-
Քաղաքական
Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Ռուբեն Մխիթարյան
22:1007.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հավատա՞ց Մոսկվան Փաշինյանին. Ռուսաստանը փոխում է քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ
22:0007.07.26 -
Միջազգային
Այո, պարբերաբար տարաձայնություններ ենք ունեցել. Նեթանյահուն՝ Թրամփի հետ հարաբերությունների մասին
21:1907.07.26 -
Իրավական
Դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց. նվաստացուցիչ տեսանյութ է տարածվել
21:0607.07.26 -
Իրավական
ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը
20:5107.07.26 -
Քաղաքական
Սերիական մարդասպա՞ն էին փնտրում լրատվամիջոցում. «Արմատ մեդիայի» լրագրողների հեռախոսները դեռ չեն տվել
20:4507.07.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գաղտնի պլանի մաս է մանդատներ վերցնելը. Սամվել Կարապետյան
19:3807.07.26 -
Միջազգային
Թրամփը համոզված է, որ Էրդողանը նպաստում է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը
19:1007.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի մեղադրանքից քարը քարին չի թողնվել. նրա քնեցված առյուծներից մեկը չի արթնացել
18:5507.07.26 -
Հասարակական
Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացել
18:4507.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:3507.07.26 -
Կրթություն և գիտություն
Առաջին դասարանցիների ծնողները պետք է դիմեն դպրոց մինչև սեպտեմբերի 5-ը. իրազեկում
18:2107.07.26 -
Քաղաքական
Հանցավոր ռեժիմի դեմ նոր դիմադրություն. և՛ ԱԺ-ում, և՛ փողոցում պայքարի է տրամադրված «Հայաստանը»
18:1507.07.26 -
Միջազգային
Սերբիան և Ուկրաինան քննարկել են ԵՄ ինտեգրման և երկկողմ համագործակցության հարցեր
17:5607.07.26 -
Միջազգային
ԵՄ 2028-2034 թվականների ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոն․ Ֆոն դեր Լայեն
17:2807.07.26 -
Միջազգային
Ծանր գիշերվա սարսափը պահպանվում է Ուկրաինայում. դրոնային ուժգին հարվածները շարունակվում են
17:0007.07.26 -
Միջազգային
Դատարանի որոշումից հետո Լը Պենը կկարողանա առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
16:1907.07.26 -
Միջազգային
Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ․ Էրդողան
16:1507.07.26 -
Քաղաքական
Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան
16:0907.07.26 -
Քաղաքական
Էդ մարդու «չուչելներն» էլ գողացան. Սամվել Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումների մասին
15:5707.07.26 -
Հասարակական
Ֆիզիկական անձանց արգելվում է բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը. ՍԱՏՄ
15:0007.07.26 -
Քաղաքական
Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան
14:4807.07.26 -
Քաղաքական
Գռփում, չռփում, թալանում են էս տանջված ժողովրդին. նյարդային պատերազմ՝ խցանումների պատճառով
14:3907.07.26 -
Քաղաքական
Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան
14:1607.07.26 -
Քաղաքական
Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը․ «Հետք»
13:4907.07.26 -
Միջազգային
Դամասկոսում պայթյունները տեղի են ունեցել Մակրոնի հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս․ Սիրիայի ՆԳՆ
13:3007.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն Հորմուզի անվտանգության հարցերը․ CNN
12:5507.07.26 -
Իրավական
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
12:4507.07.26 -
Միջազգային
Եվրոպան Թրամփից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և Ուկրաինային օգնություն չի ակնկալում․ Bloomberg
12:3507.07.26 -
Միջազգային
Պաշտպանական ոլորտի սահմանափակումները խաթարում են ՆԱՏՕ-ի արդյունավետությունը. Ֆիդան
