Լրահոս
Հասարակական
17:31
08.02.22
450

Հայաստանի հետ չեք կարող խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ․ Մամիջանյանը՝ Լուկաշենկոյին

Img default alt hy

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը հայտարարել էր, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը»:

Նա նշել է, թե բոլորը վրդովված են Լուկաշենկոյի խոսքերից, մինչդեռ, պետք է հասկանալ դրա պատճառները, իսկ պատճառները հասկանալու համար պետք է լսել Սերժ Սարգսյանի ու Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունն ու տարբերել, թե ինչպես էին մինչև 2018 թվականը խոսում Հայաստանի ղեկավարի հետ առանց տեսախցիկների ու ինչպես են խոսում Նիկոլ Փաշինյանի հետ հիմա տեսախցիկների առաջ:

«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են ասում, երբ տեսախցիկներ չկան»,- ասել է պատգամավորը:

Մամիջանյանը նշել է, որ Բելառուսի նախագահը իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք անընդունելի են:

«Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին, Հայաստանը հստակ նպատակներ ունի, Հայաստանը շարունակելու է մնալ Եվրոպան ու Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց, Հայաստանն ու Արցախը եղել են ու շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը, Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման ու երաշխավորն ու աջակիցը, մեր երկիրը ոտքի է կանգնելու ու մաքրվելու է կապիտուլյացիայի ու դրա պատճառը հանդիսացող խմբակին վերընտրելու խայտառակ խարանից:

Մեր երկիրը հմուտ դիվանագիտության միջոցով ու դրան ուժ տվող արհեստավարժ զինված ուժերի գոյությամբ վերականգնելու է արդարությունը տարածաշրջանում, բայց այս ամենը տեղի է ունենալու միայն այն ժամանակ, երբ մեր երկրի կառավարիչը միջազգային հարաբերությունների զինանոցը չսահմանափակվի, իբր, պարզաբանում պահանջող, իսկ, իրականում, «լայքեր» մուրացող հայացքով»,- հայտարարել ՝ Հայկ Մամիջանյանը:

Նա կոչով դիմել է Ալեքսանդր Լուկաշենկոյին:

«Ալեքսանդր Գրիգորիի, մի նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին ու երբեք չկարծեք, որ Հայաստանի հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը: