Լրահոս
2022-02-08
-
ՀասարակականՆերքին շուկայում արձանագրվում է պարարտանյութի գների բարձրացում, կառավարությունը քննարկում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը. ՄՊՀՄրցակցության պաշտպանության հանձնաժողովը Էկոնոմիկայի նախարարության առաջարկով դիտարկել է պարարտանյութի ներմուծման շուկան, տեղեկացնում են ՄՊՀ լրատվական ծառայությունից։ «ՄՊՀ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021 թվականի վերջին ամիսներից ներքին շուկայում արձանագրվում է պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է ձեռքբերման գների զգալի բարձրացմամբ: Վերլուծությունները ցույց են տվել, որ համաշխարհային շուկայում տեղի է ունեցել պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է բնական գազի գնի բարձրացմամբ, ինչպես նաև պարարտանյութի պակասուրդով: Գազի գնի բարձրացմամբ պայմանավորված Եվրոպական մի շարք խոշոր արտադրողներ դադարեցրել են պարարտանյութի արտադրությունը, ինչն իր ազդեցությունն է ունեցել առաջարկ/պահանջարկի հարաբերակցության վրա: Միաժամանակ, ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ քննարկվում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը: Տեղեկացնում ենք, որ ՀՀ ներմուծումների մեծ մասը իրականացվում է ՌԴ-ից, Վրաստանից», - հայտնում են ՄՊՀ-ից։Ավելին12:3308.02.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Վերադարձած 8 գերիներից երկուսը կվերադառնան զորամաս՝ ծառայության | 08.02.2022Ավելին12:3008.02.22 -
ՀայաստանՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունըՀայաստանի արտգործնախարարությունը դատապարտում է Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը, թե պետք է վերացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների հետքերը: Հայաստանի ԱԳՆ-ն հիշեցնում է՝՝՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021-ի դեկտեմբերի որոշումը, ըստ որի՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ պղծման ու վանդալիզմի գործողությունների դեմ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:Ավելին12:2208.02.22 -
ՀասարակականՆվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ. Բաբկեն ԹունյանԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ, հայտարարեց, թե դրա ընդունման դեպքում պատգամավորների, նախարարների, փոխնախարարների ու մյուս պաշտոնյաների աշխատավարձն ավելի շատ է բարձրանալու, քան նվազագույն աշխատավարձ ստացողների: Ըստ պատգամավորի՝ 2012-2017 թվականների կառավարության ծրագրով խոստացել էին կրկնապատկել նվազագույն աշխատավարձն ու չէին արել: «Ասում են՝ դեպի դժոխք տանող ճանապարհը հարթված է ամենաբարի ցանկություններով, հիմա ձեր ցանկությունը շատ բարի է, բայց նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ, եթե ինձ չեք հավատում, կարող եք բացել ու կարդալ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հոդվածը, որտեղ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու ռիսկերի մասին շատ հիմնավոր ներկայացվել է, իսկ 100 հազար դրամ դարձնելու հետևանքները ինքներդ կարող եք դատել», - ասաց Թունյանը: Նրա խոսքով՝ եթե ամեն ինչ լիներ օրենքով, կարող էին օրենքով ֆիքսել, որ կյանքը պետք է ուրախ լինի, ապրուստը ձրի, Հայաստանն էլ ծովից ծով, բայց օրենքը նպատակ չէ, այլ միջոց է նպատակներին հասնելու համար: «Մենք խոստացել ենք նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամ դարձնել ու դա անելու ենք», - նշեց ՔՊ-ական պատգամավորը:Ավելին12:2008.02.22 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Զվարթնոց օդանավակայանում. օդանավում հանկարծամահ է եղել ՌԴ 94-ամյա քաղաքացիՓետրվարի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 03։10-ի սահմաններում Զվարթնոց օդանավակայանի ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայր են ժամանել ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 94-ամյա Յուգաբեռ Թորոսյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Ավելին12:1708.02.22 -
ՀասարակականԻնչ է տեղի ունեցել Արագածոտնի մարզպետարանում․ պարզաբանումԼրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի, Արագածոտնի մարզպետարանում միջադեպ է եղել՝ չի համապատասխանում իրականությանը։Ավելին11:5908.02.22 -
Հայաստան«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լինելու են դատարանում՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի. Սեյրան Օհանյան«Մենք դատապարտում ենք իշխանությունների այս ակնհայտ ապօրինի գործողությունները՝ գործող քաղաքապետերի, համայքների ղեկավարների նկատմամբ»,- ընդգծել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը:Ավելին11:4608.02.22 -
