Լրահոս
Տարածաշրջան
14:08
08.02.22
650

Կինն ինքնուրույն ծննդաբերել է ջերմացանցի կոլեկտորում

Img default alt hy

ՌԴ Նիժեգորոդսկի մարզի Ձերժինսկ քաղաքում կինը ծննդաբերել է ջերմացանցի հավաքիչ կայանում (կոլեկտոր): Դեպքի վայրում արված տեսանյութը հրապարակել է թելեգրամյան մի ալիք:

Հղի կինն իր երկամյա երեխայի հետ մտել է ջերմացանցի կոլեկտորի տարածք և ինքնուրույն ծննդաբերել: Ընտանիքի հայրն այդ ժամանակ գտնվել է նրանց կողքին՝ նստած է եկել մոտակա խողովակաշարին: Ավելի ուշ դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունները նորածնին և ծննդկանին ուղարկել են տեղի մանկական բուժկենտրոն, իսկ հորը՝ ոստիկանություն՝ ցուցմունք տալու համար:

Ոստիկանական բաժանմունքում տղամարդը պատմել է, որ իրեն կնոջ հետ դուրս են արել տանից: Իսկ թե ինչու բուժօգնության չեն դիմել, նորածնի հայրը չի հայտնել: