Լրահոս
Հասարակական
17:41
08.02.22
699

Գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Նարեկ Երիմյանն ազատ է արձակվել

Img default alt hy

Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված ու հայրենիքում կալանավորված մայոր Նարեկ Երիմյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Կարմեն Պողոսյանը։

«Նարեկն ազատ է արձակվել գրավի դիմաց, իսկ գրավի գումարը 1 միլիոն դրամ է կազմում»,- ասել է Պողոսյանը։

Նա հայտնել է նաև, որ Նարեկ Երիմյանի վրա մինչև հիմա ադրբեջանական գերությունից «մնացած» հետքեր և կապտուկներ կան։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Ադրբեջանում գերության մեջ եղած և Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո կալանավորված զինծառայողների թիվն 9 կամ 10 է, նրանցից 3-ն (ներառյալ Նարեկ Երիմյանը) արդեն ազատության մեջ են։ Նարեկից բացի, հայտնի է, որ ազատ են արձակվել նաև Սերժիկ Ամիրխանյանը և Արեն Արամյանը։