Լրահոս
Հայաստան
13:24
08.02.22
207

Երևանի ավագանու մի շարք անդամներ հրաժարվել են իրենց մանդատներից

Img default alt hy

Երևանի ավագանու այսօրվա նիստը մեկնարկել է ավագանու անդամների մանդատների հրաժարումով և հրաժարվածների մանդատները «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական համարներին փոխանցելով։

Այսպես. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներ Պավել Մազմանյանի, Ռուբեն Հայրապետյանի և Լիլիթ Պիպոյանի մանդատները, ըստ ԿԸՀ որոշման, փոխանցվել են «Իմ քայլը» ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին՝ Նաիրի Փեթակչյանին, Գայանե Խաչատրյանին, Արսեն Վերդյանյանին և Արտաշես Մակարյանին։

Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսակ Սարգսյանը և Արտաշես Մակարյանը դիմումներ են ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։ Օվսաննա Հովսեփյանի և Լիլիթ Կիրակոսյանի մանդատները տրվել են «Իմ քայլի» ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Մանուկյանին և Շուշաննա Սիրականյանին։ Սակայն վերջիններս նույնպես դիմումներ են ներկայացրել լիազորությունները դադարեցնելու մասին։ 

Բացի այդ, լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Սերգեյ Սարգսյանի, Միսակ Սարգսյանի, Արտաշես Մակարյանի, Արմեն Մանուկյանի և Շուշաննա Սիրականյանի մանդատերը տրվել են ցուցակի հաջորդ թեկնածուներ Միքայել Բաղդասարյանին, Աննա Ավանեսյանին, Աշոտ Առուշանյանին, Վահան Ներսիսյանին և Հեղինե Ոսկանյանին։ Աննա Ավանեսյանն ու Վահան Ներսիսյանը նույնպես դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու մասին, նրանց մանդատները փոխանցվեցին Լևոն Սահակյանին և Մանուել Մարգարյանին։