Լրահոս
Հասարակական
14:40
08.02.22
244

Հայաստան վերադարձած ռազմագերիների վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, բոլորն ազատ են արձակվել

Img default alt hy

Քննչական կոմիտեն երեկ՝ փետրվարի 8-ին, Հայաստան վերադարձած ռազմագերիների վերաբերյալ քրեական գործ չի հարուցել, բոլորն ազատության մեջ են։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Նա հայտնել է, որ ռազմագերիներից վեցը երեկ ազատ են արձակվել, իսկ երկուսը, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն՝ հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով։

Անդրադառնալով լարված մթնոլորտում հարցաքննությունն անցնելու լուրերին՝ Թադևոսյանն ասել է, որ հարցաքննությունը տևել է մոտ 7 ժամ, որի ընթացքում ռազմագերիների ծնողները հուզված են եղել.

«Շենքից դուրս է տեղի ունեցել լարվածությունը, ընդամենը մի փոքր բորբոքվել են ծնողները, հուզված են եղել։ Այն լուրերը, թե ծնողներն  ապակիներ  են կոտրել, կեղծ են։ Եթե պատրաստվել են կոտրել, դա դեռ չի նշանակում, որ կոտրել են։ Այդ լարվածությունը ոստիկանները հանդարտեցրել են»։