Լրահոս
2022-02-08
-
Հասարակական«Հպարտ քաղաքացիները» և ստորացված դատավորները․ Ավետիք Չալաբյան«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է․ «Երեկ Հայաստանի պատմության մեջ հերթական «աննախադեպ» իրադարձությունը տեղի ունեցավ՝ առաջին ատյանի դատավոր Բորիս Բախշիյանը մեկ այլ դատավորի (և համատեղությամբ իշխող ՔՊ կուսակցության նախկին թմբուկահարի) որոշմամբ կալանավորվեց, որովհետև մինչ այդ նա, որպես դատավոր, կալանավորման որոշում էր ընդունել իր ենթակայության տակ գտնվող քրեական գործով անցնող մեկ այլ անձի վերաբերյալ։ Սա թվացյալ աբսուրդ է, երբ դատավորը կալանավորվել է իր անմիջական աշխատանքային պարտականությունների իրացման համար։ Նույն տրամաբանությամբ զինվորը կարող է կալանավորվել թշնամու վրա կրակելու, ոստիկանը՝ հանցագործին վնասազերծելիս նրան մարմնական վնասվածք պատճառելու, կամ էլ հրշեջը՝ կրակը մարելիս տունը ջրով ողողելու համար (ցավոք, այսօրվա Հայաստանում այլևս սրանցից որևէ մեկը այլևս հնարավոր չի բացառել): Զուտ ֆորմալ տեսանյունից, մեր Քրեական օրենսգրքում կա 348 Հոդված, որը քրեական պատիժ է նախատեսում «Ակնհայտ ապօրինի» կալանավորման համար։ Սակայն վերջին 30 տարիների ընթացքում, այս հոդվածով երբեիցե որևէ անձ չի դատապարվել։ Ավելին, վերջին տարիների ընթացքում, թեև գործող իշխանությունների ճնշման տակ նրա բազմաթիվ քաղաքական հակառակորդներ են կալանավորվել, իսկ հետո հանցակազմի բացակայության պատճառով բաց են թողնվել, և ոչ մի դատավոր չի պատժվել այս անձանց ակնհայտ ապօրինի կալանավորման համար։ Բայց բավական էր, որ կոնկրետ դատավորը դեմ գնա «ամենազոր» վարչապետի կամքին, և ազատ արձակեր իրապես ակնհայտորեն ապօրինի կալանավորված ազատամարտիկ Աշոտ Մինասյանին, նրա վրա հետին թվով այսպիսի անհեթեթ գործ է սարքվել, և մինչ այդ իր պաշտոնական պարտականությունները անբասիր իրականացնող, օրենքի պաշտպան հանդիսացող դատավորը հանկարծ ինքն է հայտնվել մեղադրյալի աթոռին։ Այս ամենը վատ բեմադրած աբսուրդի թատրոն է հիշեցնում։ 21-րդ դարում, մի երկրում, որի իշխանությունները ամեն քայլափոխին խոսում են ժողովրդավարությանը և օրենքի իշխանությանը իրենց հավատարմությունից, բացարձակ ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Քննչական մեկուսարաններում են գտնվում գործող իշխանության տասնյակ քաղաքական հակառակորդներ, պատերազմի ծանր բովով անցած զինվորներ և սպաներ, դատարանները ծանրաբեռնված են բացարձակ մտածածին, «քաղաքական աստառով» բազմաթիվ գործերով, որոնց մեծ մասը փլվում է դատարանում և ոչ մի տեղ չի հասնում, իսկ դատավորների նկատմամբ էլ պարբերաբար անթաքույց և կոպիտ ճնշումներ են իրականացվում գործող քաղաքական իշխանության կողմից, որպեսզի նրանք դառնան մեր աչքի առաջ ստեղծվող բռնաճնշումների մեքենայի հլու հնազանդ կամակատարները։ Սա ոչ միայն բացարձակ հիասթափություն է ծնում այս իշխանությունների նկատմամբ, այլև հարց է բարձրացնում, թե որն է ընդհանրապես քաղաքականության մեջ նրանց բարոյական կռվանը՝ ինչով են նրանք լավը իրենց նախորդներից, եթե այս ընթացքում պրակտիկորեն ցանկացած ոլորտում ոչ միայն արագ տեմպերով յուրացրել են նրանց բոլոր արատները, այլև գերազանցելով նրանց, նոր «բարձունքների» են հասել իրենց գործողությունների անթաքույց ցինիզմում։ Եվ այդպես ոտնահարելով իրավական պետության և մարդկային բարոյականության նվազագույն նորմերը, ի՞նչ այլընտրանքն են նրանք թողնում իրենց իշխանությունից դժգոհներին, և ապագայի ի՞նչ աղետների դուռ են բացում դրանով: Ես անկեղծ հուսով եմ, որ ավելի բարձր դատական ատյանները կչեղարկեն այս խայտառակ որոշումը․ և ազատ կարձակեն դատավոր Բախշիյանին։ Մինչ այդ, իմ զորակցությունն եմ հայտնում նրան, և պատրաստակամությունը՝ օրենքի շրջանակներում բոլոր գործուն միջոցներով աջակցել նրա ազատությանը։ Նաև, կոչ եմ անում դատավորներին, փաստաբաններին, իրավաբաններին և հանրային գործիչներին՝ միավորել իրենց ջանքերը, և միահամուռ մասնագիտական համերաշխություն դրսևորել դատավոր Բախշիյանի գործում, այլապես վաղը նույն ճակատագիրը կարող է սպառնալ մեզանից յուրաքանչյուրին»։Ավելին10:2108.02.22 -
ՀասարակականԱրցախի քաղաքական ուժերը չեն հավատում Արայիկ Հարությունյանի՝ քաղաքականությունից հեռանալու խոստմանը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ քաղաքականությունից հեռանալու խոստմանը Արցախի քաղաքական ուժերը չեն հավատում։ Իր «Ազատ հայրենիք» կուսակցության 17-ամյակի հավաքին, ինչպես տեղեկացրել ենք, Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին հայտ չի ներկայացնելու։ Այդ ընտրությունները, ըստ ամենայնի, կլինեն արտահերթ, եկող տարի։ Արցախի նախագահի այս խոստմանը չեն հավատում ոչ միայն այն պատճառով, որ բազում խոստումներ է տվել ու դրժել, այլ հակառակ քայլերն է անում։ Երեկ նա մի հրամանով ազատել է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, մեկ այլ հրամանով իրեն խորհրդական է նշանակել՝ նույն գծով։ Նշենք, որ նախարարից դժգոհություններ ունեին թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շրջանակներում, և այս ազատումը տեղավորվում է քաղաքական դաշտում լայն կոնսոլիդացիայի ու այն խոստման շրջանակներում, որ կառավարությունն առաջիկայում կհամալրեն ապակուսակցական մասնագետներով։ Նոր նախարար է նշանակվել թիվ 10 դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը: Սակայն շատերի մոտ հարց է ծագել՝ եթե նախագահը գոհ չէ նախկինի գործունեությունից, ինչո՞ւ է նրան խորհրդական նշանակել։ Պատասխանը մեկն է՝ Հարությունյանը չի ցանկանում նեղացնել յուրայիններին, մեծացնել թշնամիների բանակը, իսկ սա նշանակում է, որ հեռահար քաղաքական պլաններ ունի»։Ավելին10:1908.02.22 -
ՀասարակականԱդրբեջանում հայ գերիները պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով. Արման ԹաթոյանՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: «Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների, կալանքների չարաշահման դրսևորումների հետ և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման արշավները: Արման Թաթոյանը նշել է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումների ընթացքում Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվել է կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ու ընտանիքում բռնության կանխարգելմանը վերաբերող հարցերով, քանի որ հատկապես այդ ժամանակահատվածում դիմումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծացել է կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը: Պաշտպանն անդրադարձել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով ընտանիքում ապրելու ու մեծանալու, կրթության, անկախ ու ներառական կյանքով ապրելու իրավունքների իրացման կարևորությանը։ Հանդիպման ժամանակ կարևորվել է լրագրողների դերը խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի բացառման հարցերում: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ լրագրողի օրինավորության և բարեխղճության կանխավարկածն է այն առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի նրա մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանքն ու բարձր վերաբերմունքը: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը, ինչպես նաև այն, որ մարդիկ պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով: Նա շեշտել է, որ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը: Արման Թաթոյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի դերը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև համագործակցությունը այդ երկրի մարդու իրավունքների հաստատությունների հետ: Դեսպան Ջոն Գալագերը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցության բարձր որակը պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչպես նաև հայտնել հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն», - հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:Ավելին10:1808.02.22 -
