Լրահոս
Հասարակական
13:31
08.02.22
106

Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը

Img default alt hy

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, այսօր՝ փետրվարի 8-ին, տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը, որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ 9։40-ին։

Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար գրավի չափը պաշտպանները սահմանել են 80 միլիոն ՀՀ դրամից ավելի։

Նիստին զուգահեռ դատարանի բակում, ի աջակցություն Առուշանյանի, հավաքվել էին նրա աջակիցները։