաչիգյանը նաեւ եղել է Ամերիկյան պրոգրեսի կենտրոնի գիտաշխատող ու ավագ փոխնախագահ, ինչպես նաեւ ասիական քաղաքականության գծով համաղեկավար նախագահ Օբամայի նախընտրական արշավի ժամանակ 2012 թվականին: Դեսպան Խաչիգյանը նաեւ եղել է RAND ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի տնօրենն ու աշխատել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում 1998-1999 թվականներին: Նա բազմաթիվ գրքերի, զեկույցների ու հոդվածների հեղինակ է: Խաչիգյանը Ամերիկայում ծառայող կին դեսպանների միության հիմնադիր է, որի կազմում ներառված է ավելի քան 200 գործող եւ նախկին դեսպան, մի շարք կազմակերպությունների համահիմնադիր է, խորհուրդների անդամ եւ այլն:Ավելին09:5931.01.22 -
ՀայաստանՀրազդանում ու Չարենցավանում ձյուն է գալիս. ո՞ր ճանապարհներն են փակՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (ձնաբուք)։ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն-Քուչակ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով դժվարանցանելի է: Սյունիքի մարզի ավտոճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով։ Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում ձյուն է գալիս։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։Ավելին09:5231.01.22 -
ՀասարակականՔՊ-ն նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունըԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանին, գրում է «Հայկական ժամանակ»-ը։ Մինչև Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումը՝ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:Ավելին09:5131.01.22 -
ՀասարակականԱնլրագրող մնացած լրագրողը. Էդգար ՂազարյանՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը երկու նկար է հրապարակել և գրել, որ դրանք ցույց են տալիս, թե ինչ խղճուկ վիճակում կարող է հայտնվել անկարող լրագրողը, երբ, չգնահատելով իր կարողությունները, պատուհաս է դառնում երկրի և ժողովրդի գլխին։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հունվարի 25-ին լրատվամիջոցների հարցերին պատասխանելու ֆիզիկական հնարավորություն ուներ Կապան քաղաքում։ Այդ ժամանակ նա դեռ չէր հասցրել կործանել մեր հայրենիքը, չէր ստորագրել կապիտուլյացիոն հայտարարությունը, Վաղարշակ Հարությունյանին հրաման չէր տվել ադրբեջանցիներին բերելու Հայաստան և իրավունք տալու վերահսկողություն հաստատել Գորիս-Կապան ճանապարհին։ Այդ օրը նա Գորիսից Կապան գնալու հնարավորություն ուներ, ինչն իր համար ստեղծել էին այն մարդիկ, որոնց քննադատում էր իր այդ ասուլիսի ընթացքում և հպարտանում իր «100 ձեռքբերումներով», որոնց թվում էին ոստիկանների կողմից իր կնոջը տուգանելն ու մի հովազի Հայաստանի սարերում հայտնվելը։ Այդ ժամանակ նա կարող էր վայելել բազմաթիվ լրագրողների դիմաց նստելու «քաջությունը»։ Ընդամենը երկու տարից անց, գրեթե նույն օրը, 2022 թվականի հունվարի 24-ին նա Գորիս-Կապան ճանապարհով Կապան հասնելու հնարավորություն չուներ։ 2022 թվականին նա այլևս թշնամուն էր հանձնել մեր հայրենիքը, դարձել հազարավոր երիտասարդների մահվան պատճառ, ավիրել ողջ պետական կառավարման համակարգը և դրան զուգահեռ մի քանի միլիոն դոլարով վերանորոգել իր կեցավայր հանդիսացող Սերժ Սարգսյանից զավթած առանձնատունը, գնել մի քանի միլիոն դոլար արժողության նոր զրահապատ մեքենաներ, հարյուրավոր թիկնապահների և ոստիկանների ուղեկցությամբ կարողացել այնտեղից հասնել իր նոր վերանորոգած աշխատասենյակ, նստել նոր ձեռք բերված կահույքի վրա՝ ընդամենը մի աղջիկ լրագրողի առաջ՝ երկու ժամ շարունակ թշնամահաճո զազրախոսության համար»։Ավելին09:4331.01.22
