Լրահոս
Հասարակական
14:21
08.02.22
262

Ատամս չէր ցավում, եկա ԱԺ, Ձեր նախագծի քննարկումից հետո սկսեց ցավալ․ կարո՞ղ ենք ենթարել, որ նախագծից է. Բաբկեն Թունյանը՝ Մանուկյանին

Img default alt hy

Առավոտյան երբ գալիս էի ԱԺ, ատամս չէր ցավում, հետո Ձեր նախագծի քննարկումից հետո ատամս սկսեց ցավալ: ԱԺ-ում բալային համակարգի վերացման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը և հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին.

«Կարո՞ղ ենք ենթարել, որ իմ ատամի ցավը պայմանավորված է նրանով, որ դուք այսօր այստեղ նախագիծ եք քննարկում, քանի որ ժամանակային առումով ատամիս ցավը սկսվել է ձեր նախագծի քննարկման ժամանակ»,- ասաց նա:

Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց, որ կարող է և ուղիղ կապ ունենալ.

«Երբ գալիս էիք ԱԺ, մտածում էին, որ օրինակ «Հայաստան» խմբակցությունը բերել է մի նախագիծ, որի դեմ դժվար է խոսել, Անդրանիկ Թևանյանը, Արմեն Ռուստամյանը բարձրացրեցին կարևոր հարց, և որպես իշխանության պատգամավոր, կարծում եմ, այդ հոգեկան իրավիճակում կարող է ատամի ցավ, ստամոքսի ցավ սկսել»,- ասաց Մանուկյանը: