Լրահոս
Հասարակական
16:25
08.02.22
371

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 31 տարեկան տղամարդու դի

Img default alt hy

Երեւանում, այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 15։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

«Shamshyan.com»-ը գրում է, որ փրկարարները, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի և 1 հատ բջջային հեռախոս։

Պարզվել է՝ մահացածը Երևանի բնակիչ, 31-ամյա Սեյրան Գ-ն էր։