2022-01-30
-
Հասարակական«Նախագահական տետրիս». Արմեն Սարգսյանի «անձնագիրը»Հետքերը Հայաստանի նախագահին տանում են Կարիբյան ծով, իսկ նախագահը հեռագիր է ուղարկում Լոնդոնից: Արմեն Սարգսյանը հեռանում է, բայց ինչո՞ւ էր եկել: «Նախագահական տետրիս» կամ Հայաստանի նախագահի «ոչ սովորական» անձնագիրը:Ավելին23:5530.01.22 -
ՀասարակականԹշնամին փրկել է, հայրենիքը՝ բանտարկել. «մորգում աչքերը բացած» Արենը«Աչքերս բացեցի՝ մորգում»: Ադրբեջանական Գյանջայի դիահերձարանից դուրս եկած հայ զինվորականը բանտարկվել է հայրենի երկրում: «Այսինքն հայրենիքի պաշտպանությունը կոչվում է հանցագործություն, թուրքի դեմ պայքարած զինվորն էլ՝ հանցագործ», արձանագրում են դժոխքից՝ դժոխք անցած ենթասպա Արեն Արամյանի հարազատները:Ավելին22:5430.01.22 -
ԱրցախԱրցախի «Սթիվ Ջոբսը». «ես»-ը «մունք» դարձնող Աշոտի մենախոսությունըԱրցախի «Սթիվ Ջոբսը»: 28-ամյա IT մասնագետ Աշոտ Ավանեսյանը մնում է հայրենի Մուշկապատ գյուղում, որ աշխարհից կրթությամբ առաջ անցնենք և «ես»-ը դառնա «մունք»: Մենախոսություն՝ Արցախից:Ավելին21:5430.01.22 -
ՀասարակականԱյգեվան գյուղի մանկապարտեզը հավասարեցվել է հողին. ոստիկանությունը պարզում է՝ ո՞ւր է կորել մանկապարտեզի ողջ գույքը«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Խոշբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 29-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով: Ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղի ԽՍՀՄ տարիներից կառուցված, սակայն չշահագործվող մանկապարտեզը քանդում են և «շինմատերիալը» անհայտ անձը կամ անձինք տեղափոխում են ինչ-որ տեղ: Տեղում ոստիկանները կասեցրել են ամբողջովին քանդված մանկապարտեզի շինության քարերը տեղափոխելու գործընթացը: Ոստիկանությունը պարզում է նաև, թե ում հանձնարարականով է քանդված մանկապարտեզի «շինմատերիալը» տեղափոխվում ինչ-որ անհայտ տեղ: Շամշյանի տեղեկություններով՝ մանկապարտեզը քանդում է նախկին գյուղապետը, քանի որ գյուղում կառուցելու են նոր մանկապարտեզ, սակայն ոստիկանությունը ճշտում է նաև, թե մանկապարտեզի մեջ եղած գույքը ով կամ ովքեր են տարել և որտեղ է պահվում այն: Կա վարկած, որ հնարավոր է՝ գույքը գողացել են:Ավելին21:3830.01.22 -
ՄիջազգայինԲոլորը սպասում են Պուտինին, նույնիսկ Բայդենը. Ուկրաինա«Երկու, մեկ, պառկեցի՛նք». Ուկրաինայում երեխաներին պատրաստում են պատերազմի, բայց ՆԱՏՕ-ի դուռը ծեծող Զելենսկին ասում է՝ «խուճապի պատճառ չկա»: Արևմուտքը անվտանգության երաշխիքներ չի տալիս Ռուսաստանին և շարունակում է զինել Ուկրաինան: Փորձագետները հավանական են համարում թեկուզ փոքրիկ պատերազմը. Ռուսաստանի հեղինակությունը վտանգված է: Աշխարհը սպասում է Պուտինի որոշմանը:Ավելին21:2530.01.22 -
ՀասարակականՀարսանիքի զուռնայից՝ մինչև «էզանի» ձայն. սովորական հայկական սկանդալներԶուռնան հնչում է ոչ թե հայկական բանակի օրը՝ Հանրապետության հրապարակում, այլ պաշտպանության նախարարի հարսանիքին՝ շքեղ սրահում, որից հետո նույնիսկ վարչապետն ու գեներալները վարակվում են կորոնավիրուսով: Ստեփանակերտում արդեն էզանի ձայն են լսում, տեղահանված արցախցիներն էլ շպրտում են Հայաստանի կառավարության բաշխած 20 հազար դրամը: Սովորական հայկական սկանդալներ:Ավելին20:5630.01.22