Լրահոս
2022-02-08
-
ՀայաստանՆախագահի ժ/պ Ալեն Սիմոնյանը ժամանակին կախաղան բարձրացված էպիզոդիկ դերասան էր աշխատումՆախագահի ժ/պ Ալեն Սիմոնյանը ժամանակին կախաղան բարձրացված էպիզոդիկ դերասան էր աշխատումԱվելին14:4408.02.22 -
ՀասարակականՀայաստան վերադարձած ռազմագերիների վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, բոլորն ազատ են արձակվելՔննչական կոմիտեն երեկ՝ փետրվարի 8-ին, Հայաստան վերադարձած ռազմագերիների վերաբերյալ քրեական գործ չի հարուցել, բոլորն ազատության մեջ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։ Նա հայտնեց, որ ռազմագերիներից վեցը երեկ ազատ են արձակվել, իսկ երկուսը, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն՝ հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով։ Անդրադառնալով լարված մթնոլորտում հարցաքննությունն անցնելու լուրերին՝ Թադեւոսյանն ասաց, որ հարցաքննությունը տեւել է մոտ 7 ժամ, որի ընթացքում ռազմագերիների ծնողները հուզված են եղել. «Շենքից դուրս է տեղի ունեցել լարվածությունը, ընդամենը մի փոքր բորբոքվել են ծնողները, հուզված են եղել։ Այն լուրերը, թե ծնողներն ապակիներ են կոտրել, կեղծ են։ Եթե պատրաստվել են կոտրել, դա դեռ չի նշանակում, որ կոտրել են։ Այդ լարվածությունը ոստիկանները հանդարտեցրել են»։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/08/1206558/Ավելին14:4008.02.22 -
Շոու բիզնեսՍուրեն Փահլևանյանն ու Յանա Դանիելյանը բաժանվել ենTert.am Life–ին հայտնի է դարձել, որ հաղորդավար Սուրեն Փահլևանյանն ու հաղորդավարուհի Յանա Դանիելյանը բաժանվել են։ Լուրի իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք Յանայի հետ։ Վերջինս ասաց, որ այն համապատասխանում է իրականությանը։ «Ես և Սուրենը բաժանվել ենք ՝ պահպանելով շատ լավ, ընկերական հարաբերություններ։ 12 տարվա համատեղ կյանքի ընթացքում մենք ձեռք ենք բերել ամուր ընկերություն, փոխադարձ հարգանք, որը շարունակում ենք պահպանել նաև բաժանությունից հետո։ Պարզապես եկավ պահ, երբ հասկացանք, որ մենք տարբեր ուղղություններով ենք գնում, տարբեր բաներ ենք ուզում կյանքից։ Լուծումը բաժանվելն ու շատ լավ ընկերներ մնալն էր»,– ասաց Յանան։ Հիշեցնենք, որ Սուրենն ու Յանան ամուսնացել են 2009 թվականին։ 2011–ին լույս աշխարհ եկավ նրանց դուստրը՝ Ադելը։Ավելին14:3508.02.22 -
ՀասարակականԱնհետ կորածների միջազգային հանձնաժողովը խորհրդակցություններ է անցկացրել Երևանի և Բաքվի հետԱնհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը (ICMP) խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Հանձնաժողովը, ի թիվս մի շարք հարցերի, զբաղվում է հակամարտությունների հետևանքով անհետ կորած անձանց որոնման և օգնության հարցում կառավարությունների և իշխանության մարմինների համագործակցության ապահովմամբ: ICMP-ն ստեղծվել է 1996 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի նախաձեռնությամբ։ Հիշեցնենք` հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է: Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ հունվարի 27-ին հայտնել էր, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում (հայեր և ադրբեջանցիներ)։Ավելին14:3108.02.22 -
ՀայաստանԵրևանի ավագանին երեք փոխքաղաքապետ ընտրեցԵրևանի ավագանին այսօրվա նիստում երեք փոխքաղաքապետ ընտրեց: Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը նշանակվեցին Երևանի փոխքաղաքապետեր: Գևորգ Սիմոնյանը կվերահսկի առողջապահության և սպորտի ոլորտները, Սուրեն Գրիգորյանը կվերահսկի իրավունքի, առևտրի, գովազդի ոլորտները, իսկ Ստեփան Մաչյանը կվերահսկի քաղաքաշինության ոլորտը:Ավելին14:2808.02.22 -
ՀասարակականՀաշմանդամություն ունեցող մարդու համար պետք է լինեն արժանապատիվ այմաններ․ ՀՀ ՄԻՊ«Հաշմանդամություն ունեցող մարդու համար պետք է լինեն արժանապատիվ ու անկախ կյանքի պայմաններ, պետք է գնահատել յուրաքանչյուրի ներուժը և ձևավորել ինքնուրույն կյանքի հմտություններ ու բացառել ցանկացած տեսակի մեկուսացում»,- նշում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանը տեսանյութում անդրադառնում է ոլորտի խնդիրներին ու Պաշտպանի հաստատության կողմից իրականացված աշխատանքներին: ‼️ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ նախորդ տեսանյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով:Ավելին14:2408.02.22 -
ՀասարակականԱտամս չէր ցավում, եկա ԱԺ, Ձեր նախագծի քննարկումից հետո սկսեց ցավալ․ կարո՞ղ ենք ենթարել, որ նախագծից է. Բաբկեն Թունյանը՝ ՄանուկյանինԱռավոտյան երբ գալիս էի ԱԺ, ատամս չէր ցավում, հետո Ձեր նախագծի քննարկումից հետո ատամս սկսեց ցավալ:ԱԺ-ում բալային համակարգի վերացման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը և հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին. «Կարո՞ղ ենք ենթարել, որ իմ ատամի ցավը պայմանավորված է նրանով, որ դուք այսօր այստեղ նախագիծ եք քննարկում, քանի որ ժամանակային առումով ատամիս ցավը սկսվել է ձեր նախագծի քննարկման ժամանակ»,-ասաց նա: Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց, որ կարող է և ուղիղ կապ ունենալ. «Երբ գալիս էիք ԱԺ, մտածում էին, որ օրինակ «Հայաստան» խմբակցությունը բերել է մի նախագիծ, որի դեմ դժվար է խոսել, Անդրանիկ Թևանյանը, Արմեն Ռուստամյանը բարձրացրեցին կարևոր հարց, և որպես իշխանության պատգամավոր, կարծում եմ, այդ հոգեկան իրավիճակում կարող է ատամի ցավ, ստամոքսի ցավ սկսել»,-ասաց Մանուկյանը:Ավելին14:2108.02.22 -
ՏարածաշրջանԿինն ինքնուրույն ծննդաբերել է ջերմացանցի կոլեկտորումՌԴ Նիժեգորոդսկի մարզի Ձերժինսկ քաղաքում կինը ծննդաբերել է ջերմացանցի հավաքիչ կայանում (կոլեկտոր): Դեպքի վայրում արված տեսանյութը հրապարակել է Mash թելեգրամյան ալիքը: Հղի կինն իր երկուամյա երեխայի հետ մտել է ջերմացանցի կոլեկտորի տարածք և ինքնուրույն ծննդաբերել: Ընտանիքի հայրն այդ ժամանակ գտնվել է նրանց կողքին՝ նստած է եկել մոտակա խողովակաշարին: Ավելի ուշ դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունները նորածնին և ծննդկանին ուղարկել են տեղի մանկական բուժկենտրոն, իսկ հորը՝ ոստիկանություն՝ ցուցմունք տալու համար: Ոստիկանական բաժանմունքում տղամարդը պատմել է, որ իրեն կնոջ հետ դուրս են արել տանից: Իսկ թե ինչու բուժօգնության չեն դիմել, նորածնի հայրը չի հայտնել:Ավելին14:0808.02.22 -
ՀասարակականՄեկ օրվա ընթացքում արձանագրվել է 17 վթար. 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 7- ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին14:0408.02.22 -
ՀասարակականՔոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվել է, ապա՝ հետաձգվել. հաջորդ նիստը կկայանա փետրվարի 15-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) քննվող ԵԴ/0253/01/19 գործով հերթական նիստն սկսվել է ընդմիջումից։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է դատարանին, որ նախօրեին Կապան քաղաքում մասնակցել է մեկ այլ դատական նիստի, որի աշխատանքները ուշ են վերջացել։ Պաշտպանը չի կարողացել նույն օրը վերադառնալ Երևան, իսկ այսօր վերադառնալիս ծագել են տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով նա հնարավորություն չունի նշանակված ժամին հասնել դատարան և խնդրում է նիստը հետաձգել։ Նիստը սկսելու պահին դեռևս դատարան չէր հասել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նիստն ընդմիջվեց, որպեսզի դատարանը պարզի՝ կարո՞ղ է այսօր Սահակյանը մասնակցել նիստին, թե՝ ոչ։ Ընդմիջման ժամանակ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի հետ, բայց չի ստացվել։ Արմեն Գևորգյանի տեղեկություններով, մեքենայի խափանում է եղել, և Սահակյանը խնդրել է այսօր իրեն չսպասել։ Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 15-ը։Ավելին13:5008.02.22 -
ՀասարակականԻնձ համար խնդիրը սահմանեցի հակիրճ ու ծայրահեղ պարզ․ ցանկացած գնով շտկել իրավիճակը․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ««Կյանք և ազատություն» գրքում գրում է․ «Ինձ համար խնդիրը սահմանեցի հակիրճ ու ծայրահեղ պարզ․ ցանկացած գնով շտկել իրավիճակը»։Ավելին13:4608.02.22 -
ՀայաստանԻնչով են զբաղված աշխատանքի ժամին. Երևանի քաղաքապետը դժգոհ էՀրաչյա Սարգսյանի պնդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում լինելու են գլոբալ փոփոխություններ:Ավելին13:3808.02.22 -
ՀասարակականԻմ երազանքն է վերադառնալ վիրահատարան. Արմեն ՉարչյանԴա բացարձակ ապօրինություն էր, որը հաստատվեց նաև երկու փաստաթղթով. առաջինը՝ ՍԴ որոշմամբ, որն արձանագրեց՝ ինձ, որպես ԱԺ պատգամավոր, իրավունք չունեին կալանավորել, երկրորդ՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի որոշմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը։ Նա հայտնեց. որ առողջական վիճակը որոշակիորեն բարելավել է, և արդեն անցել է աշխատանքի։ «Ինձ համար ԱԺ աշխատանքը առաջնահերթություն չէ, առաջանահերթ ինձ համար բժշկությունն է», - ասաց նա։ Չարչյանը նշեց, որ իր քաղաքացիական դիրքորոշումը և մտածելակերպը որևէ փոփոխության չի ենթարկվել, կալանավորումը որևէ ազդեցություն չի ունեցել իր հայացքների վրա: Անդրադառնալով խոսակցություններին, թե իշխանությունը պայման է դրել, որ մանդատը վայր դնելու դեպքում իր նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, Չարչյանն ասաց, որ ինքն իշխանությունների