ՀասարակականԻնչ է ասել հեղինակավոր կազմակերպությունը ՀՀ իշխանությունների մասին նախկինում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամենեւին առաջին անգամ չէ, երբ Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ՀՀ իշխանություններին: Այս անգամ նրանց մտահոգել է Հայաստանում պետական ծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերը։ Այդ պատճառով իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ խորհրդարանին կոչ է արել չեղարկել օրենսդրական այդ նորմը։ Նախկինում այլ կոչեր եւս եղել են: Օրինակ՝ 2021 թվականի սեպտեմբերին նրանք եւս նույն կոչով էին հանդես եկել՝ ասելով, թե պետք է չեղարկել այդ օրենքի կիրառումը, իսկ, ահա, հունիսին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության եւ բռնության խոսքի կիրառման կապակցությամբ: Նախորդ տարի էլ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit. Antidemocratic Turn («Անցումային շրջանի երկրներ. հակաժողովրդավարական շրջադարձ») զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի գնահատականը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընկել էր: «Հեղափոխությունից հետո երկրում առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշը նվազել է, եւ այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ լարվածությունը զինվորականների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ (երբ ԳՇ-ն պահանջում էր նրա հրաժարականը-խմբ.), ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է սրվել»,- նշել էին զեկույցի հեղինակները»: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/08/1206528/Ավելին11:1008.02.22 -
ՀասարակականԼուկաշենկոներն ու Մարգարիտա Սիմոնյաններն արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին․ Հովիկ ԱղազարյանԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր արձագանքեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Պատգամավորի խոսքով՝ Բելառուսի նախագահն անթույլատրելի ու պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել: «Մասնավորապես, նշել է է, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը» և այլն: Ես ուզում եմ նշել, որ այս որակումուները դատապարտելի են, մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկներ երկրի նկատմամբ, ու ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերը, թե ում էր պետք Հայաստանը ու ես վստահ եմ՝ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք ու ում է պետք Հայաստանի Հանրապետությունը», - հայտարարեց Հակոբյանը: ՔՊ-ական պատգամավորներից Հովիկ Աղազարյանն էլ անդրադարձավ Լուկաշենկոյին: «Լուկաշենկոներն ու Մարգարիտա Սիմոնյանները իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին, ու լավ կլինի Լուկաշնեկոն գնահատականներ տալուց առաջ Մինսկի օդանավակայանը մտնի, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոց», - նշեց պատգամավորը:Ավելին11:0508.02.22 -
ՀասարակականՔրգործում չկան պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք կրում են «հույժ գաղտնի» դրոշմը. Տոնոյանը պահանջում է բաց դատավարություն. փաստաբանական խումբԴավիթ Տոնոյանի և մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով 04.02.2022թ. նշանակված առաջին իսկ դատական նիստը չի կայացել և անորոշ ժամկետով հետաձգվել է ազատության մեջ գտնվող դատավարության մասնակիցների, ինչպես նաև նախագահող դատավորի վատառողջության պատճառով, ասված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարությունում:՚ «Միաժամանակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը շարունակում է պնդել և պահանջել բաց և հրապարակային դատավարություն, որը դռնփակ ռեժիմով է անցկացվում դատավոր Մանվել Շահվերդյանի անհիմն որոշմամբ՝ մասնագիտական առումով պետական և ռազմական գաղտնիք հասկացություններին առհասարակ չտիրապետելու պատճառով: Հաստատապես շարունակում ենք պնդել, որ քրեական գործի նյութերում չկան պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք կրում են «հույժ գաղտնի» դրոշմը, իսկ հետազոտվելիք նյութերը առավելապես ծառայողական գաղտնիք պարունակող նյութեր են: Դատավորն իր որոշումը կայացնելուց առաջ որևէ միջոց անգամ չի գործադրել համապատասխան գերատեսչությունից պարզելու՝ քրեական գործում առկա է արդյո՞ք օրենքով պահպանվող գաղտնիք, թե ոչ, իսկ այդ նյութերի մեծ մասը որպես ծառայողական գաղտնիք դասելու նախաձեռնող-հեղինակը եղել է հենց Դավիթ Տոնոյանը: Հայտնում ենք նաև, որ մինչ օրս վերաքննիչ քրեական դատարանում մեր կողմից Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը որևէ դատավորի չի մակագրվել, բողոքի քննության օր նշանակված չէ, որը հայտնի լինելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք», - ասված է հայտարարությունում:Ավելին11:0108.02.22 -
ՀասարակականՀայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների ձևավորելը ոչ մի կերպ չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի վարքագծին. Անդրանիկ ԹևանյանԱզգային ժողովի «Հայաստան» խմբացկության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այսօր հիշեցրեց, որ 2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները ստորագրել են, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը», որն ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի: «Ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից պետական մակարդակով ու հարցը պետք է տեղափոխվի պատմաբանների քննարկման տիրույթ. դա մեզ համար անընդունելի է», - հայտարարեց պատգամավորը: Նա նշեց, թե ՀՀ ԱԳՆ-ն բավական ադեկվատ ձևով է արձագանքել այդ հռչակագրին, բայց որևէ պետական մարմին, նաև խորհրդարանի մակարդակով այդ հռչակագրի վավերացմանը չեն արձագանքել: Սա, ըստ պատգամավորի, տարօրինակ է այն առումով, որ ներկայում որդեգրված քաղաքականությունը՝ հայ-թուրքական հարաբերությունները ձևավորել առանց նախապայմանների, ոչ մի կերպ չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի այն վարքագծին, որով նրանք վավերացրել են այդ հռչակագիրը: «Թուրքիան ոչ միայն նախապայմաններն է առաջ մղում, այլ այդ նախապայմանների իրագործումը համարում է իր պետական քաղաքականության հիմնաքարարերից մեկը. չարձագանքել այս որոշմանը Ազգային ժողովը չի կարող և մենք պատրաստ ենք համապատասխան հայտարարության տեքստը ներկայացնել», - նշեց Անդրանիկ Թևանյանը:Ավելին10:4408.02.22 -
ՀասարակականԲաքվի զնդանում 44 օր տառապած գերու կալանքի դեմ բողոքի քննությունը նշանակվել է 44 օր անց. Ռուբեն ՄելիքյանՆման խայտառակություն անգամ մեկ տարի առաջ էր անհնար. կալանավորման դեմ հունվարի 4-ին բերված բողոքի քննությունը վերաքննիչ դատարանը նշանակել է փետրվարի 18-ին. Բողոքը բերելուց 44 օր հետո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: «Մեկ տարի առաջ եթե 14 օր հետո էր նշանակվում, դա արդեն ընկալվում էր որպես կալանքի վերանայման իրավունքի խախտում։ Կարծում եմ՝ «ժողովրդավարության առաջընթացն» ակնհայտ է։ ՀԳ. Իսկ կալանավորվածը ադրբեջանից վերադարձված գերի է՝ Բաքվի զնդաններում 44 օր տառապած Արման Խաչատրյանը։ Այս փաստն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ոչ միայն հակաիրավական, այլև հակաբարոյական բնույթը»,-նշել է նա:Ավելին10:4208.02.22 -
ՀասարակականԻշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու գործին․ Ռոբերտ ՔոչարյանՀայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած չափազանց բարդ մարտահրավերների պարագայում, այս իշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու, ամեն գնով կալանավորելու եւ գերագույն ճիգերով կալանքի մեջ պահելու գործին: Բացառապես իրենց քաղաքական հայացքների համար կալանավորված են Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Նարեկ Մանթաշյանը և Գառնիկ Իսագուլյանը: Այսօր, արդեն, չենք զարմանում նույնիսկ դատավորին արդարադատության իրականացման համար կալանավորելուց: Սա իրավական խայտառակության նոր նշաձող է: Սա դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է եւ կալանքով ահաբեկման նոր ալիք: Կատարվողը իրավական պետության քայքայումն է՝ միջազգային կառույցների լուռ աջակցությամբ: Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը թույլ ու անկարող է բարդ մարտահրավերներին դիմակայելու համար: Դրա փոխարեն, անում է ամեն ինչ՝ ներսում դիմադրությունը կոտրելու նպատակով: Ակնհայտ է, որ այսօր թիվ մեկ գլխացավանքների շարքում հենց իշխանությունն է։ Այս գործընթացները չեն կարող երկար տեւել, դրանք, ի վերջո, մոտենալու են վախճանին, քանի որ ապօրինությունների այս ծավալը ոչ մի իշխանություն չի կարող մարսել: Շուտով գալու է պատասխան տալու ժամանակը:Ավելին10:4008.02.22 -