ՀասարակականԱվինյանին ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել. Փաշինյանը ստիպված միջամտել է․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ, իրականում՝ ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել: Նիկոլ Փաշինյանը խուսափել է միանձնյա որոշում կայացնելուց, որ չվիրավորի իր հավատարիմ զինակից Խաչատուր Սուքիասյանին, ում երազանքն էր այդ պաշտոնը զբաղեցնելը, եւ Ավինյանի թեկնածությունը դրել է «Քաղպայմանագրի» վարչության նիստին: Այստեղ ձեւավորված ավանդույթի համաձայն` ՔՊ-ականներն առիթը բաց չեն թողել իրենց թիմակցին բզկտելու համար: Առցանց ընթացող նիստի ժամանակ իրար հերթ չտալով՝ դատափետել են Ավինյանին, հիշել հին ու նոր մեղքերը, նրա նշանակվելու դեմ հակափաստարկներ բերել: Այնքան, որ Փաշինյանը ստիպված միջամտել է ու հարցը դրել քվեարկության: Այդքանից հետո էլ Ավինյանի թեկնածությանը 6 դեմ ձայն է եղել ՔՊ վարչության կազմից: Փոխքաղաքապետերի թեկնածությունները քվեարկության չեն դրվել. նրանց Ավինյանն է ընտրել: Այնպես որ, շուտով քաղաքի փաստացի կառավարումը կանցնի Ավինյանին, իսկ Հրաչյա Սարգսյանը կմնա որպես բուտաֆորիա»:Ավելին10:1508.02.22 -
ՀասարակականՏրանսպորտի հարցը չլուծած քաղաքապետի «դարդը» ալկոգելի կեղտոտ տուփն է․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ երեկ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր դժգոհությունը հայտնեց տրանսպորտային միջոցներում ախտահանիչ լուծույթների տուփերի վիճակից. «Ալկոգելների տուփեր կան` այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տալ, օգտվել: Դրանք վերացրեք, մրցույթ հայտարարեք, որ նորմալ տուփեր լինեն ու պարբերաբար մաքրեք, թե չէ սկոչով կապված, ծուռ տարաներն ուղղակի սեղմելիս ընկնում են»: Տպավորություն է, որ քաղաքապետարանը բոլոր խնդիրները լուծել է մնացել է միայն ալկոգելի տուպերի մաքրությունը, մինչդեռ արդեն մի քանի շաբաթ է` Չարբախում տրանսպորտի խնդիրը չի լուծվել: Փաստացի տրանսպորտ չկա, որ մեջն էլ մաքուր կամ կեղտոտ ալկոգել լինի, բայց սա թերեւս չի հուզում մաքրասեր քաղաքապետին, կարեւորը` ալկոգելի տարաները ծուռ չլինեն, ոչինչ, որ քաղաքացիները կանգառներում վիզները ծուռ դեռ սպասում են տրանսպորտի»: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/08/1206526/Ավելին10:1308.02.22 -
ՀասարակականՀայաստան վերադարձած ռազմագերիների հարցաքննությունը լարված է անցել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Armlur.am-ը գրել էր, որ Հայաստան վերադարձած 8 հայ ռազմագերիների հարցաքննությունը անցել է բավականին լարված ու բարդ: Բանն այն է, որ մինչ քննիչները, քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով, հարցաքննել են նրանց, ռազմագերիների հարազատները զայրացած աղմուկ են բարձրացրել եւ փորձել են կոտրել զինվորական քննչական վարչության շենքի պատուհանները, իրավիճակը զսպել են ոստիկաության աշխատակիցները։ Ծնողների պահանջը մեկն էր, որ իրենց երեխաներին իրավապահները շուտ բաց թողնեն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննությունը սկսվել է մոտ ժամը 15:00-ին եւ տեւել է մոտ 7-8 ժամ: Ու հիմա մի հարց է կարեւոր՝ կկալանավորե՞ն հայրենադարձված գերիներին, թե՞ ոչ: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախաքննական մարմինը Հայաստան վերադարձած տղաներից որեւէ մեկի նկատմամբ դեռ մեղադրանք չի առաջադրել, չի ձերբակալել: Իսկ թե հետագայում քրեական գործով ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան, դժվար է կանխատեսել: Լավ է, որ գերիները տուն եկան: Հ.Գ. Զինվորական քննչական բաժնում ուշ երեկոյան ավարտվեց 8 ռազմագերիների հարցաքննությունը: Մեզ հայտնի դարձավ, որ 8 ռազմագերիներից 6-ին քննչական մարմինը ազատ է արձակել, նրանք տուն են գնացել: Իսկ 2-ին, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն՝ հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/9a1485fa6b8a52dd2dbaf9d26c350982?fbclid=IwAR3drAN4d2OpZr4Ff9z0TF5ExHdQKujHjTByp2yy3lYkvX7EpFdPUsZ9nak © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:1008.02.22 -
ՀասարակականԷրդողանը կմեկնի ԱդրբեջանԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը այս տարվա մայիսին կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գիտա-տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հասան Մանդալը։ Էրդողանը կմասնակցի մայիսի 26-29-ին Բաքվում կայանալիք աէրոտիեզերական արդյունաբերության Teknofest փառատոնի բացմանը։ Բացի այդ, տեղի կունենա Էրդողան-Ալիեւ հանդիպում։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f645471cc5e137a78dba1cf85e46e3d8?fbclid=IwAR35-x7oQL_e5BJJrJqTNkJyeJGBKdbwmQMSc-1zItZH4wsn1giT9f_gvro © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:0708.02.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Հրապարակ» ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը՝ Ռիժի Լյովը, գեներալիտետի նախագահի թեկնածուն է։ «Ժողովուրդ» Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ՀՀ իշխանություններին: «Փաստ» Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, «մեծ հավանականությամբ՝ նաև Հայաստանը»: «168 Ժամ» Այլ պետությունների քաղաքացիներն անցած տարի Հայաստանում ձեռք են բերել ընդհանուր առմամբ 100 անուն անշարժ գույք: «Հրապարակ» Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ, իրականում՝ ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի փաստաբան Միհրան Պողոսյանի հետ:Ավելին10:0408.02.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 08.02․2022Ավելին10:0008.02.22
2022-02-07
-
ՀայաստանՎթար՝ Երևանում․ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել պարեկներըԱյսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Գագիկ Շամշյանը։ Ժամը 20:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Արթուր Սահակյանի վարած Mercedes G500 մակնիշի 007 ՍՍ 01 համարանիշի և Երևանի բնակիչ, 60-ամյա Ռոբերտ Մանուկյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների կողմից տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը:Ավելին23:0107.02.22 -
Հայաստան4 մարզիկ, 4 տիտղոս․ նրանք հաղթանակը նվիրել են հայ զինվորինՓետրվարի 4-ից 6-ը Մոսկվայում կայացավ քիքբոքսինգի K1 ոճի Ռուսաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի պատվիրակները: Հայաստանից մասնակցում էր Հայաստանի ազգային, պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիան՝ նախագահ Նարեկ Հակոբյանի և փոխնախագահ Նաիրի Հակոբյանի գլխավորությամբ: Մրցաշարին մասնակցող 4 հայ մարզիկները ցուցադրել են հարյուր տոկոսանոց արդյունք. վստահ հաղթանակներ տանելով մրցակիցների նկատմամբ, նրանք իրենց քաշային, տարիքային կարգերում զբաղեցրել են առաջին հորիզոնականները և հռչակվել չեմպիոն: Մեր չեմպիոններից Նարեկ Գևորգյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն տեխնիկա ցուցադրած մարզիկ: Մրցաշարից մասնակցում էին ավելի քան 300 մարզիկ՝ Ռուսաստանի 35 քաղաքներից և շրջաններից: Այսօր՝ փետրվարի 7-ին, պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեց չեմպիոններին և նրանց մարզիչներին: Գագիկ Շամշյանի հետ զրույցում մեր պատվիրակները նշեցին, որ հպարտությամբ են վերադարձել հայրենիք և այս բացառիկ հաղթանակը նվիրում են Հայաստանի ու Արցախի սահմանները անառիկ պահող հայ զինվորներին:Ավելին22:2707.02.22 -
Հասարակական«Մածուն» գրությամբ հայկական կաթնամթերքը չի կարող արտահանվել ՌԴ. ի՞նչ քայլեր են ձեռնարկվումՀայկական արտադրության մածունը «մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն ու գինին են, իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ: Խնդրի մասին բարձրաձայնել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշել են՝ ինչպես Ֆրանսիայում կոնյակի և շամպայնի դեպքում, այնպես էլ «մացոնի» անվանումը գրանցված է Վրաստանի հանրապետությունում որպես աշխարհագրական նշում։ Պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը շփոթելու աստիճան նման է Վրաստանի հանրապետությունում գրանցված «մացոնի» անվանմանը և կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս։ «Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության լիազոր մարմինը ներկայացրել է առարկություն «մացոնի» անվանման գրանցման դեմ Եվրամիության և Վրաստանի հանրապետության համապատասխան մարմիններին՝ հիմնավորելով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Սակայն ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել», -ասել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը: Նա վստահեցրել է՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում աշխարհագրական նշումների կիրառության հստակեցման շուրջ՝ վրացի գործընկերների հետ: «Այս համատեքստում էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքում, որը հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ՝ ի տարբերություն այժմ գործող կարգավորման, համաձայն որի միայն արտադրողները կարող են գրանցել աշխարհագրական նշումներ։ Օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել ՀՀ-ում, որպես աշխարհագրական նշում։ Սակայն, վերոնշյալ անվանումով արտադրանքը կարող է արտահանվել այլ երկրներ Վրաստանի հանրապետության տարածքով՝ միայն Վրաստանի հանրապետության հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության համաձայնագրի կնքումից հետո»,- նշել է Անտոնյանը։ Նա հավելել է, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանման համաձայնագրի մասին քննարկում է եղել: Համաձայնագրի դրույթները և երկու երկրներում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում։ «Մարիաննա» ընկերությունը մածուն է արտահանում Ռուսաստանի Դաշնության շուկա: Ընկերությունն արտահանման համար «մածուն»-ի փոխարեն 2021-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից իր արտադրանքի վրա գրում է «Հայկական սարի յոգուրտ»: «Պատճառը Վրաստանի արգելքն է՝ «մածուն» անվանումով արտադրանքը իրենց հանրապետության տարածք մուտք գործելու կապակցությամբ՝ թեկուզ տարանցիկ փոխադրման ժամանակ: 2021-ի երևի օգոստոս-սեպտեմբերին մեր ապրանքը մաքսակետում բարձված կանգնեցրել են և ասել, որ չեն թողնում: Այդ ժամանակ Էկոնոմիկայի նախարարի միջնորդությամբ թույլ տվեցին, որպեսզի այդ խմբաքանակն արտահանվի, բայց հետո փոխեցինք անվանումը: Անցումը, փոփոխությունը շատ արագ կազմակերպեցինք»,-ասել է ընկերության որակի գծով փոխտնօրեն Քրիստինա Կարապետյանը՝ հավելելով, որ, ըստ էության, ռուսական կողմից «մածուն» անվան հետ կապված խոչընդոտ չի ներկայացվել, բայց քանի որ Հայաստանից Ռուսաստան արտահանվում է Վրաստանով, այդ դեպքում խնդիր է առաջանում՝ մակնշման հետ կապված: Ըստ նրա՝ ընտրվել է ամենամոտ անվանումը, որով կարելի էր փոխարինել՝ «հայկական սարի յոգուրտ»: Այդ դիզայնով այդ արտադրանքը ռուսաստանաբնակ սպառողներն արդեն ճանաչում են: Կարապետյանի տեղեկությամբ՝ Վրաստանը աշխարհագրական նշումը գրանցել է շատ տարիներ առաջ, սակայն մինչև վերջերս պահանջ չի ներկայացվել, արգելք, խոչընդոտ չի եղել: Հարցին՝ սա որևէ կերպ կարո՞ղ է ազդել Ռուսաստանում վաճառքի ծավալների վրա, խնդիրներ կառաջացնի՞ արդյոք, նա պատասխանել է, որ հարցեր շատ են հնչում, թե նույն դիզայնով կարծես թե ուրիշ արտադրանք է: «Բայց ունենք ներկայացուցիչներ, խանութներին էլ տեղեկացնում են փոփոխության իմաստը, որ սպառողը հասկանա, որ դա նույն մածունն է: Խնդիրն այն է, որ մածունը հայկական է, ինչո՞ւ պետք է չկարողանանք այդ անվանումով ներկայանալ: Նաև ստիպված ենք եղել նոր տպագրություն պատվիրել, դա էլ ֆինանսական ծախերի հետ է կապված»,-ասել է նա: Ընկերությունը փոխել է մածունի միայն արտահանվող խմբաքանակի անվանումը: Տեղական շուկայում այն կշարունակի վաճառվել նույն մակնշմամբ:Ավելին22:0807.02.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱդրբեջանի Հաջիկաբուլի շրջանում (Բաքվից շուրջ 115 կմ հարավ-արևմուտք) այսօր երեկոյան 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությանը։ Ըստ հաղորդագրության` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 17.56-ին Ալի-Բայրամլի կայարանից 11 կիլոմետր դեպի արևմուտք։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,4 բալ, խորությունը՝ 6 կիլոմետր։Ավելին21:5307.02.22 -
ՀասարակականԱռաջին դատավորն է կալանավորվում՝ «ժողովրդավարության բաստիոն» հռչակված ՀայաստանումԴատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է: Առաջին ատյանի դատավոր Դավիթ Աղրամանյանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը: Բախշիյանի փաստաբանները նկատում են, որ առաջին դատավորն է կալանավորվում՝ ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում:Ավելին21:4707.02.22 -
ՊՆ-ում անցկացվել է սպա-իրավաբանների մասնագիտական հավաքՀՀ զինված ուժերի 2022 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 1-ից 4-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք: Հավաքին հրավիրված էին նաև ՀՀ զինվորական դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Փաստաբանների պալատի, ՊՆ Ռազմական ոստիկանության, ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ՊՆ-ին կից հասարակական խորհրդի ներկայացուցիչներ: ՊՆ իրավաբանական վարչության կազմակերպած մասնագիտական հավաքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման, իրավակարգի ապահովման և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված հարցերը: Հավաքի մասնակիցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:Ավելին21:4007.02.22 -
ՀայաստանՃակատ-ճակատի բախվել են ВАЗ 2101-ն ու վրացական համարանիշներով Ford Transit-ը. կա 1 զոհ, 1 վիրավորԱյսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է «Shamshyan.com»-ը։ Ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Շամշյանը հայտնում է, որ Ford Transit-ը վրացական համարանիշներով է:Ավելին21:2807.02.22 -
ՀասարակականՀՀ իշխանությունների կողմից տեղի է ունենում դատավորների անկախության հանդեպ վերին աստիճանի ագրեսիվ և անթաքույց ոտնձգություն. Լարիսա ԱլավերդյանՀանձին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման՝ ՀՀ գործող իշխանությունների կողմից տեղի է ունենում դատավորների անկախության կնատմամբ վերին աստիճանի ագրեսիվ և անթաքույց ոտնձգություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ «Այն զեկույցը, որ հրապարակվել է ԵԽԽՎ-ում, կարծես նոր շունչ է տվել այս իշխանություններին՝ գործելու կամայական ձևով և ամբողջովին հրաժարվելու միջազգային սկզբունքներից ու նորմերից։ Գոյություն ունեն Փարիզյան սկզբունքներ, որտեղ խոսվում է դատավորների անկախության մասին։ Այժմ կալանավորելով երիտասարդ դատավորին՝ ՀՀ իշխանությունները քարը քարի վրա չեն թողել։ Բորիս Բախշիյանին վերագրվող հոդվածն իրականության հետ որևէ կապ չունի։ Ես համոզված եմ, որ սա հատուկ արվում է՝ հասարակությանը ցույց տալու, որ ինչ ուզեն, այդ էլ կանեն։ Մենք սա տարբեր առիթներով արդեն մի քանի անգամ լսել ենք, և այսպիսի քաղաքականության դեմն առնելու որևէ արդյունավետ ձև առայժմ չկա»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։ Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում կայացրեց կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող անձանցից մեկին կալանավորելու մասին է: Անձը, ինչպես նաև նրա փաստաբանը չեն ներկայացել նշանակված դատական նիստին, փաստաբանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքը չի ներկայանալու, իսկ պաշտպանյալն առանց նրա ներկայության ցանկություն չի հայտնել ներկայանալ: Բորիս Բախշիյանն էլ որոշել է փոխել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունն ու նրան կալանավորել, շաբաթներ անց, սակայն, դատավորը ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով:Ավելին21:2807.02.22 -
ՀասարակականԱրցախի դատախազության տվյալները՝ 44-օրյա պատերազմի հետևանքով վնաս կրածներին պետական աջակցության տրամադրման մասինԱրցախի դատախազությունը տեղեկություններ է հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի դատախազական ուսումնասիրության ընթացքի և արդյունքների վերաբերյալ: «2021 թ. հունիսի 3-ին Արցախի կառավարության կողմից ընդունվել էր N 579-Ն որոշումը, որով հաստատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը: Հաշվի առնելով տարածված դժգոհությունները՝ 2021 թ. օգոստոս ամսից Արցախի դատախազությունը սկսել է ուսումնասիրել հիշյալ ծրագրով նախատեսված՝ կաթնատու և մսատու կենդանիների, մեղվաընտանիքների կորստի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար տեղեկությունների տրամադրման գործընթացի օրինականությունը: Կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է հետևյալը. Որպես կառավարության վերոհիշյալ որոշման շահառու, Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությանը դիմել է 8004 քաղաքացի: Նշված անձանց թիվը, անասունների և մեղվաընտանիքիների քանակն ու աջակցության ենթադրյալ թիվը (առանց կառավարության որոշմամբ նախատեսված՝ աջակցության առավելագույն չափի սահմանափակումները հաշվի առնելու) ըստ Արցախի վարչատարածքային միավորների ունի հետևյալ պատկերը: Արցախի դատախազությունը տեղեկություններ է հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի դատախազական ուսումնասիրության ընթացքի և արդյունքների վերաբերյալ: «2021 թ. հունիսի 3-ին Արցախի կառավարության կողմից ընդունվել էր N 579-Ն որոշումը, որով հաստատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը: Հաշվի առնելով տարածված դժգոհությունները՝ 2021 թ. օգոստոս ամսից Արցախի դատախազությունը սկսել է ուսումնասիրել հիշյալ ծրագրով նախատեսված՝ կաթնատու և մսատու կենդանիների, մեղվաընտանիքների կորստի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար տեղեկությունների տրամադրման գործընթացի օրինականությունը: Կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է հետևյալը. Որպես կառավարության վերոհիշյալ որոշման շահառու, Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությանը դիմել է 8004 քաղաքացի: Նշված անձանց թիվը, անասունների և մեղվաընտանիքիների քանակն ու աջակցության ենթադրյալ թիվը (առանց կառավարության որոշմամբ նախատեսված՝ աջակցության առավելագույն չափի սահմանափակումները հաշվի առնելու) ըստ Արցախի վարչատարածքային միավորների ունի հետևյալ պատկերը:Ավելին21:1507.02.22 -
ՀայաստանԼոռիում հայտնաբերված դիակի դեմքի ձախ հատվածը և ձեռքերի մատների մի մասը եղել է հոշոտված«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մելքումյանը տեղեկություններ է ստացել, որ Ստեփանավան քաղաքի ձորում՝ քաղաքային աղբանոցի մոտ, դի կա: Նշված վայր է մեկնած փրկարարներն ու ոստիկանները Ստեփանավանի քաղաքային աղբանոցի մոտ, գետի աջ ափին հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Վ. Սուղյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի դեմքի ձախ հատվածը և ձեռքերի մատների մի մասը եղել է հոշոտված: Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:Ավելին21:1007.02.22 -
ՀայաստանՀՀ ԱՆ-ն կորոնավիրուսի վիճակագրությունը պարզ չի ներկայացնում. Արսեն ԹորոսյանՊատվաստումների ցուցանիշները Հայաստանում բավականին ցածր են, բնակչության ընդամենը 29 տոկոսն է ամբողջությամբ պատվաստված։ Եթե ավելի մեծ տեմպերով պատվաստումներ չունենանք, կարող է հավերժ լինենք քովիդի դեմ պայքարի այս ցիկլերի մեջ։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը` մեկնաբանելով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը։ Ըստ Թորոսյանի` հիմա բոլոր երկրները կենտրոնացած են պատվաստումների մեծ ծածկույթ ապահովելու վրա, և այն երկրները, որոնք հասել են մոտ 80-90 տոկոսի, պարզապես վերջ են դնում բոլոր սահմանափակումներին և վերադառնում են նախաքովիդյան կյանքին։ «Փաստացի համարում են կորոնավիրուսի դեմ պայքարը վերջացած, այն իմաստով, որ պատվաստումները կշարունակեն, բայց միայն իրենց մտքում դա կլինի որպես կորոնավիրուսի դեմ պայքար։ Դիմակների կրում, մուտքի սահմանափակումներ, միջոցառումների մասնակիցների քանակի սահմանափակումներ այլևս չեն լինի այդ երկրներում, մենք էլ պետք է ձգտենք դրան»,- նշել է Թորոսյանը։ Թորոսյանը կարծում է, որ ՀՀ ԱՆ-ն կորոնավիրուսի վիճակագրությունը ոչ այնքան պարզ ձևով է մատուցում հասարակությանը։ Ըստ նրա` պետք է հրապարակվի 3 թիվ. առաջին և ամենակարևորը՝ ամբողջապես պատվաստված քաղաքացիների թիվն է, երկրորդը` մեկ դեղաչափ ստացածներինը, երրորդը` խթանիչ դեղաչափ ստացածներինը։ Այդ թվերը ցույց են տալիս, որ պատվաստումների աճը շատ դանդաղ է, ու դա կախված է նախ նրանից, որ այն մարդիկ, ովքեր ստիպված պիտի պատվաստվեին, արդեն պատվաստվել են, ու նրանից, որ այս թեման այլևս արդիական չէ, մարդկանց չի հուզում։ Բնակչության միայն 29 տոկոսն է ամբողջապես պատվաստված։ Հարցին, թե ինչու քաղաքացիները չեն ցանկանում պատվաստվել, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ պատճառները շատ են՝ սկսած ներքաղաքական անկայունությունից վերջացրած վստահությունը կոնկրետ միջամտությանը և նաև պարտադրող կամ խրախուսող միջոցառումներին։ Անդրադառնալով Հայաստանում առկա պատվաստանյութերին, դրանց որակին ու ժամկետներին, Թորոսյանն ասել է, որ դրանց թիվը բավարար է. «Որակական առումով էլ բոլոր պատվաստանյութերն անվտանգ են և էֆեկտիվ։ Հայաստանը քիչ երկրներից է, որ շատ մեծ տեսականի ունի պատվաստանյութերի. չինական երկու տեսակի պատվաստանյութ` CoronaVac և Sinopharm, ռուսական Sputnik-V և հիմա արդեն Հայաստանում արտադրվող Sputnik Light, Moderna, AstraZeneca, շուտով, հուսով եմ, կլինի նաև Pfizer, որովհետև կարծես մատակարարումների վերջնական փուլին ենք հասել: Պատվաստանյութերի` ժամկետների մեջ լինելը և պատշաճ պայմաններում պահվելը շատ հեշտ կարելի է ստուգել, օրինակ` նայելով սրվակի վրայի մարկերներին, որ սառցե շղթան պահպանված լինի և ստուգել՝ ժամկետի մեջ է, թե ոչ։ Պատվաստումներից որևէ լուրջ կողմնակի էֆեկտ չենք ունեցել»,- հավելել է Թորոսյանը։ Կորոնավիրուսի շտամերի հայտնաբերման մասին էլ Թորոսյանը նշել է, որ ամեն պացիենտի դեպքում չէ, որ հետազոտվում է, թե վերջինս ինչ շտամով է վարակվել, սակայն որոշ հետազոտություններ արվում են. «Օմիկրոնը, դելտան և մյուս շտամները նույն կորոնավիրուսն են, պարզապես ունեն մուտացված հատվածներ, այսինքն՝ վիրուսի մարմնի վրա մի քանի մոլեկուլ տարբեր է նախնական շտամից։ Եվ այդ մուտացիաները շատ վիրուսների դեպքում հաճախ են լինում, իսկ վիրուսներ կան, որ հարաբերականորեն ավելի կայուն են։ Երբ մենք ՊՇՌ հետազոտություն ենք անում, հայտնաբերում ենք կորոնավիրուսի բոլոր տեսակները, ուրիշ բան, որ մենք դրանով չենք տարբերում շտամը։ Դրա համար կա այլ մեխանիզմ, որը վիրուսի գենետիկական նյութի սեկվենավորումով է արվում և հազվադեպ դեպքերում, այսինքն` ամեն կոնկրետ ախտորոշման համար չի արվում։ Պարզապես վերցվում են մի քանի նմուշ, ու երբ դրանց մեջ հայտնաբերվում է, որ, օրինակ, 10-ից 8–ն «Օմիկրոն» է, ուրեմն գիտենք, որ հիմնականում «Օմիկրոն» է շրջանառվում, բայց ամեն կոնկրետ պացիենտի ՊՇՌ ժամանակ չի հետազոտվում շտամը»,- ասել է նա։ Արսեն Թորոսյանը հավելել է, որ պատվաստումները պետք է լինեն կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների գագաթնակետը։ Պետք է ամբողջ գործիքակազմը կենտրոնացնել ավելի շատ պատվաստվող ունենալու վրա։ Ըստ նրա` առկա տեմպերով կարող է երբեք չհասնենք պատվաստումների բավարար մակարդակի, քանի որ երկրներ կան, որտեղ արդեն բուստեր դեղաչափն են 80-90 տոկոս ստացել, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութն, այնուամենայնիվ, շատ երկար չի աշխատում, աշխատում է ինչ-որ ժամանակ, որը պետք է կրկնել, ինչպես, օրինակ, սովորական գրիպի ժամանակ, երբ ամեն եղանակին պատվաստվում ենք։ ԱՆ տվյալներով՝ փետրվարի 7-ի դրությամբ Հայաստանում առաջին դեղաչափով կատարվել է 1054178, իսկ երկրորդ դեղաչափով՝ 858 981 պատվաստում: Խթանիչ դեղաչափ է ստացել 12397 քաղաքացի։Ավելին21:1007.02.22