Լրահոս
Հասարակական
16:06
08.02.22
125

Փայտանյութով բեռնված 2 «Զիլ». 702 000 դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք են հայտնաբերել։ Տեսչական մարմինը ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում կատարել` լուսանկարներ տեղադրելով։

Փետրվարի 8-ին, ժամը 9-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «Զիլ» մակնիշի 2 ավտոմեքենա։ Մեքենաներում հայտնաբերվել է 8.5 խմ և 11 խմ փայտանյութ, որի ձեռքբերման իսկությունը հավաստող փաստաթղթեր վարորդները չեն ներկայացրել։

Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 702 000 դրամ։