ՀասարակականՄիայն առաջին հայացքից է ճգնաժամը Ուկրաինայի շուրջ, իրականում այն ավելի մասշտաբային է․ Տիգրան ԱբրահամյանՈւկրաինայի ու, առհասարակ, ՌԴ սահմանակից երկրների ռազմականացումը, ՌԴ-Արևմուտք դիմակայության նոր փուլը, այդ ֆոնին ՌԴ-Չինաստան երկարաժամկետ, խորը համագործակցության նոր ձևաչափը, անոնսում է աշխարհում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման մասին, գրում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Դեռ վաղ է ասել, թե գլոբալ գործընթացները ինչ վերջնական հանգրվանի կհասնեն, սակայն ակնհայտ է, որ աշխարհը նոր փոփոխությունների շեմին է։ ՌԴ-Չինաստան ռազմավարական երկխոսությունը, որը բառիս բուն իմաստով առնչվում է տիեզերքից մինչև ներհասարակական հարաբերությունների շուրջ համագործակցությանը, դիրքորոշումների ներդաշնակեցմանը, այլևս ակտիվ գործողությունների փուլում է և ինչպիսի հանգուցալուծում էլ լինի Ուկրաինայի հարցում, այս իրողություններն արդեն անշրջելի ընթացքի մեջ են։ Եթե սրան գումարում ենք Իրանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունները Չինաստան-ՌԴ տանդեմի հետ, ապա իրադարձությունների զարգացումը բոլոր առումներով առավել հետաքրքրական է դառնում։ Միայն առաջին հայացքից է ճգնաժամը Ուկրաինայի շուրջ, իրականում այն ավելի մասշտաբային է և ըստ այդմ՝ դրա ազդեցությունը բոլոր տարածաշրջանների վրա ուղղակի և անուղղակի ձևով անխուսափելի է։ Իսկ թե՝ ովքեր սրանից պարտված կամ շահած դուրս կգան, դեռ դժվար է ասել, ամեն դեպքում արտաքին քաղաքական գծերի վերանայումների և վերահաստատումների փուլ է, որի արդյունքում նոր պայթյունների բարձր հավանականություն կա»։Ավելին10:3908.02.22 -
ՀասարակականԳյումրիում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և բռնկվելԳիշերը՝ ժամը 03:55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է ավտոմեքենա: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz W140» (վարորդ՝ Կ․ Կ․, ծնված 2001 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:07-ին, մարվել՝ 04:39-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը և արտաքին մասը (մասնակի)։Ավելին10:3708.02.22 -
ՀայաստանՆվազագույն աշխատավարձը չի բարձրանաԱզգային ժողովում քննարկվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբացկության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ իրենք առաջարկում են նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ: «Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ, ասեմ, որ մեր պատմության մեջ եղել է նաև նվազագույն աշխատավարձի 160 տոկոսով ավելացում»,- ասել է նա: Պատգամավորի խոսքով՝ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքն այսօր 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 21,7 տոկոսով, թանկացել են լույսը, գազը, ջուրը, սպառողական գներն աճել են 7,2 տոկոսով, սննդամթերքը՝ 11,7 տոկոսով: Կառավարությունը ընդդիմադիրների նախագծին բացասական եզրակացություն է տվել. ռիսկեր է տեսնում: «Հորդորում եմ քաղաքացիներին դեմ չքվեարկել»,- հայտարարել է Վարդանյանը: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 31 կողմ, 61 դեմ ձայն. որոշումը չի ընդունվել:Ավելին10:3308.02.22 -
ՀասարակականԿքննվի Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման հարցը․ փաստաբանՓետրվարի 9-ին, ժամը 16:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, տեղի է ունենալու «Դրոշի գործի» դատավարությունը, գրել է Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը: Դատական նիստում քննվելու է «Այլընտրանք ՀԿ» համանախագահ, Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը: Փաստաբանն օրերս ահազանգել էր՝ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:Ավելին10:3008.02.22 -
ՀայաստանՊարեկները ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 7 տարեկան տղային տեղափոխել են հիվանդանոցԵրեկ՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է «shamshyan.com»-ը։ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում ծառայութուն իրականացնելիս են եղել, երբ նկատել են Honda Odyssey մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն վարում է՝ գերազանցելով սահմանված արագութունը, ինչը վտանգ էր ներկայացնում թե՛ իր, թե՛ մյուս վարորդների ու հետիոտների համար: Պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան և պարզել, որ վարորդի գրկում կա նաև երեխա: Նրանք կանգնեցնում են ավտոմեքենան Աշոտ Հովհաննիսյան փողոցում: Տեղում պարզվում է, որ վարորդի գրկի երեխան գտնվում է անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում: Պարեկներն իրենց ծառայողական մեքենայով 7-ամյա տղա երեխային տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկներին հաջողվում է փրկել երեխայի կյանքը: Շամշյանի տեղեկություններով՝ երեխան տեղափոխվում էր Ջրվեժ թաղամասից, որտեղ նրա մոտ նկատել էին թունավորում և դա եղել է գազաբալոնից արտանետված շմոլ գազից:Ավելին10:2508.02.22