12:1507.07.26 -
Իրավական
Բագրատ Սրբազանը Փաշինյանին դատի է տվել ընդդիմությանը ընտրած քաղաքացիների անունից
11:2507.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
11:0607.07.26 -
Միջազգային
Բելգիայի ՊՆ-ն կոչ է արել եվրոպացի առաջնորդներին չզայրացնել Թրամփին․ Politico
10:5907.07.26 -
Հասարակական
Քարաթափում՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում․ առկա է հետագա քարաթափման վտանգ
10:4707.07.26 -
Մամուլի տեսություն
Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել․ «Հրապարակ»
09:4207.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները. «Ժողովուրդ»
09:3807.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». «Ժողովուրդ»
09:1707.07.26 -
Սպորտ
Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:4606.07.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները
23:1906.07.26 -
Տարածաշրջան
Մեր առաջնորդի արյան վրեժն ենք ուզում. Ալի Խամենեիի վերջին ճանապարհի 4-րդ օրն է
22:5406.07.26 -
Իրավական
Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ
22:4506.07.26 -
Հասարակական
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում
22:3006.07.26 -
Հասարակական
Վրացական խոչընդոտներ կան Ալեքսանի ու հայկական խմիչքի՝ դեպի Եվրոպա ճանապարհին
21:1306.07.26 -
Իրավական
Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն
20:4106.07.26 -
Իրավական
Մի մոլագարի հետ գործ ունենք. Ծառուկյանի տունը դեռ խուզարկում են, կապարակնքել են ՀՕԿ-ը
20:0306.07.26 -
Քաղաքական
Խափանվեց Փաշինյանի ծրագիրը. ընդդիմությունն ամուր դիրքերով է մտնում նոր խորհրդարան
19:4806.07.26 -
Հասարակական
Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ
19:3206.07.26 -
Հասարակական
Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը
19:1406.07.26 -
Իրավական
Ընդդեմ ՊՆ-ի մի քանի տասնյակ հայցեր են ներկայացվել, բնակարանի գումար են պահանջում
19:0006.07.26 -
Քաղաքական
Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան
18:4506.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ ընդդիմությունը վերցրեց մանդատները և ի՞նչ կլիներ, եթե չվերցներ
18:3006.07.26 -
Կրթություն և գիտություն
Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
17:4706.07.26 -
Հասարակական
Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է. Hetq.am
16:4706.07.26 -
Հասարակական
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Տոնոյան
16:3206.07.26 -
Հասարակական
Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից
16:1706.07.26 -
Հասարակական
Կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. վաղվանից երթևեկությունը կվերականգնվի
16:0206.07.26 -
Միջազգային
Մահացու հարձակումներ՝ Կիևի վրա. սպասվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում Թուրքիայում
15:4706.07.26 -
Հասարակական
«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ
15:3306.07.26 -
Միջազգային
Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ
14:4606.07.26 -
Հասարակական
Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
14:3006.07.26 -
Միջազգային
Զգուշացում Իրանից՝ Հայաստանին ու հայ ժողովրդին. ի՞նչ է թաքնված TRIPP-ի տակ
14:1606.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
14:0006.07.26 -
Իրավական
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե
13:1606.07.26 -
Քաղաքական
Մանդատը զենք է. «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» վերցնում են մանդատները
13:0006.07.26 -
Հասարակական
«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր
12:1306.07.26 -
Տարածաշրջան
Խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվեն. Հադադ Ադել
11:1206.07.26 -
Տարածաշրջան
Մեր և Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են հոռետեսությամբ. Հադադ Ադել
11:0106.07.26 -
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26
Հարկավոր է փաստարկված հերքել մշակութային ցեղասպանության կեղծ դրույթները․ Վարդան Դևրիկյան
Ալիևը օրերս մերկապարանոց ձևով ոչ միայն կրկնեց Արցախի մշակութային ժառանգության աղվանական լինելու մասին արդեն մաշված խոսքերը, այլև դրանցից բխեցրեց այն «դրույթը», որ այդ հուշարձանների հայերեն արձանագրությունները հետագայում են ավելացված, որոնք հարկավոր է ջնջել, գրում է բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը։
«Գիտական կեղծարարությունների բազմաթիվ օրինակներ կան ոչ միայն Ադրբեջանում, այլև տարբեր երկրներում, բայց պետական մակարդակով մշակութային ցեղասպանություն իրագործելու մտադրության մասին նման ցինիկ հայտարարությունը աննախադեպ է: Բնականաբար, առավել արտառոց և աննախադեպ կլինի մեր լռությունը:
Հայաստանի Հանրապետությունը պետք է պատասխանի գիտական հանրության կողմից ներկայացվող հիմնավորմամբ և պետական արձագանքով: Հերքումից, սակայն, շատ ավելի կարևոր է հերքման մեթոդիկան, որպեսզի հայկական կողմը չընկնի հայկականի հայկականությունը ապացուցելու ծուղակի մեջ:
Ալիևյան այսօրվա անպատժելի ցինիզմին և «կառուցողական» ջարդարարությանը հակազդելու համար Արտգործնախարարության հովանու ներքո հարկավոր է շուտափույթ ստեղծել միջգիտակարգային մի աշխատանք՝ նվիրված հայ միջնադարյան կոթողների վիմական արձանագրություններին, ցույց տալով, որ Արցախի հուշարձանների համաբնույթ արձանագրությունները հայկական մշակութային ժառանգության մասն են կազմում:
Գիրքը, մեր կածիքով, պետք է ունենա հետևյալ կառուցվածքը: Նախարարության կողմից ձևակերպված առաջաբանում պետք է դատապարտվեն հայկական արձանագրությունները ջնջելու փորձերը, որպես մշակութային ֆաշիզմի և պետական վանդալիզմի արտահայտություն:
Բուն գրքում վիմական արձանագրությունները տարբեր տեսանկյուններից պետք է քննվեն գիտական ընդհանրացվածությամբ և հնարավորինս մատչելի շարադրանքով: Արցախի կոթողների արձանագրությունների վիմագրական քննությունը, կարծում ենք, պետք է իրականացվի ըստ հետևյալ բաժիննների.
1.Հնագրական. Նախ ներկայացվելու են վիմական արձանագրությունների գրաձևերը, հատկապես երկաթագիր և բոլորգիր: Դրանք համեմատվելու են ձեռագիր մատյանների գրաձևերի հետ: Յուրաքանչյուր արձանագրության տառաձևերը համեմատվելու են տվյալ ժամանակահատվածում գործածված գրատեսակի հետ և ցույց է տրվելու, որ արցախյան ամեն արձանագրություն գրված է տվյալ ժամանակի տառատեսակով:
2.Գրական-աղբյուրագիտական. Ցույց տալ, թե վիմական արձանագրությունները որքանով են կապված դրանց փորագրման ժամանակ ստեղծված պատմագրական երկերում հիշված իրադարձությունների հետ և ամենակարևորը. միջնադարյան պատմագրական երկերում որպես պատմական սկզբնաղբյուրներ նշվում են նաև վիմական արձանագրությունները: Այս առումով, հիշատակելի է հատկապես Սյունյաց տան 13-րդ դարավերջի և 14-րդ դարասկզբի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը: Վերջինս Արցախից և Սյունիքից տասնյակ վիմական արձանագրություններ է բերում որպես պատմական սկզբնաղբյուրներ, որոնք փաստում են, թե եկեղեցիներում դրանք դրոշմված են եղել արդեն 13-րդ դարում:
3.Աստվածաբանական և եկեղեցագիտական քննություն. Վիմական արձանագրությունները սկսվում են կատարված աշխատանքի փառաբանությամբ, որոնք, ուղղված լինելով Սուրբ Երրորդությանը և Քրիստոսին, պարունակում են աստվածաբանական բանաձևեր: Վիմական արձանագրություններին զուգահեռ, ընթացող ձեռագրերի հիշատակարանները փաստում են, որ տարբեր ժամանակաշրջաններում վիմական արձանագրությունները և հիշատակարանների սկզբի փառաբանական հատվածները ունեն նույն բանաձևերը: Բանաձևային նման համընկնումները գտնում ենք նաև Արցախի արձանագրությունների դեպքում:
