Լրահոս
Հասարակական
16:46
08.02.22
125

Կոշիկների ներբաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ

Img default alt hy

Այսօր ժամը 12:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Ա.Հ.-ի կողմից դատապարտյալ Ա. Ղ.-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա կոշիկների ներբաններում թաքցված է եղել 7 փաթեթ:

ԱՆ Քրեակատարողական ծառայությունից «NEWS.am»-ին հայտնում են, որ զննությամբ փաթեթներում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 59,32 գրամ քաշով բուսական և 15,36 գրամ քաշով դարչնագույն, փոշենման, առանձնացված զանգվածներ: