Լրահոս
Հասարակական
14:31
08.02.22
186

Անհետ կորածների միջազգային հանձնաժողովը խորհրդակցություններ է անցկացրել Երևանի և Բաքվի հետ

Img default alt hy

Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը (ICMP) խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Տեղեկությունը հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։

Հանձնաժողովը, ի թիվս մի շարք հարցերի, զբաղվում է հակամարտությունների հետևանքով անհետ կորած անձանց որոնման և օգնության հարցում կառավարությունների և իշխանության մարմինների համագործակցության ապահովմամբ:

ICMP-ն ստեղծվել է 1996 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի նախաձեռնությամբ։

Հիշեցնենք` հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ-ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է:

Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ հունվարի 27-ին հայտնել էր, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում (հայեր և ադրբեջանցիներ)։