Լրահոս
Միջազգային
16:38
08.02.22
651

Կրեմլում բացատրել են՝ ինչու էր Պուտինի և Մակրոնի միջև սեղանն այդքան երկար

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունների համար նախատեսված  սեղանի ընտրությունը կապված է եղել աշխարհում կորոնավիրուսի հետ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտնել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Подъем»- ը Telegram-ի իր ալիքում։

«Բացառապես համաճարակաբանական միջոցառումներ»,- պարզաբանել Է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղարը:

Երկար սեղանը, որի մոտ Պուտինն ու Մակրոնը նստել էին նախորդ օրը բանակցությունների, համացանցում դարձել է մեմերի առիթ։