հետ որևէ կապ ո՛չ ուղղակի ո՛չ էլ քողարկված չի ունեցել, իշխանություններն էլ իրենց հերթին չեն փորձել որևէ կերպ կապի դուրս գալ իր հետ: «Այդ ամենը մտացածին հերյուրանքներ են: Այս ամենին ես պատասխանել եմ Մարկ Տվենի խոսքերով՝ «իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»: Իմ երազանքն է վերադառնալ վիրահատարան, ես իմ վիրահատարանի գահից իջել եմ, նստել եմ այս հասարակ կարմիր աթոռներին, միայն մեկ նպատակով, որ կարողանամ ավելի բարեկեցիկ երկիր կառուցելուն նպաստեմ, երբ այս ամենը կհարթվի, ես հաճույքով կվերադառնամ վիրահատարան», - ասաց նա: Հարցին՝ մտավախություն չունի՞ որ նոր գործ կհարուցվի իր նկատմամբ, կալանավորման որոշում կլինի կրկին, Արմեն Չարչյանն ասաց. «Մտավախություն բառի մեջ կար վախ բառը, ես երբ այրվող ինքնաթիռից վիրավոր հիվանդ եմ հանել, այդ ժամանակ վախ չեմ ունեցել, կալանավայրից էլ վախ չունեմ»:Ավելին13:3508.02.22 -
ՀասարակականԱռուշ Առուշանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղըՎերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, այսօր տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը, որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ 9։40-ին։ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար գրավի չափը պաշտպանները սահմանել են 80 միլիոն ՀՀ դրամից ավելի։ Նշենք, որ նիստին զուգահեռ դատարանի բակում ի աջակցություն Առուշանյանի հավաքվել էին նրա աջակիցները։Ավելին13:3108.02.22 -
ՀայաստանԵրևանի ավագանու մի շարք անդամներ հրաժարվել են իրենց մանդատներիցԵրևանի ավագանու այսօրվա նիստը մեկնարկել է ավագանու անդամների մանդատների հրաժարումով և հրաժարվածների մանդատները «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական համարներին փոխանցելով։Ավելին13:2408.02.22 -
ՀայաստանՄարդիկ այսօր փակված են իրենց ճշտի համար. Լևոն ՔոչարյանՄարդիկ այսօր փակված են իրենց ճշտի համար. Լևոն ՔոչարյանԱվելին13:1008.02.22 -
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հարավային ուղղության զորամասերՓետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր: Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացքող շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին: Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել է անհրաժեշտ դեղորայքով ապահովվածության, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել:Ավելին13:0408.02.22 -
ՀասարակականՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ֊ների հարցինՀամոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ:Ավելին12:5508.02.22 -
ԱռողջապահականՔովիդ-19. Մահվան և վարակվածության նոր դեպքեր՝ ՀայաստանումՀայաստանում փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2486 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 394 074-ի:Ավելին12:4908.02.22 -
ՀասարակականՇուրջ 40 մարդ կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. հակակոռուպցիոն կոմիտեՇուրջ չորս տասնյակ անձինք կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. գործի նախաքննությունն ավարտվել է, տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Բազմադրվագ քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ: Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վաչագան Շիրոյանը սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները փաստացի ստուգելու, կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող գործնական քննություններ ընդունելու և քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում օժանդակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ադամ Սարուխանյանի հետ: Պայմանավորվածության համաձայն` 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Վ. Շիրոյանը շուրջ չորս տասնյակ անձանցից ստացել է ընդհանուր 3.010.000 ՀՀ դրամ, որի մի մասը՝ 1.400.000 ՀՀ դրամը, որպես կաշառք տվել է Ադամ Սարուխանյանին: Վ. Շիրոյանի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ: Միաժամանակ Ադամ Սարուխանյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանցից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ադամ Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վաչագան Շիրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 34-38-311-րդ հոդվածի 2-րդ մասով: Եվս 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և պաշտոնական փաստաթուղթ` վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար: Ադամ Սարուխանյանի, Վաչագան Շիրոյանի և մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ավելին12:4808.02.22