4.Լեզվաբանական քննություն. Ոչ միայն վիմական արձանագրությունների, այլև գրական տարբեր հորինվածքների և կեղծիքների դեպքում իսկույն երևում է, որ դրանք կատարվել են հետագայում: Արցախի հուշարձաններում հնարավոր չէ գտնել վաղ թվագրված և արհեստական գրաբարով գրված հորինված արձանագրություն:
Ավելին, լեզվական առումով կա հզոր մի զենք. ինչպես վիմագրերի, այնպես և ձեռագրերի դեպքում ընդհանուր օրինաչափություն է, որ գրության միջավայրի լեզվական իրողությունները՝ բարբառները, արտահայտվում են շարադրանքում: Արցախին նվիրված «Դիվան հայ վիմագրության» շարքի հինգերորդ հատորում ոսկեհատիկների նման ցոլանում են արցախյան բարբառի տարրերը, այնինչ ենթադրյալ աղվաներենի կամ արաբերենի որևէ նշույլ չենք կարող գտնել: Ասվածը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մշակութային այդ ժառանգությունը կերտել է Արցախի հայությունը՝ բարբառի տեղային իր շունչը հաղորդելով:
5.Արվեստաբանական. Թե´ ձեռագրերում և թե´ ճարտարապետական հուշարձաններում հետագայում կատարվող հավելումները կառուցվածքային առումով ոչ ճիշտ տեղերում են դրվում, քանի որ ճարտարապետական ընդհանուր հորինվածքում կառուցումից անմիջապես հետո փորագրվում են տվյալ հուշարձանի կառուցման հետ կապված արձանագրությունները: Եկեղեցու ընդհանուր կառուցվածքային հորինվածքի և խորհրդաբանության տեսանկյունից եթե նայում ենք, ապա տեսնում ենք, որ Արցախյան նշանավոր բոլոր կոթողների վիմական արձանագրությունները գտնվում են ճիշտ այն տեղում, որում համաբնույթ արձանագրությունները պետք է փորագրվեին այդ կոթողների կառուցումից անմիջապես հետո:
6.Պատմագիտական մոտեցում. Այն գլխավորն է, սակայն վերջում նշեցինք, որովհետև հարցի տարբեր տեսանկյուններից քննությունը գալիս և որպես ամբողջական համալիր վերլուծություն, հանգում է վիմական արձանագրությունների համապատասխանությանը կամ անհամապատասխանությանը, դրանց գրության ժամանակի պատմական միջավայրին:
Հնարավոր չէ ցույց տալ Արցախի հուշարձանների նվիրատվական կամ կառուցման մասին պատմական տեղեկություններ պարունակող մի արձանագրություն, որը ստեղծվել է հետագայում, սակայն վերագրվել է ավելի վաղ շրջանին:
Նման աշխատանքը պետք է կատարվի ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի տարբեր ամբիոնների ու հատկապես Աստվածաբանության ֆակուլտետի և Մաշտոցի անվան Մատենադարանի մասնակցությամբ:
Նման աշխատանքը անպատկերացնելի է նաև առանց Սուրբ Էջմիածնի գիտնական վարդապետների, առավել ևս, որ հոգևոր ու իրավական առումով Մայր Աթոռն է ժառանգորդը Արցախի եկեղեցական ժառանգության:
Կարելի է նաև ՀՀ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների հովանու ներքո այս հարցով միջազգային հեղինակավոր գիտաժողով կազմակերպել և վերը բերված հարցադրումների դրույթները ներկայացնել որպես գիտաժողովի հայտարարություն:
Խնդիրը մեկն է և շուտափույթ լուծման ձևերը կարող են տարբեր լինել, ունենալով մեկ նպատակ՝ բարբարոսի քերիչ թաթը հայկական մշակութային ժառանգությունից հնարավորինս հեռու պահել»:
-
18:45
07.07.26
Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացել
Կարդալ ավելին
-
18:35
07.07.26
Հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Կարդալ ավելին
-
18:02
07.07.26
«Առյուծները դուրս գան սթրեսից, հետո կլուսաբանեք». քաղաքապետարանը չի թողնում նկարել Ծառուկյանի կենդանիներին․ «Իշխանություն» լրատվական
Կարդալ ավելին
-
17:32
07.07.26
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել է
Կարդալ ավելին