Լրահոս
13:04
08.02.22
169

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հարավային ուղղության զորամասեր

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր:

Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին:

Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։