Լրահոս
Հայաստան
17:45
08.02.22
105

Ոստիկանապետն ու ԱՄՆ դեսպանը հանդիպել են

Img default alt hy

Փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Ոստիկանության պետը ԱՄՆ դեսպանությանն ու Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին շնորհակալություն է հայտնել աջակցության համար։

Վահե Ղազարյանը կարևորելով դեսպանի այցը ոստիկանություն՝ պատրաստակամություն է հայտնել համագործակցությունն ընդլայնելու համար։

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին նշել է Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման և արդեն գրանցված արդյունքների մասին։

Լին Թրեյսին խոսել է պարեկային ծառայության ոստիկանների վերապատրաստման, Հայաստանի մարզերում ծառայության ներդրման և այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցության մասին։

Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա ուղղությունների մասին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։